Քաղաքական 11:27 20/12/2022 Հայաստան

«Փաստինֆո». Ավինյանի միաժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում խնդրահարույց է

Կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում՝ ԱՆԻՖ-ում, խառը վիճակ է. Ավինյանի` երկու պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման բացահայտման հետևանքների վերացման ամբողջ պատասխանատվությունը, կարծես թե, թողնվել է հենց ԱՆԻՖ-ի վրա: Այս մասին գրում է Pastinfo-ն ու մանրամասնում՝ դատելով կառավարության գործողություններից` բոլոր հիմքներն ունենք ենթադրելու, որ ԱՆԻՖ-ում Ավինյանի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նրա միաժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իրապես, խնդրահարույց է:

«Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին ևս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։

Նոյեմբերի 28-ին այս մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ` «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն» վերտառությամբ, որտեղ արձանագարել էինք նրա պաշտոնների անհամատեղելիության հանգամանքը: Նշենք, որ հրապարակումից առաջ «Փաստինֆո»-ն փորձել էր բանավոր պարզաբանում ստանալ ԱՆԻՖ-ից, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամները ստանում են աշխատավարձ, սակայն բանավոր հարցմանն այդպես էլ պատասխան չէր տրվել, ըստ այդմ, նոյեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք ԱՆԻՖ-ին՝ պարզելու, թե ով է սահմանում ՓԲԸ-ի աշխատակիցների հաստիքացուցակն ու աշխատավարձերի դրույքաչափը, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի և անդամների պաշտոնների համար աշխատավարձ սահմանված է, ինչ դրույքաչափ է սահմանված՝ տնօրենների խորհրդի նախագահի և անդամների համար, արդյո՞ք տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվել է աշխատավարձից, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսվում է առաջիկայում։ Միայն մեր հրապարակումից հետո ՝ նոյեմբերի 29-ին ԱՆԻՖ-ից շտապել են հայտարարել, թե Ավինյանն աշխատավարձ չի ստանում, ընդ որում՝ առանց մեր հարցմանը պատշաճ կարգով պատասխանում։ Իսկ նոյեմբերի 30-ին ԱՆԻՖ-ից արդեն պատասխան ստացանք, ըստ որի` աշխատակիցների հաստիքացուցակը սահմանվում է Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ։

«Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը չի սահմանում դրույքաչափեր թե՛ ընկերության աշխատակիցների և թե՛ տնօրենների խորհրդի անդամների համար։ Տեղեկացնում ենք նաև, որ Ընկերության տնօրենների խորհրդի վերջին նիստում խորհրդի նախագահի փոփոխության հարց չի քննարկվել»,- նշել էին ԱՆԻՖ-ից` խուսափելով պատասխանել մնացած հարցերին։ Նկատենք, որ ԱՆԻՖ-ի պատասխանից արդեն իսկ հետևում է, որ Ավինյանը ստեղծագործական կա խորհրդատվական աշխատանքով չի զբաղվում, այլ Երևանի փոխքաղաքապետը զբաղված է մեկ այլ ընկերության կառավարմամբ:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ուղղելով նույն հարցերը, ինչպես նաև՝ խնդրելով տրամադրել նաև ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, քանի որ հենց այս նախարարությունն էր ընդհուպ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ։ Սակայն նախարարությունում, թերևս հասկանալով հարցի լրջությունը, խուսափել են տրամադրել կանոնադրությունը ու պատասխանել այն հարցին, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամներից որևէ մեկը հրաժարվել է աշխատավարձից: Այս նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2019թ N 513-Ն որոշմամբ, ինչն առանց իրենց էլ գիտեինք ու ուղղորդել կանոնադրությունն ստանալու համար դիմել իրենց:

«ՀՀ կառավարության 2021թ մարտի 25-ի` «ՀՀ կառավարության 2019թ ապրիլի 18-ի N513-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ՝ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- հայտնել են նախարարությունից՝ «գնդակը» վարչապետի աշխատակազմի դաշտ գլորելով։ Հետևողական լինելով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմին, որտեղից էլ հարցմանը չեն պատասխանել՝ այն վերահասցեագրելով ԱՆԻՖ-ին, որտեղից ավելի վաղ որևէ հոդաբաշխ պարզաբանում չէր ներկայացվել, իսկ կառավարության վերահասցեագրումից հետո պարզվեց որ իրենց 30 օր ժամանակ է անհրաժեշտ՝ պատասխան տրամադրելու համար: Մինչդեռ, օրենքով սահմանված է, որ 30-օրյա ժամկետն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` պարզելու կանոնադրություն, հաստիքացուցակ ունեն, թե ոչ, որոնք են տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը:

Տեղեկատվության տրամադրումից խուսափելը թույլ է տալիս եզրահանգման գալու, որ կառավարությունը և նրա ներքո գործող կառույցն իրապես թաքցնելու բան ունեն և տեղեկատվական բլոկադայի քողի ներքո փորձում են կոծկել կոռուպցիան։

Ի դեպ, Տիգրան Ավինյանի՝ Տնօրենների խորհրդի նախագահի և, միևնույն ժամանակ, Երևանի փոխքաղաքապետ լինելու առնչությամբ կոռուպցիոն ռիսկեր տեսել է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ կոռուպցիոն ռիսկեր կան, սակայն կարևորել է, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկը վերածվել է կոռուպցիոն դրսևորման։

«Փաստինֆո»-ն քննարկում է դատարան դիմելու տարբերակը` դատական կարգով պարտավորեցնելու համապատասխան մարմիններին՝ տրամադրելու այն տեղեկությունը, որը որևէ կերպ չի կարող պետական կամ ծառայողական գաղտնիք համարվել, այն է` կանոնադրությունը, հաստիքացուցակը, տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը»,-գրում է աղբյուրը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}