Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանի կնոջը. Իսկական սրա ժամանակն է
Արցախի Հանրապետության ժողովուրդը՝ 120 հազար հայեր ժամեր շարունակ շրջափակմնա մեջ են թշնամի երկրի կողմից։ Համացանցում քննարկման, մտահոգության, անհանգստության գլխավոր թեման արցախցիներին ու Արցախին օգնության հասնելն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կինը որոշել է ֆեյսբուքում գրառում կատարել իր կատվի մասին։
Շատ օգտատերեր Փաշինյանի կնոջն արձագանքել են թե գրառման ներքո, թե իրենց էջերում։
«Իսկական սրա ժամանակն է։ Ոչինչ, որ Արցախի ճանապարհը փակ է»։
Ի դեպ, այս մեկնաբանությունը թողած օգտատիրոջը խորհուրդ են տվել Արցախի հարցով դիմել նախկիններին ու ռուսներին։
Հասարակական-քաղաքական գործիչ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Ի՞նչ ասեմ, սովորություն չունեմ անդրադառնալու անձնական թեմաներին, բայց վարչապետի տիկնոջ այսօրվա գրառումն ու նկարները, ԱԺ-ի բուֆետի բացման ցնծալից արարողությունն ասում են հետևյալի մասին․ վերևից թքած ունենք ձեր գոյաբանական պրոբլեմների վրա․․․»։
Անուշ Շահրամանյանը գրում է.
«Արցախում բոլորը ՀՀ քաղաքացիներ են, Հայաստանը կարող է Արցախի հարցում իրեն չեզոք պահել, բայց որեւէ քաղաքակիրթ երկիր իր քաղաքացիների անվտանգության նկատմամբ չի կարող բացարձակ անտարբեր գտնվել աշխարհի որ անկյունում էլ նրանք գտնվեն։ Այսօր, երբ Հայաստան-Արցախ միակ ճանապարհը թշնամու կողմից փակ է, հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ ժամեր շարունակ խցանման մեջ են, իսկ հազարավորները՝ անորոշության մեջ չգիտեն ինչ անել, ՀՀ առաջին տիկինը ավելի հարմար պահ չի գտել կատվի մասին իր հերթական տափակ փոստը անելու համար ու ցավալին այն է, որ սա արտացոլում է գերակշիռ մասի վերաբերմունքը տիրող իրավիճակին»։
«Դու Հայաստանի ղեկավարն ես,12 ժամ ա Արցախը կտրված ա Հայաստանից, ՀՀ քաղաքացիներ են ապրում Արցախում, եթե անգամ Արցախից ձեռքերդ լվացել ես, քո քաղաքացիների առաջ պարտավորություններ ունես միանշանակ,իսկ քո կինը էս նեղ մաջալին իրա ապուշ կատվի նկարն ա գցում ու բողքում,որ չի կարողանում գիրք կարդալ»,-ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մեկ այլ օգտատեր։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ