Արտաքին հետախուզական ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին. Արմեն Գրիգորյան
Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին և կից ներկայացված օրենքերի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն որպես վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին։
«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք ու այդ համայնքում կարևոր դերակատրություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը», - ասաց նա։
Ա. Գրիգորյանի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն:
«Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ ծառայությանն ավելի լայն հնարավորություններ ունենալ կառույցը համալրելու մասնագետներով»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ արտաքին հետախուզական ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։
Հարակից հրապարակումներ`
- «Չեմ լսել մի լուրջ հիմնավորում, որը հիմք է արտաքին հետախուզական ծառայության ստեղծման անհրաժեշտության»
- Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց