Քաղաքական 21:08 12/01/2023 Հայաստան

Ասենք, ՌԴ-ն չկա, թողնենք, որ Արցախը կործանվի՞. Երվանդ Թարվերդյան

«Առաջին հերթին պետք է մեր իշխանությունները պարզ հանրությանը հայտնեն՝ ինչ բանակցություններ են եղել և ինչ է այսօր կատարվում»,-այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Իմ կարծիքով կամ անհրաժեշտություն չկա ամբողջությամբ բացահայտել, թե ինչ է կատարվում, կամ Հայաստանի ու Արցախի իշխանությունները ամբողջ հայության հետ ազնիվ չեն: Միգուցե կան բանակցության փուլեր, որոնք չպետք է բացահայտել, իսկ եթե կան բաներ, որոնք կարելի է բացահայտել, և Հայաստանի, թե Արցախի իշխանությունները չեն բացահայտում, դա ճիշտ չեմ համարում: Ամբողջ հայությունը այսօր մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով:

Եթե կարիք լինի, մենք պարտավոր ենք ռազմական միջոցով բացել Արցախի կյանքի ճանապարհը: Եթե 120 հազար մեր հայրենակիցներին բլոկադայի մեջ են վերցրել, մեզ ի՞նչ է մնում անել: Ես զարմանում եմ, որ որոշ պատգամավորներ հայտարարում են, թե կարելի է Արցախը զոհել հանուն Հայաստանի: Մենք իրավունք չունենք մտածել ինչ-որ բան զոհելու մասին, մենք պետք է մտածենք միայն հաղթանակի մասին»,-նշել է Թարվերդյանը:

Դիտարկմանը, որ որոշակի հակասություն կարծես կա Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջեւ, նա արձագանքել է. «Ինձ համար ոչ թե իշխանության կարծիքն է կարեւոր, այլ ազգային տրամաբանությունը: Ինձ համար կարեւորն այն է, թե ինչն է ճիշտ: Պատերազմները դիվանագիտական ճգնաժամ արդյունք են, եթե դիվանագիտորեն հնարավոր չէ լուծում գտնել, ի հայտ են գալիս ռազմական գործողությունները: Այսօր 120 հազար արցախցի մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են, հումանիտար աղետի մեջ են,թե դիվանագիտությունն արդյունք չտա, ի՞նչ պետք է անել: Պետք է կյանքի ճանապարհը բացել ցանկացած եղանակով»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահների ենթակայության տակ է եւ նրանք պետք է ապահովեն անխափան տեղաշարժը, Թարվերդյանն ասել է. «Ասենք ռուսները չեն անում, թողնենք մեր հայրենակիցները սովից մահանա՞ն: Ասենք, ՌԴ-ն չկա, թողնենք, որ Արցախը կործանվի՞: Ասենք՝ մենք պատասխանատու չենք արցախահայության համար, թող ռուսները գան օգնե՞ն: Տրամաբանությունը ո՞րն է: Տո պետք լինի ռուս խաղաղապահների դեմ էլ պետք է պայքարենք:

Իմ կարծիքով կա կոնֆլիկտ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև և Ադրբեջանի իշխանությունները գերագնահատում են իրենց հնարավորությունները: Ադրբեջանն օգտվելով աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, փորձում է դիվիդենտներ շահել: Ադրբեջանի նախագահի լկտի հայտարարությունները բխում են դրանից»:

Երվանդ Թարվերդյանի խոսքով, նոյեմբերի 9-ի փաստաթղթով չեն կանոնակարգվել նմանատիպ դեպքերը, թե ինչ պետք է անեն խաղաղապահները նման դեպքում. «Մեկ ամիս մեր պետությունը չի կարողանում հասնել արդյունքի: Մեկ ամիս է՝ մեր պետությունն ասում է, որ պետք չի ՀԱՊԿ, ուղիղ բանակցություններով մենք հարցը կկարգավորենք: Դրա արդյունքը ո՞րն է, սովի՞ եք մատնում արցախցիներին»:

Հարցին, եթե պետությունը ոչինչ չի անում, ի՞նչ կարող են անել ՀՀ քաղաքացիները, նա պատասխանել է. «ՀՀ քաղաքացին որևէ բան անելու իրավասություն չունի: Ես ցավում եմ, որ ՀՀ քաղաքացիներն այդքան անտարբեր են, ՀՀ բնակչության 90 տոկոսը չի էլ գիտակցում, թե ինչ է կատարվում:

Իշխանությունը պետք է ամբողջ հայությանը համախմբելու փորձեր կատարեր, պետք է պատասխանատվություն վերցներ: Այսօր կառավարությունը պարտավոր է համախմբել ազգին ազգային գաղափարախոսության շուրջը, եթե ուզում է լինել ուժեղ պետություն:

Իշխանությունը պարտավոր է այդ սկզբունքները քննարկել նաև ընդդիմության հետ, արտախորհրդարանական ուժերի հետ: Ոչ թե 4-5 կուսակցությունների հետ, որոնք կոմֆորտ են ստեղծում վարչապետին՝ ամիսը մեկ քննարկումների ժամանակ, այլ ամբողջ քաղաքական դաշտը պետք է հավաքվի, ելք գտնի: Ընդդիմությանն էլ հորդորում եմ, որ ոչ թե միայն օրակարգը լինի, որ վարչապետը պետք է գնա, այլ պետք է քննարկել, թե ինչի շուրջ համախմբվենք, ինչ կարեւոր խնդիրներ ունենք:

Մեր կուսակցությունը հորդորում է միասնական գործողությունների գնալ, իջեցնել բոլոր քաղաքական ամբիացիաները, ամբողջ քաղաքական, հասարակական էլիտային փորձել հավաքել կլոր սեղանի շուրջ եւ սթափ քննարկել, թե ինչ կարելի է անել: Այսօր ազգը պետք է համախմբված լինի»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}