Քաղաքական 18:30 28/12/2022 Տարածաշրջան

Ռուբինյանի հետ նաև որպես բարեկամ հարաբերություններ ունենք․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Այս մասին գրում է ermenihaber

Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։

Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին։ կա: Նրա համոզմամբ՝ փոխադարձ ըմբռման և երկու կողմերի՝ երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները:

«Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացի վրա և նմանապես գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա: Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»:

​Այնուհետև գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խոսակցություններ կան, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին:

«Իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան: Սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում: Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ հարաբերություններ ունենք»։

Քըլըչը հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը, այնուամենայնիվ շեշտել է, որ ներկա փուլում որոշակի խնդիրներ կան: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարում։

«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»:

Սերդար Քըլըչը շեշտել է, որ կարգավորման գործըթնացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում: Դրանցից մեկն այն է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու:

«Մեր կարգավորման գործընթացի մեկնարկից առաջ Հայաստանի հետ ինտերնետային կապի հնարավորություն չունեինք։ Թուրքիայի մի որևէ քաղաքացի ինտերնետի միջոցով մեզ հետ կապվելու համար Թբիլիսիի միջոցով էր կապվում ․․․ Այս կարգավորման գործընթացի արդյունքում այս հնարավորությունն էլ արդեն ապահովվեց, արդեն ուղիղ ինտերնետի հնարավորություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև»։

Քըլըչը կողմնակից է այն տեսակետին, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացն անցնում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի միջով: Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված:

«Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է: Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում, Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում...

Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:11
«Փաստ». Իշխանության համար մարտի 26-ին Սիսիանում կայանալիք ընտրությունները պարզապես կենաց-մահու կռիվ են
«Փաստ» թերթը գրում է. «2022 թ. նոյեմբերի 1-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ձախողվելուց,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են՝ կարված ուղղորդված քրեական գործ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդու...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ովքեր կընդգրկվեն միջազգային պատվիրակություններում «Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավորների փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ինչպես են Հովիկ Աբրահամյանի առանձնատան ներսի լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». ՔՊ-ականների մեծ մասի սրտով է Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոռուպցիոն վերջին սկանդալային...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը պետական հաստատություններին առաջարկել է հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխվում արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մասնակի փլուզում Վերին Անտառային փողոցում
Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա...
Աղբյուր` Panorama.am
08:36
Չինաստանի նախագահը հաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը
Պեկինի ռազմավարական ընտրությունը Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է, այս կուրսը մնում է անփոփոխ, հայտարարել է Չինաստանի...
Աղբյուր` Panorama.am
08:21
Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:12
Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան  էջում գրառում է կատարել։ «Այսօր խոսել եմ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:37
Ադրբեջանագետ. Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աշոտյան. Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Իրականում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Փաստաբան. Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին, գրում է. «Հաշվի առնելով գործող...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են հիմալայան մայրի․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար․ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Փաշինյանի՝ Ռուսաստանը չի կարողանում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex  Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Գրանցվել են հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սարո Սարյան․ Կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում․․․
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}