Քաղաքական 09:54 21/12/2022 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Թուրք քաղաքացի է բանտարկվել՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալները Թուրքիա ուղարկելու համար

2021 թվականի հունիսին ես հոդված գրեցի մի թուրքի մասին, որն Արդարադատության նախարարության կողմից մեղադրվում էր ԱՄՆ պաշտպանության տեխնիկական տվյալները Թուրքիա ապօրինաբար ուղարկելու մեջ։ 53-ամյա Արիֆ Ուգուրն անցյալ շաբաթ դատապարտվեց 33 ամսվա ազատազրկման, այնուհետև՝ երկու տարի վերահսկվող ազատ արձակման: Նա 2002 թվականից ընդհատումներով ապրել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, իսկ 2005 թվականին դարձել է ԱՄՆ մշտական բնակիչ:

Ուգուրը ձերբակալվել է 2021 թվականին և մեղադրվել. 1) Միացյալ Նահանգներից Թուրքիա առանց արտահանման արտոնագրի  պաշտպանության տեխնիկական տվյալներ արտահանելու դավադրության. 2) Միացյալ Նահանգներից Թուրքիա առանց արտահանման արտոնագրի տեխնիկական տվյալներ արտահանելու. և 3) պաշտպանության նախարարությունից (ՊՆ) կեղծավորությամբ պայմանագրեր ձեռք բերելու ծրագրի մշակմամբ՝ էլեկտրոնային խարդախության համար:

2005 թվականին Ուգուրը Մասաչուսեթսում հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ Anatolia Group ընկերությունը, որը ներկայացվել է որպես պաշտպանության նախարարության համար հատուկ սարքավորումներ և մասեր արտադրող ու մատակարար: Նա եղել է ընկերության միակ սեփականատերը։

Միացյալ Նահանգների կառավարությունը Ուգուրին պաշտոնապես մեղադրել է  դավադրության մեջ՝ պաշտպանության նախարարությանը ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող տարբեր մասեր և սարքավորումներ մատակարարելու համար տասնյակ պայմանագրեր ձեռք բերելու մեջ։ Այդ պայմանագրերով պահանջվում էր, որ մասերն արտադրվեին ԱՄՆ-ում: Ուգուրը կեղծորեն պնդել է, որ իր ընկերությունը կարտադրի այդ մասերը ԱՄՆ-ում գտնվող իր ձեռնարկություններում, սակայն պարզվել է, որ Anatolia Group-ը կեղծ ընկերություն է, որն արտադրական հարմարություններ չունի Միացյալ Նահանգներում: Փոխարենը, նա մասերն արտադրել է Թուրքիայում՝ խախտելով ԱՄՆ օրենքները: Ավելին, արտասահմանում արտադրված որոշ մասեր անորակ էին և չէին կարող օգտագործվել իրենց նախատեսված ռազմական նպատակների համար:

Ուգուրը Թուրքիայում արտադրողին ապօրինի կերպով տրամադրել է տեխնիկական բնութագրեր և մասերի գծագրեր, որոնք նա ձեռք է բերել Պաշտպանության  նյութատեխնիկական գործակալությունից (DLA): Գծագրերից և բնութագրերից մի քանիսը պահանջում էին արտահանման արտոնագիր, որը Ուգուրը չէր ստացել, թեև նա գրավոր համաձայնել էր կատարել խիստ իրավական պահանջները՝ չբացահայտել, չփոխանցել կամ չտրամադրել օտարերկրացիներին պաշտպանական տեխնիկական տվյալներ։ 2015 թվականի օգոստոսի 13-ին, մասերի տեխնիկական բնութագրերն ու գծագրերը ստանալուց հետո, Ուգուրը երեք անձանց Թուրքիայում տեղեկացրեց, թե ինչպես մուտք գործել DLA-ի «Համագործակցության թղթապանակները» ինտերնետի միջոցով, ներառյալ դրա «ռազմական կարևոր տեխնիկական տվյալների» գրադարանը։

Ուգուրը 2016 թվականին ԱՄՆ կառավարությանն ասաց, որ մասերն արտադրվել են Anatolia-ի կողմից Կոնեկտիկուտ նահանգի Միլֆորդ քաղաքում գտնվող Woodmont Road 90 հասցեում, բայց իրականում դրանք արտադրվել էին Թուրքիայում: Երբ կառավարությունը պահանջեց ստուգել մասերը ԱՄՆ-ում գտնվող իր գործարանում, Ուգուրը դրանք ուղղակիորեն հանձնեց Պաշտպանության նախարարությանը՝ այդպիսով խուսափելով իր կառույցում ստուգումներից: Ավելին, ՊՆ-ն պարզեց, որ Ուգուրի մատակարարած մասերը չեն համապատասխանում պայմանագրային բնութագրերին: Հետևաբար, ՊՆ-ն հրաժարվեց վճարել և անհաջող փորձ արեց այդ մասերը վերադարձնել նրան:
Ուգուրը համանման խախտում թույլ տվեց 2016 թվականին, երբ էլեկտրոնային փոստով ԱՄՆ տեխնիկական տվյալներն ուղարկեց Թուրքիայում AYPIK-ի մի աշխատակցի։ Հերթական անգամ արտադրված մասերը չեն համապատասխանել պայմանագրային բնութագրերին:

2021 թվականի հուլիսի 21-ին Բոստոնում ձերբակալվելուց հետո Ուգուրին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիներին պաշտպանական տեխնիկական տվյալների ապօրինի արտահանման և ամերիկյան տարբեր ռազմական մասերի արտադրության խարդախության համար՝ խախտելով զենքի արտահանման վերահսկման օրենքը:
2022 թվականի օգոստոսի 10-ին Ուգուրն իրեն մեղավոր ճանաչեց էլեկտրոնային կապի խարդախության համար (երկու անգամ), զենքի արտահանման վերահսկման ակտի խախտման համար (երկու անգամ) և զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու դավադրության համար (մեկ անգամ):

Ուգուրը «դիտավորյալ խաբել է Պաշտպանության նախարարությանը և թույլ է տվել այլ անձանց մուտք գործել վերահսկվող պաշտպանական տեղեկատվություն օտար երկրում [Թուրքիա] անձնական շահի համար», ասել է Արդարադատության նախարարության Ազգային անվտանգության բաժնի գլխավոր դատախազի օգնական Մեթյու Գ. Օլսենը: «Արտահանման վերահսկման մեր օրենքների այս տեսակ կոպիտ անտեսումը սպառնում է մեր ռազմական պատրաստվածությանը և տեխնոլոգիական առավելություններին և չի հանդուրժվի այս գերատեսչության կողմից»:
Թուրքիայում մի քանի թերթեր և կայքեր տեղեկացրեցին ԱՄՆ-ում թուրք  քաղաքացու բանտարկության մասին: Բայց զարմանալիորեն նրանք իրենց հոդվածներում Ուգուրի փոխարեն հրապարակեցին իմ լուսանկարը։

Հետագա հետաքննության արդյունքում ես հայտնաբերեցի, որ Արիֆ Ուգուրի մասին հոդված գրելուց մեկ տարի անց Հայաստանում «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը վերատպել է իմ հոդվածը՝ ավելացնելով իմ լուսանկարն իր արխիվից, որտեղ հստակ պատկերված էր «Նոյյան Տապանի» անունը՝ անգլերեն և հայերեն: Լուսանկարն արվել է մի քանի տարի առաջ, երբ Հայաստան կատարած այցելություններիցս մեկի ժամանակ մամուլի ասուլիս էի տվել «Նոյյան Տապանի» գրասենյակում։

Ամենայն հավանականությամբ, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց Միացյալ Նահանգների դաշնային դատարանի կողմից Ուգուրի դատավճիռը, թուրքական լրատվամիջոցները ցանկացան հրապարակել նրա լուսանկարը հոդվածում։ Չիմանալով, թե ինչպիսի տեսք ունի Ուգուրը և համացանցում գտնելով «Նոյյան Տապանի» կողմից հրապարակված Ուգուրի մասին իմ լուսանկարով հոդվածը՝ թուրքական լրատվամիջոցները սխալմամբ ենթադրել են, որ դա Ուգուրի լուսանկարն է։ Այսպես իմ նկարը տպագրվեց մի քանի թուրքական թերթերում։

Ես մտադրություն չունեմ կապ հաստատել թուրքական լրատվամիջոցների հետ, որպեսզի ասեմ նրանց, որ Ուգուրի լուսանկարի փոխարեն հրապարակել են իմ լուսանկարը և խնդրեմ ուղղել իրենց սխալը։ Ես չեմ ուզում ժամանակս վատնել, քանի որ չեմ հավատում, որ թուրքական լրատվամիջոցները նույնիսկ կարձագանքեն իմ էլեկտրոնային նամակին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}