Քաղաքական 11:27 13/12/2022 Արցախ

ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին. 

«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը  շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը:

Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից,  քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը  ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն  խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով  մեր ողջ ժողովրդին: 

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների  պաշտպանության նպատակով:

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու  կայունության  երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:

Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք   Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու:

Սիրելի´ հայրենակիցներ
Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
«Սինլքորը «մոռացել է», որ ինքն է խոստովանել՝ զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և...
Աղբյուր` Panorama.am
23:40
Քըլըչդարօղլուն անցած ընտրություններն անարդար է անվանել
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո իր առաջին ելույթում, որում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով: «Շնորհավորում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:09
Գտնվում են տականքներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.  «Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները հավաքվել են Ստամբուլում երկրի իշխող կուսակցության գրասենյակի մոտ և բարձրաձայն տոնում են...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ալիև. Պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով
«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը սահմանների...
Աղբյուր` Panorama.am
21:42
Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի` Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց»-ի պարսպի մի հատվածը
Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է  «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող...
Աղբյուր` Panorama.am
19:51
Թուրքիայում ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն
Այսօր Թուրքիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Ընտրատեղամասերում ընտրություններն անցկացվել են ժամը 08:00-ից 17:00...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ձևավորվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը
Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով
Աղբյուր` Panorama.am
18:55
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ
Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
17:36
Ռուբեն Վարդանյան. Մեզ պակասում են խելացի առաջնորդներ
Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը գրել է. «Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը`...
Աղբյուր` Panorama.am
17:28
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնայում անցկացվող World...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ, Մոսկվայում հայ-ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:54
Վանեցյան. Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին, այսօր մեր հերթն է
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով․ «Սիրելի հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաշինյան. Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո
իկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սարդարապատից՝ Հանրապետության տոնի առիթով.  «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
10:35
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արայիկ Հարությունյան. Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ, նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, ուր...
Աղբյուր` Panorama.am
09:52
Գարեգին Երկրորդ. Մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունը, զորացնենք ազգային մեր միաբանությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով
Աղբյուր` Panorama.am
23:39
Վահե Դավթյան. Սա էր Վահագն Խաչատուրյանի վոյաժի ողջ ՕԳԳ֊ն
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «ՀՀ «նախագահի» գրասենյակից հայտնում են,  որ Վ. Խաչատուրյանը...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ
Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Անահիտ Սիմոնյան. Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը «Սրտի Տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է իրենց ամուսնալուծության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Մահվան ելքով դժբախտ պատահար Ստեփանակերտում
Գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Աղբյուր` Panorama.am
20:34
Ցեղասպանության թանգարան. Այրվող թղթերն դասախոսությունների կրկնօրինակների սևագրերն են
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժշկական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով կրկին չեղարկել է համերգները
Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել Է համերգները, որոնք նախատեսված էին Եվրոպայում մինչև 2024 թվականի ապրիլը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}