ՀՀ ոստիկանություն. 78-ամյա կնոջը ննջասենյակում խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 09.10-ին, Կոտայքի բաժին շտապօգնության խմբի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել:
«Նշված հասցե մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 78-ամյա կնոջը ննջասենյակում խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին»,-ասվում է հաղորդագրության մեջ: