Աշխարհում ցեմենտի ամենամեծ արտադրողը լքում է Ռուսաստանը
Աշխարհում ցեմենտի ամենամեծ արտադրողը՝ շվեյցարական «Holcim»-ը, ռուսական բիզնեսը կփոխանցի տեղական կառավարմանը։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
Նշվում է, որ Ռուսաստանում «Holcim»-ի նախկին ձեռնարկությունները կշարունակեն գործել նոր ապրանքանիշի ներքո։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ղեկավարության հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո ավարտվել է ընկերության ռուսական շուկայից դուրս գալու ընթացակարգը։
«Մենք չենք մեկնաբանում համաձայնագրի մանրամասները նախքան այն կանցնի հաստատման բոլոր փուլերը, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ներդրումների իրականացման վերահսկման կառավարական հանձնաժողովի կողմից», - ասվում է հայտարարությունում։
«Holcim»-ը Ռուսաստանից հեռանալու մտադրության մասին հայտարարել էր մարտի վերջին՝ որոշումը բացատրելով Ուկրաինայում տիրող իրավիճակով։ Նախկինում ընկերությունը դադարեցրել էր բոլոր ներդրումները ռուսական շուկայում։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան