Քաղաքական 09:48 28/12/2022 Աշխարհում

Անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը. ֆրանսիացի քաղաքական գործիչների նամակը

Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով նամակի հայերեն թարգմանությունը. 

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կենսական պաշարներից, այդ թվում՝ սնունդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից: Երեք օր շարունակ Ադրբեջանը կտրել էր նաև գազի մատակարարումը՝ զրկելով Արցախի բնակչությանը ջեռուցումից ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում:

Այս իրադարձությունը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր հայերի դեմ՝ լինեն դրանք Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ, Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է և կոպիտ խախտում է հանդիսանում թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կայացած բանակցությունների, որոնք նախատեսում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում:

Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այսպիսով և կշահագործի ցանկացած առիթ՝ իր գործելակերպով ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով:

Ադրբեջանի գործողությունները՝ պատերազմական փաստագրված ոճրագործությունները, էթնիկ ատելության տարածումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, 2022թ սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումը և նրա ինքնիշխան տարածքի մի մասի ապօրինի օկուպացիան, քաղաքացիական բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, այլևս անթույլատրելի բնույթ են կրում, ինչը ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիային կդրդեր միջամտել: Ավելին՝ վտանգված է բարեկամ մի ազգ՝ «Մեր արիասիրտ  փոքրիկ դաշնակից Հայաստանը», ինչպես ասել է Ժորժ Կլեմանսոն: 

Ֆրանսիան և հայերը կապված են բազմադարյան մշակութային, քաղաքական, տնտեսական բազմաթիվ թելերով: Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը դա  Ֆրանսիան և Ասիային ու Մերձավոր Արևելքին կապող ճանապարհներն են (սկսած Ժակ Կյորի, Ռիշելյեի և Կոլբերի ժամանակներից),  մեր տեքստիլ արդյունաբերության զարգացումն է, առաջին սրճարանը Փարիզում, Սուեզի ջրանցքը, Ֆրանսիայում որդան կարմիրի և ծիրանի հայտնվելը, մեր ժողովրդական պարահանդեսների ակորդեոնը: Ֆրանսիան և հայերը մեր դրոշի տակ Մեծ պատերազմում կռվող հայ լեգիոնն է, Դիմադրության շարժման՝ ընդդեմ բարբարոսության ըմբոստացած հերոս Միսաք Մանուշյանի ինքնազոհաբերումը:

Ֆրանսիան և հայերը, վերջապես, մեր մեծ գրողների հուշն են ՝ Կորնեյից մինչև Ներվալ, Սանդից մինչև Լամարտեն, Վիկտոր Հյուգոյից, Ռոմեն Ռոլանից և Մաքս Ժակոբից մինչև Լուի Արագոն:
Սակայն հնարավոր է, որ 1915 թվականին Անատոլ Ֆրանսի արտասանած խոսքերն են, որ լավագույնս են ի մի բերում այն, ինչ մեզ կապում է հայերին:

«Մենք հասկացանք վերջապես, որ Արևելքի մեր քույրն էր մեռնում և մեռնում էր, որովհետև մեր քույրն էր, այն մեղքի համար, որ կիսել էր մեր զգացմունքները, որ սիրել էր այն, ինչ մենք էինք սիրում, մտածել այն, ինչ մենք ենք մտածում, հավատ տածել այն ամենի հանդեպ, ինչին մենք ենք հավատում և մեզ պես ճաշակել իմաստնությունը, հավասարությունը, բանաստեղծությունը, արվեստները: Սա էր նրա անապաշխարելի հանցագործությունը»:

Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ՝ ֆրանսիացի ժողովրդի ընտրած սենատորներին և պատգամավորներին՝ մեր տարաձայնություններից և քաղաքական փոխադարձ տեսլականներից անդին:

Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ և մեզ ազգ դարձնում. Ֆրանսիական մեծ և գեղեցիկ ազգը:

Հանուն այս արժեքների և սկզբունքների, որոնք ծնվել են Մարդու և Քաղաքացու իրավունքների Հռչակագրից, հանուն հայ ժողովրդին մեզ կապող անքակտելի կապերի, Սենատը միաձայն՝ բացառությամբ մեկ ձայնի, ապա Ազգային ժողովը միաձայն սույն նոյեմբերին ընդունեցին բանաձևեր՝ ի սատար Հայաստանի, որը զոհ է մասնակի ռազմական օկուպացիայի և չդադարող հարձակումների: Այս բանաձևերը շարունակությունն էին 2020 թ նոյեմբերին ընդունած առաջին բանաձևերի, որոնք ընդունվել են նույն ձևակերպումներով հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և ի պաշտպանություն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մի հողում, ուր նրանք ապրում են Հնագույն ժամանակներից ի վեր:

Մեկ դար հետո մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, պատասխանեցինք Ժան Ժորեսի կոչին՝ հնչեցրած 1896 թվականի  նոյեմբերի 3-ին, Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի օրերին, Պատգամավորների պալատում արտասանած իր ճառում «Պետք է փրկել հայերին»:

«Այսինքն, թափված այսքան արյան առաջ, այսքան անմարդկային և վայրագ արարքների առաջ, Ֆրանսիայի խոստման և մարդկային իրավունքի ոտնահարման առաջ ոչ մի ճիչ չհնչեց և ոչ մեկի շուրթերից, ոչ մի խոսք չծնվեց ձեր գիտակցությունից, և դուք լուռ, հետևաբար՝ մեղսակից, ներկա եղաք իսպառ բնաջնջման":
Ազգային ժողովի և Սենատի ժողովրդավարական կամարտահայտությանը համահունչ՝ մենք խնդրում ենք Հանրապետության նախագահին անել հնարավորը՝ ապահովելու համար Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի Հանրապետության տևական անվտանգությունը:

Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկացած միջազգային բանակցություններից, մենք՝ պատգամավորներս և սենատորներս, Ձեզ դիմում ենք անհապաղ միջամտել անուղղելին կանխելու համար՝ ձեռք առնելով հետևյալ միջոցները.

- Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար,

- Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն,

- Հանդիպել Արցախի ներկայացուցիչներին,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ՝ վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովել Արցախի հետ օդային կապի անվտանգությունը,

- Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով:

Պարոն Նախագահ, Դուք այսօր ի զորու եք կանխելու Պատմության կրկնությունը և ուղղելու նրա անարդարություններից մեկը: Դուք կարող եք այսօր ապացուցել Ազգերի հանրությանը, որ Ֆրանսիան մեծ է և հավատարիմ համաշխարհային արժեքներին, իր իսկ բարոյական պարտքին և պատվին:

Պարոն Նախագահ, Դուք, վերջապես, կարող եք ապացուցել բոլոր մեր հայրենակիցներին, որ Ֆրանսիան ազատ է, որ նա կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից՝ պաշտպանելու համար իր հումանիստ իդեալները, որոնք մեր Ազգի հիմքն են»։ 

Քաղաքական գործիչների ցանկը՝ այստեղ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Պուտին.Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք
Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կարող է հիմնված լինել Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՀՀ ճանապարհները՝ ժամը 19․30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:12
Արդեն 100 օր միջազգային հանրությունը ձախողել է պաշպան կանգնելու իր պատասխանատվությունում․ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է․ «Արցախը արդեն 100 օր...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
 ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/  հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:33
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
 Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որում ասվում է․ «Արդեն 100 օր է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
19:22
100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «100 օր...Արցախը շրջափակված է ադրբեջանի կողմից...100 օր...Արցախը աղետի մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի ալիքում գրում է․ «Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ՔՊ խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանը մոտենալով ամբիոնին՝ ասաց. «Աստղերը հուշում են,...
Աղբյուր` Panorama.am
18:26
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում փոփոխություններ են եղել
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Արցախում բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը.Թադևոս Ավետիսյան
«Անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին հիշեցրեց բանակցային նախկին գործընթացներն ու առաջարկեց համեմատել այսօրվա հետ
«Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
17:49
Զաքարյան. ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «2022թ. Հայաստանում իրավիճակի  վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
«Մեր սիրելի հայրենակիցները՝ 120 հազար ՀՀ քաղաքացիները, Հայաստանում իշխանություն օկունպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախպապատրաստելով...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ի վերջո ի՞նչ է գրված այդ «Խաղաղության պայմանագրում. Սոս Հակոբյան
«Այս մարդկանց համար մարդկային մահը ոչ թե ողբերգություն է, այլ ստալինյան հայտնի տրամաբանության համաձայն՝ ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
16:54
«Լույս». 2022թ.-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքային...
Աղբյուր` Panorama.am
16:47
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքից» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
16:38
Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Արմավիրի մի գյուղում վաղը մի քանի ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Իրանագետ. Ադրբեջանը Իրանի հետ սահմանի վրա խոչընդոտներ է ստեղծում իր տարածքով դեպի ՌԴ գնացող բեռնատարների համար
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է. «Սոցցանցի իրանական որոշ ալիքներ տարածում են տեղեկություններ, որ Ադրբեջանը Իրանի հետ սահմանի վրա...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ ական պատգամավորները օպերատորներին ստիպում են Հանրային Հեռուստաընկերությանն տրամադրել առաջին ալիքը
«Այս պահի դրությամբ որևէ կարգավորում չկա հեռուստաալիքների հերթականության հետ կապված և երբ հեռուստացույց եք միացնում, անկախ նրանից՝ դա որևէ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հակամարտությունը միայն Արցախի հարցով չի սահմանափակվում. նախկին պատգամավոր
«Երեք ոլորտներում՝  ազգային անվտանգություն, արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, ունենք բացարձակ ձախողված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}