Հռոմի սրճարաններից մեկում սպանել են Իտալիայի վարչապետի ընկերուհուն
Հռոմի սրճարաններից մեկում սպանվել են երեք կանայք, նրանցից մեկն Իտալիայի նորընտիր վարչապետի ընկերուհինն է։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ արձակած կրակոցների հետևանքով կան նաև չորս վիրավորներ։
Հռոմի քաղաքապետը տեղի ունեցածը որակել է բռնության ծանր դրսևորում։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ բազմաբնակարան շենքի բնակիչների խորհրդի անդամները հավաքվել են սրճարանում։ Կասկածյալը 57 տարեկան մի տղամարդ է, նա ձերբակալված է։ Նշվում է, որ տղամարդը վեճեր է ունեցել խորհրդի անդամների հետ։
Ականատեսները պատմել են, որ տղամարդը ներխուժել է սրճարան՝ մինչև կրակելը սպառնալով. «Ես կսպանեմ բոլորիդ»։
Վիրավորներից երկուսը կանայք են, երկուսը՝ տղամարդիկ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնին գրառում է կատարել, նշելով, որ սպանվածներից մեկ՝ Նիկոլետա Գոլիսանոն իր ընկերն է, նա լավ մայր էր, զուսպ ու անկեղծ ընկերուհի, միաժամանակ ուժեղ ու փխրուն կին։
«Ճիշտ չէ այդպես մահանալ։ Նիկոլետտան երջանիկ էր և գեղեցիկ կարմիր զգեստով։ Այն գնել էր իր 50-ամյակի երեկույթի համար, որը տեղի ունեցավ մի քանի շաբաթ առաջ: Ինձ համար նա միշտ այդպես գեղեցիկ և երջանիկ կմնա»,-գրել է Իտալիայի վարչապետը։
Լուսանկարը՝ Իտալիայի վարչապետի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին