Սպորտ 17:56 12/01/2023 Հայաստան

Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը՝ անցած ուղու ու առաջիկա անելիքների մասին

Panorama.am-ը զրուցել է B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ նրա անցած ուղու, անելիքների ու ծրագրերի մասին։

Հարց-Արթուր, կպատմե՞ս քո մասին։ Որտեղի՞ց ես, ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ։

Պատասխան-Դե ի՞նչ պատմեմ... Մրցարշավորդ եմ։ Ծնունդով Ջավախքից եմ՝ Բոգդանովկայի Խոջաբեկ գյուղից։ Մինչև 3-րդ դասարան ապրել եմ հայրենի գյուղում, դրանից հետո, երբ 9-ը տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան։

Հարց-Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ավտոսպորտով։

Պատասխան-Գնում էի կարտինգի, որտեղից էլ մեզ տարան Գերմանիա մրցումների։ Այնտեղ երրորդ տեղ զբաղեցրեցինք ու որոշեցի զբաղվել մրցարշավով։ Եկա Հայաստան, հայկական արտոնագիր ստացա, որպեսզի կարողանամ միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

Հարց-Իսկ ինչո՞ւ Հայաստանի։ Ծնվել ես Վրաստանում, ապրում ես Ռուսաստանում։ Ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշն ընտրել։

Պատասխան--Ջավախքը թեև Վրաստանում է, բայց հիմնականում հայերով է բնակեցված, դրա համար ես վրացերեն ոչ խոսել գիտեմ, ոչ գրել, ոչ կարդալ։ Ես հայ եմ, ընտանիքում հայերեն ենք խոսում։ Հորս պապը Էրզրումից է, մորս պապը՝ Մշից։ Մեր ընտանիքն ավանդական հայկական ընտանիք է, ու ծնողներս մեզ դաստիարակել են, որ մեր նախնիներին ու արմատները պետք է միշտ հարգենք ու հիշենք, դրա արդյունքում հայությունն ու հայրենասիրությունն իմ մեջ շատ խորն է նստած։ Ի վերջո ես նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Դա է պատճառը, որ նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է։

Հարց-Իսկ դու միա՞կ հայն ես ձեր սպորտաձևում։

Պատասխան--Մինչև անցած տարի միակն էի, հիմա երկուսով ենք։ Ընկերս՝ Ռոմա Մավլանովը, որ ազգությամբ ռուս է, հայկական արտոնագիր ստացավ, ու մենք երկուսս էլ մի մեքենայով հանդես ենք գալիս հայկական դրոշի ներքո։

Հարց-Սպորտաձևի մասին կպատմե՞ս։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական ռալիից կամ ֆորմուլայից։ 

Պատասխան--Սպորտաձևը, որով զբաղվում եմ, ավտոմրցարշավ է, ինչպես ասում են՝ դիմացկունության մրցարշավ։ Տարբեր մրցումներ կան՝ 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ։ Մրցման ժամանակ կարևորը դիմացկունությունն է՝ թե արշավորդի, թե հատկապես մեքենայի։ Ռալին այլ սպորտաձև է, այն սովորաբար ենթադրում է տարածության հաղթահարում՝ ավազի վրա, գրունտային ճանապարհով կամ բարդ ռելիեֆով անտառում և այլն։ Մեր սպորտաձևն անցկացվում է ասֆալտապատ օղակաձև վազքուղիներում։ Օրինակ, առաջիկա օրերին կայանալիք «Աբու Դաբի-6» մրցարշավն անցկացվելու է այն նույն վազքուղու վրա, ուր անցկացվում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավը։ Բացի այդ՝ մենք մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային մեքենաներով։ Դրանք ոչ թե հատուկ արդիականացված են, թյունինգ են արված, կամ ավտոտնակում ձեռքով հավաքված են, այլ գործարանում թողարկված մեքենաներ են։ Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց մրցմանը թիմում կարող է լինել մինչև 6 արշավորդ։  Առաջիկա մրցմանը մեր թիմը կմեկնարկի հունվարի 21-ին ժամը 16։00։ Մրցարշավին կարելի է հետևել www.24Hseries.com կայքում։

Հարց-Անպայման կհետևենք ու կերկրպագենք հայկական թիմի ու անձամբ քեզ համար։ Փաստորեն մրցման ժամանակ շտուրման չկա, մեքենայում միայն արշավո՞րդն է։

Պատասխան-Այո, մեքենայում միայն արշավորդն է։ Կախված է, թե ինչ տևողությամբ արշավ է՝ 1,5-3 ժամը մեկ նախատեսված է «փիթ-ստոպ», որի ընթացքում արշավորդը կարող է փոխվել։ Այսինքն՝ խնդիրն այնքան արշավորդը չէ, որքան մեքենայի դիմացկությունը։

Հարց-Օրինակ, «Ռեյս 24»-ում մեքենան 24 ժամ անընդմեջ ընթացքի մե՞ջ է։

Պատասխան-Այո՝ նույն մեքենան։ Այն կարող է լիցքավորվել, կարող են փոխվել միայն անիվներն ու վարորդը, բայց մարաթոնի ընթացքում մեքենան պետք է միշտ մնա արշավի մեջ։

Հարց-Անձամբ դու, օրինակ, մի մարաթոնի ընթացքում քանի՞ ժամ ես եղել ղեկին։

Պատասխան-Կախված է նրանից, թե քանի արշավորդ կա թիմում։ Օրինակ ես մասնակցել եմ 24-ժամյա մրցման, որի ժամանակ 4 արշավորդ է եղել, ու յուրաքանչյուրս 6 ժամ եղել ենք ղեկին։ Բայց կա մրցում, որ 6 ժամ է, երկու հոգով 3-ական ժամ ենք վարել։

Հարց-Իսկ առհասարակ ին՞չ մրցումներ կան։

Պատասխան-Տարվա ընթացքոմ մրցումները շատ են։ Ամենահայտնին, ամենակարևորն ու ամենավտանգավորը գերմանական Նյուրբուրգրինգում անցկացվող մրցարշավներն են, որոնցից ամենագլխավորը «Ռեյս 24»-ն է։ Կա «Դուբայ 24»-ը, «Աբու Դաբի 6»-ը։ Տարբեր կազմակերպիչներ տարբեր տեղերում մրցումներ անցկացնում են, բայց իմ համար ամենագլխավորը Նյուրբուրգրինգն է։ Տարբեր դիսցիպլիններից չեմպիոնները գալիս են այնտեղ ու մնում։ Այն արշավորդների համար ամենաերկար, ամենադժվար ու ամենահետաքրքիր վազքուղին է։ Արդեն 12 տարի ես ամեն տարի մասնակցում եմ Նյուրբուրգրինգի մցրումներին։ 25 կմ երկարությամբ վազքուղում անցած տարի 230-240 մեքենա էր մրցում։ Օրինակ՝ անցած տարի Դուբայում մրցման դուրս էր եկել 91 մեքենա, իսկ Աբու Դաբիում այս տարի հնարավոր է 30-40 մեքենա լինի, ոչ ավել։
Նյուրբուրգրինգում հատուկ արտոնագիր է պետք, հեշտ չէ։ Պետք է այդ վազքուղու վրա փորձ ունենալ։ Սովորական մրցման համար երկու տարվա փորձ է պետք։ Իսկ օրինակ 12 և 24 ժամ տևողությամբ մրցումների համար, փորձից բացի, պետք է նաև արդյունք ունենալ։ Պետք է արշավորդի արդյունքը վերջին 3 տարվա ընթացքում եզրագիծ հասած մեքենաների լավագույն 50 տոկոսի մեջ լինի։  Այսինքն, եթե օրինակ, եզրագիծ է հասել 10 մեքենա, պետք է լինել լավագույն հնգյակում։

Հարց-Նյուրբուրգրինգում անցած տարի 240 մեքենաներից քանի՞սն էին հասել եզրագիծ։

Պատասխան--160-170-ը։ Ամենավտանգավոր վազքուղին է, վթարներ շատ են լինում։

Հարց-Իսկ 12 տարվա ընթացքում, դու քանի՞ անգամ ես հասել եզրագիծ։

Պատասխան-8 անգամ հասել եմ, մյուս անգամները չի ստացվել (ժպտում է)։

Հարց-Իսկ լավագույն նվաճո՞ւմը։ Գուցե 2017 թվականին Նյուբուրգրինգում 2-րդ հորիզոնակա՞նը։

Պատասխան-Ոչ։ 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցմանը առաջին տեղն եմ զբաղեցրել։ 2017 թ. 2-րդը եղել եմ 6 ժամանոց մրցման արդյունքում։ Բայց ամենահետաքրքիրը 2017 թ. 24 ժամանոց մրցումն էր, որի ժամանակ 23 ժամ մեր մեքենան ընթանում էր 2-րդ տեղում, մնացել էր մեկ ժամ ու ղեկին ես էի, դարձանք 1-ինը, բայց կես ժամ անց ինձ հետևից հրեցին, հարվածեցի պատին ու վթարի հետևանքով եզրագիծ չհասա։ Փաստացի 23-րդ ժամի դրությամբ առաջատարն էի, բայց եզրագիծ չհասա։ 

Հարց-Միտումնավո՞ր էր հետևից հարվածը։

Պատասխան-Չեմ կարծում։ Մեր բոլոր արշավորդներն իրար գիտեն, մի ընտանիքի պես են, հարաբերություններն այնպես են, ինչպես փոքր համայնքում կամ գյուղում։ Նման բաներ չկան։

Հարց-Դաժան վթա՞ր էր։

Պատասխան-Դե ինչ ասեմ. Ես վնասվածք չստացա, բայց մեքենան տեղ չհասավ...

Հարց-Կարելի է ասել, որ քո գլխավոր նպատակը Նյուրբուրգրինգի 24 ժամանոց գլխավոր մրցույթը հաղթելն է։ Ի՞նչ է հարկավոր դրա համար։

Պատասխան-Պետք է մի աստիճան վեր բարձրանանք։ Նյուրբուրգրինգի «24 ժամում» հաղթելու համար նախ պետք է ասպարեզ դուրս գանք GT3 դասի մեքենայով, որով ի դեպ անցած տարի մասնակցել եմ Դուբայի մրցմանը։ Իսկ Նյուրբուրգրինգում մենք ստիպված ենք մասնակցել RS3 դասի մեքենայով, որը մի փոքր թույլ մեքենա է։ Դրանով չեմպիոն դառնալը քիչ հավանական է, բայց Ռոմայի հետ մտադիր ենք առաջին քայլն անել։ Ռոման շատ արագ, դիմացկուն արշավորդ է, արդյունք ունենալու լավ տարբերակներ կան։ Մենք հիմա հանդես ենք գալիս «Շարկի ռեյսինգ» թիմում, որը ներկայացնում է «Աուդին»։ Ես 2016 թվականից սկսած «Աուդի» եմ վարում՝ սկզբում ուղղակի արշավորդ էի, հետո դարձա «Աուդիի» արշավորդը։ Գործարանը շատ ուշադիր է իր մեքենաների հանդեպ, և «Աուդիի» գործարանը մեզ աջակցում է մեր մրցելույթներին։ Անցած տարի մեզ նոր գործընկեր միացավ՝ գերմանական «Կոբլոր» ժամացույցների ֆիրման։ Ի դեպ, այդ ժամացույցների ցիֆերբլատը պատրաստված է Նյուրբուրգրինգի վազքուղու ասֆալտից։ Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից ու իմ երախտագիտությունը հայտնել մեր հովանավորներին, գործընկերներին ու թիմին։ Մեզ հաջողվել է մրցունակ թիմ ստեղծել ու մտադիր ենք հանդես գալ ողջ ներուժով։

Հարց-Ստացվում է, որ արդյունքը հիմնականում մեքենայից է կախված։

Պատասխան-Եվ մեքենայից, և արշավորդից ու մեխանիկից, և ամբողջ թիմից։ Մեքենան կարևոր է, բայց ոչ թե արագությունը, այլ դիմացկունությունը։ Օրինակ, անցած տարի Դուբայում 91 մեքենաների մեջ ամենաարագը մենք էին, բայց մեքենան երկու անգամ փչացավ, ու մենք ստիպված էինք մեկ անգամ կես ժամ, մեկ անգամ էլ 1 ժամ 25 րոպե բոքսում անցկացնել։ Եվ եթե արդյունքերից հանվեր այդ ժամանակը, մենք կլինեինք առաջինը։ Բայց քանի որ սա դիմացկունության մրցում է, այդ ժամանակը չի հանվում։ Այնպես որ՝ ամենակարևորը մեքենայի դիմացկունությունն է ու արշավորդի վարպետությունը։ Մարդիկ, անձնակազմերը հիմնականում պատրաստված են և գրեթե նույնությամբ իրականացնում են իրենց պարտականությունները։ Այստեղ «Ֆորմուլա 1»-ի նման չէ, որ «փիթ-ստոպից» որքան շուտ դուրս գաս, այնքան լավ։ Փիթ-ստոպին միևնույն է՝ հատկացված է 3 րոպե և շատ շտապելու կարիք չկա, կարելի է հանգիստ լիցքվորվել ու փոխել անիվները։ Կարևորը, որ մեքենան չփչանա։ 

Հարց-Ավտոսպորտում, կարծես, «Ֆորմուլա 1»-ին մասնակցելը ու հաղթելը երազանք է, դու չունե՞ս նման երազանք։

Պատասխան-Ոչ, նման երազանք չունեմ։ Ֆորմուլան ու թափքը բացարձակապես տարբեր են։

Հարց-Հայաստան հաճա՞խ ես այցելում։

Պատասխան-Գործնականում փորձում եմ ամեն ամիս լինել Հայաստանում։ Այստեղ գալն ինձ ուժ է տալիս։

Հարց-Իսկ մրցումներին հայ երկրպագուներ գալի՞ս են։

Պատասխան-Գալիս են։ Գերմանիայում գալիս են Լեհաստանում, Իտալիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում ապրող հայեր։ Գալիս են Հայաստանի դրոշներով ու երկրպագում են իմ համար, ինչը չափազանց հաճելի է։ Ի վերջո ես սպորտսմեն եմ, ու յուրաքնաչյուր սպորտսմենի առաքելությունն է պոպուլյարիզացնել այն, իմ դեպքում՝ պոպուլյարիզացնել ավտոսպորտը Հայաստանում։ Հիմա արդեն մրցումներին գալիս է նաև ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։ Նա խոսք է տվել, որ այս անգամ ևս կգա ու նաև Աբու Դաբիում կսատարի մեզ։ 

Հարց-Եթե մարդիկ ուզենան մտնել այս սպորտաձև, ի՞նչ պետք է անեն, որտեղի՞ց սկսեն։

Պատասխան-Հայաստանում կան հնարավորություններ, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կրտինգով, ուժերը չափել։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ում անհրաժեշտ կլինի օգնություն, խորհուրդ, կարող են ինձ գրել Ինստագրամով։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այս սպորտաձևում լավ ներուժ կա, ու հնարավոր է հայ մրցարշավորդներով արդյունքներ ունենալ ու այսկերպ ևս Հայաստանը ներկայացնել աշխարհին։

Հարց-Ո՞ր տարիքում կարելի է զբաղվել այս ավտոսպորտով։

Պատասխան-Կարծում եմ, 6 տարեկանից սկսած կարելի է զբաղվել կարտինգով, 12-13-ում կարելի է մուտք գործել «Փոքր ֆորմուլա», իսկ 15-16 տարեկանում արդեն կարելի է ավտոարշավների մասնակցել։ Ճիշտ է՝ այդ տարիքում վարորդական իրավունք չի տրվում, բայց սպորտային արտոնագրեր ստանալ կարելի է։

Հարց-Արթուր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Քեզ հաջողություն ենք մաղթում հունվարի 21-ին Աբու Դաբիում կայանալիք մրցարշավին և ամենակարևորը, ցանկանում ենք, որ Նյուրբուրգրինգում հաղթելու երազանքը շատ շուտ ի կատար ածվի։

Պատասխան-Շնորհակալ եմ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:29
Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի. ՔԿ
Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու  օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Իրավապաշտպան
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.  «Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած,...
Աղբյուր` Panorama.am
11:02
Քաղաքացուն հարվածած, գետնին գցած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է  ներկայացրել Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. «Քաղաքացու և...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ոստիկանը Սարյան փողոցում հարվածում ու գետնին է գցում քաղաքացուն
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Օրվա իշխանության կողմից հանցավոր նպատակներով օգտագործվելու արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
00:19
Չավուշօղլուն և Աքարն այլևս նախարարներ չեն
Հուլիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am
00:02
Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ հանդիպում են ունեցել Անկարայում
Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը «ոտքի...
Աղբյուր` Panorama.am
22:33
«Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.  «Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի։ Հայաստանի «վարչապետը»...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մաս է
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Այս մասին արդեն խոսել եմ. պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
21:23
ՏԱՍՍ.Էրդողանը երդմնակալության ժամանակ հարգարժան հյուրերի թվում չի հիշատակել Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը չդիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկում էր երդմնակալության արարողությանը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
 Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը՝ հունիսի 4-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված:
Աղբյուր` Panorama.am
19:45
Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի մայիսի 18-ին «Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու տիկինը ողջունում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Նոտր Դամի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են օրիգինալ նյութեր և տեխնոլոգիաներ
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են այն նյութերն ու տեխնոլոգիաները, որոնք գոյություն են ունեցել ութ հարյուր տարի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Մատենադարանի թանգարանային մասում այցելուների սպասարկման ժամերն են՝ 10։00-17։50
Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Մաշտոցյան Մատենադարանի Թանգարանային մասում  այցելուների սպասարկման ժամերը սահմանվում են՝ 10։00-17։50,...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ներկայացվել է երեք մթերք, որոնք արգելափակում են քաղցկեղի բջիջների աճը
Էժան ապրանքների ցանկը, որոնք կարող են օգնել դադարեցնել քաղցկեղի բջիջների վերարտադրությունը, կազմել է ուռուցքաբան Իվան Կարասևը, ոորով կիսվել է իր...
Աղբյուր` Panorama.am
18:45
41-ամյա Իբրահիմովիչն ասել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի մտածում իր պրոֆեսիոնալ կարիերայի՝ մոտալուտ ավարտի մասին:...
Աղբյուր` Panorama.am
18:30
Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը
«Նավը փոթորկոտ ծովում» հազվագյուտ ստեղծագործությունն վաճառվել է 3 245 000 ռուբլով։
Աղբյուր` Panorama.am
18:15
Եգիպտոսում ավազամրրիկը 4 մարդու կյանք է խլել
Եգիպտոսում ավազամրրիկի հետևանքով մահացել է չորս մարդ, հինգը վիրավորվել են։ Կահիրեի երկինքը նարնջագույն է դարձել։ Այս մասին գրում է MIR 24-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը 301թ.-ի պատմական իրադարձություններն են ընկած Արարատյան շաբաթվա...
Աղբյուր` Panorama.am
17:54
Windows-ին զրկել են հանրահայտ ֆունկցիայից
Ամերիկյան Microsoft ընկերությունը դադարեցնում է Windows օպերացիոն համակարգերում հանրահայտ գործառույթի՝ ձայնային օգնական Cortana-ի աջակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողներին չեն հավատարմագրել Միջազգային տնտեսական ֆորումին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողները հավատարմագրված չեն Սանկտ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Փաշինյանը Թուրքիայում է
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
17:30
Եգիպտական բանակը հաստատել է Իսրայելի սահմանի մոտ սահմանապահի զոհվելու փաստը,Իսրայելի զոհերն 3-ն են
Շաբաթ օրը Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել։ Եգիպտոսի բանակի ներկայացուցչի խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
17:21
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հունիսի 3-ի ցերեկը, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև...
Աղբյուր` Panorama.am
17:14
Աղբյուրը նշում է, որ հետախուզության ղեկավարը կարող է զբաղեցնել Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, հանրապետության նախարարների նոր կաբինետ կանցնի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz»-ին, տուժած ուղևորների վիճակը ծանր է
Հունիսի 3-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ցավակցությունն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ, որը, ըստ վերջին տվյալների, ավելի քան 250 մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:45
Նիկոլ, Աթաթուրքի գերեզման էլ գնա ու զեկուցի, որ ծրագիրն իրագործում ես. Շարմազանով
««Բայրաքթարների» կենացն էլ չմոռանաս խմել՝ Նիկոլ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք
16:26 03/06/2023

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}