
Դավթաշենի կամուրջը երկկողմանի բաց է
Ժամը 11։20-ի դրությամբ Երևանի Դավթաշենի կամրջի երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների, բախվել էր 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց





