17:10 20/12/2022

Ստեփան Դանիելյան. Այս իրավիճակում միակ լուծումը Հայաստանի կառավարության հրաժարականն է

Դեկտեմբերի 12-ից «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ զրկելով արցախցիներին սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության այլ  ապրանքների մատակարարումից։ Օրեր շարունակ Արցախի, Հայաստանի քաղաքացիները Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր երկրների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների գրասենյակների դիմաց՝ պահանջելով պատժել հանցագործ Ադրբեջանին։

Ո՞վ է ստեղծված իրավիճակի պատասխանատուն, ո՞ւմ պետք է ուղղվեն բողոքի սլաքները։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Panorama.am-Պարոն Դանիելյան, ստեղծված իրավիճակում ո՞ւմ դուռը պետք է թակեն քաղաքացիները։
Ստեփան Դանիելյան-Քաղաքացիները թակելու միայն մի դուռ ունեն, դա կառավարության դուռն է։ Եթե հիշում եք, 2018-ին գործող վարչապետն ասել էր՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, որը կարող են նաև ջարդել։ Իր խոսքերն եմ մեջբերում։ Ահա այդ դուռն է, որից քաղաքացիները կարող են պահանջ ունենալ, որովհետև արտաքին քաղաքականությունը  վարում է կառավարությունը, եթե որևէ բան չի ստացվում, ապա մեղավորը կառավարությունն է։ Թակելու համար այլ դուռ  քաղաքացին չունի։

Հայաստանից դուրս կարող են տարբեր հանրահավաքներ անել, հատկապես այն մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացի չեն։ Նրանք կարող են հումանիտար խնդիրների մասին բարձրաձայնել։ Նորից եմ կրկնում, Հայաստանում գոյություն ունի մի դուռ, այլ դուռ չկա։ Անհասկանալի է, երբ գնում են, տարբեր երկրների դեսպանատների մոտ հանրահավաքներ են իրականացնում։ Սա անհասկանալի է։ Կառավարության դռան մոտ կարող են և հանրահավաքներ անել, և պահանջել, և այլ բաներ անել։

Panorama.am-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած  Արտակ Բեգլարյանը, որ Արցախում պետնախարարի պաշտոնն է զբաղեցրել, չի՞ պատկերացնում իրական պատասխանատուին, թե՞...
Ստեփան Դանիելյան-Որքանով ես հասկանում եմ, Բեգլարյանը ֆորմալ Արցախի քաղաքացի է, որքանով հասկանում եմ՝ հանդես է գալիս  մարդու իրավունքների նախկին պաշտպան, այդ դերակատարման մեջ է։ Նա հանդես չի գալիս որպես պաշտոնյա, ինձ համար դա տրամաբանական է, կարծում եմ՝ այդ քայլով  ինքը դիմում է  Հայաստանի հանրությանը։

Panorama.am-Ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը։
Ստեփան Դանիելյան-Մենք չենք կարող ասել, ինչ պետք է անի, քանի որ այդ կառավարությունը փակ դռների հետևում ինչ-որ բանակցություններ է վարում, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Գնում է Պրահա, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում  ինքը տվել է բոլոր իրավունքներն Ադրբեջանին։ Այս իրավիճակում միակ լուծումը Հայաստանի կառավարության հրաժարականն  է, քանի որ այն ինչ պայմանավորվել է Փաշինյանը, խորհրդարանով չի վավերացվել։ Դա ինչ-որ անձի խոստումներ են, այդ պատճառով այդ անձը պետք է մեջտեղից դուրս գա, որ խոստումներն իր հետ գնան։ Սա է ամենաուղիղ ու ռացիոնալ ճանապարհը։

Panorama.am-Իսկ եթե չգնա՞, ամեն դեպքում նման մտադրություն իշխանությունը չունի։
Ստեփան Դանիելյան-Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ ինքնակամ հեռանա, սա նաև ցույց է տալիս Հայաստանի  քաղաքական դաշտի անարդյունավետությունը, ոչ միայն իշխանության, այլ նաև՝ ընդդիմության, որը նույնպես քաղաքական մտածողություն չունի և նման իրավիճակում չի կարողանում պրոցեսներ գեներացնել, լինել հասկանալի հանրության համար։

Panorama.am-Արցախի իշխանությունների անելիքը ո՞րն է։
Ստեփան Դանիելյան-Արցախի իշխանությունները պետք է զբաղվեն հումանիտար խնդիրների կազմակերպմամբ, սննդի, դեղորայքի  հարց գոյություն ունի, պետք է աշխատեն ռուս խաղաղապահների, նաև Ռուսաստանի կառավարության հետ, նաև պետք է դիմեն Հայաստանի հանրությանը՝ ցույց տալով Հայաստանի կառավարության վտանգավոր քայլերը։

Panorama.am-Կունենա՞ն Արցախում այդ խիզախությունը։
Ստեփան Դանիելյան-Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, քանի որ այստեղից խոսելը հեշտ է, իսկ երբ այնտեղ ես գտնվում, պատկերն արդեն այլ է, և էմոցիաներն են այլ։  Արցախի իշխանությունների վրա պատասխանատվության ծանր բեռ է դրված այսօր։ Այստեղից խորհուրդներ տալը շատ ավելի հեշտ է, քան այնտեղ գտնվելով։  Բնականաբար, իրենք ունեն ինչ-որ փակ ինֆորմացիա, որը մենք չունենք, կոնկրետ ով ում հետ ի՞նչ է խոսում, ինչե՞ր են խոսել, դրա համար ես չեմ ցանկանում ենթադրություններ անել։

Panorama.am-Անընդհատ խոսվում է միջազգային հանրության արձագանքների մասին, իսկ տարածաշրջանի երկրներն ինչպե՞ս են արձագանքել Լաչինի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակ պահելու փաստին։
Ստեփան Դանիելյան-Այսօր «Փակագիծ» տեղեկատվական հարթակն ինֆորմացիա տարածեց,  ինքս չեմ ստուգել ու չեմ կարող ստուգել, բայց վստահում եմ այդ հարթակին, ըստ որի, երեք օր է՝ փակվել է Նախիջևան-Բաքու ճանապարհն Իրանի կողմից՝ կարծես թե Լաչինի ճանապարհի փակմանն ի պատասխան։ Վերջին ժամանակներում կոնկրետ քայլեր մենք միայն Իրանից ենք տեսնում։

Panorama.am-Իսկ արևմուտքի՞ց, որտեղ այս օրերին Եվրոպայում Ալիևին ներկայացնում են որպես վստահելի գործընկեր։
Ստեփան Դանիելյան-Եվրոպային պետք է Ադրբեջանի գազը և հակառուսական, հակաիրանական դիրքորոշումը։ Այդ առումով Ադրբեջանն իրենց դաշնակիցն է, և իրենք  իրենց շահերով են շարժվում։ Եվ գուցե շատ ուրախանային, եթե Արցախի հայությունը տեղահանվեր, գլխացավանքից կազատվեին։ Այդքանը կարող եմ ասել։

Panorama.am-Շնորհակալ եմ։

Լալա Տեր-Ղազարյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}