Հրանտ Մելիք-Շահնազարյան. Բաքուն ու Անկարան պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Կարևոր մի հանգամանք կա Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից բեմադրված այս էժան շոուի մեջ։ Նրանք հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ։ Ամեն ինչ անում են, որպեսզի վերջիններիս նյարդերը տեղի տան և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսի բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ կբերի «խաղաղապահների խնդիրը» լուծելու հարցը։
Այստեղ նրանք պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն։ Նվազագույն խնդիրը Արցախ այլ երկրների՝ հատկապես Թուրքիայի զորքեր բերելն է։ Առավելագույնը՝ ռուս խաղաղապահների հեռացումը։
Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր է»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք կարող արցախցիներին միայնակ թողնել Ադրբեջանի դեմ. Արթուր Խաչատրյան
- Պետք է լինել սառնասիրտ. Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցիների՝ Արցախի տարածք մտնելու մասին
- Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ
- Ադրբեջանցիներն Արցախում կրկին «բողոքի ակցիա» են իրականացնում
- Քաղաքագետ. Ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում քննարկել Արցախի իշխանությունը