Քաղաքական 18:19 14/12/2022 Արցախ

Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 12 կետով ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները.

«1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:

2. Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց և Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից և ամբողջ Արցախից:

3. Վերջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման  երկրորդ դեպքն է: 2022թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է: 

4. Քանի որ Լաչինի միջանցքը նախ և առաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսաապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի և աղետալի մարդասիրական հետևանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ և այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:

5. Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ` այդ թվում կանայք, ծերեր և 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները և ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաև զրկված են կրթության իրավունքից:

6. Դեպի Արցախ և Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաև բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի և Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու և հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին և արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետևանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:

7. Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նախ և առաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով: Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին և խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը և նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների և Ալիևի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաև Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:

8. Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը  2022թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետևանքների, ինչպիսիք են` 1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում, 2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում, 3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն, 4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն, 5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն և այլն:

9.  Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է. «Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը և միևնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:»:
Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները և դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
10. Հարկ է նշել նաև, որ բժշկական և հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաև միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնևյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

11. Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների և սադրանքների կրկնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը` 1. միտումնավոր և բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել և վախեցնել Արցախի բնակչությանը, 2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի և ջրի մատակարարման, 3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին, 4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին, 5. փորձել է ապատեղեկատվություն և խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:

12. Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության և դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է: Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն և միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաև ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու և կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով և հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}