Քաղաքական 13:44 13/01/2023 Հայաստան

Ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. պարզաբանում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը

«Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը՝  համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի  Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի սենատը և Ազգային ժողովը երկուսն էլ ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։

Լրագրողի հարցին՝  Ադրբեջանը համարում  է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցով, ԵԱՀԿ-ն կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Լաչինի միջանցքի բացման հարցով, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է կողմերը վերադառնան երկխոսության։ Մինսկի խումբը գոյություն ունեցող հարթակներից մեկն է։ Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է։ Այսօր կարևոր է, որ  դրան մասնակցի յուրաքնաչյուր կողմ, ընդունի  երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը։ 

Մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց սա միակ ձևը չէ։ Պետք է բոլոր  միջոցները փորձվի, որպեսզի հնարավորինս իրավիճակի լարումը դադարի։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև, բնականաբար, Հայաստանի դերը մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- նշեց նա:

Ալեն Սիմոնյանը շարունակեց  ֆրանսիացի գործընկերոջը. «Այսօր մենք տեսնում ենք, թե  ինչ եղավ Մինսկի խմբի հետ։ Այսօր մի իրավիճակ է, երբ ստեղծվել է, կարելի է ասել, մեկ-երկու այլ ֆորմատներ, որոնք  ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը, բայց , այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության և ՌԴ կողմից  նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ  իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և  այդ ֆորմատի հետագա  ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Բայց եկեք ֆիքսենք, որ այսօր մենք ունենք Ֆրանսիայի նախաձեռնությամբ,  նաև  Մոսկվայի նախաձեռնությամբ մեկ-երկու ֆորմատներ, որոնք  զբաղվում են նույն խնդրով  և որոնք  պակաս կարևոր չեն։

Կարծում եմ, որ Մինսկի  խմբի  հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է նաև որևէ ձևով  չնվազեցնենք մնացած բոլոր ֆորմատները, որոնք գոյություն ունեն, նաև այն ֆորմատը  որը ձևավորվեց Պրահայում Էմանեուել Մակրոնի  նախաձեռնությամբ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Պուտին.Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք
Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կարող է հիմնված լինել Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՀՀ ճանապարհները՝ ժամը 19․30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:12
Արդեն 100 օր միջազգային հանրությունը ձախողել է պաշպան կանգնելու իր պատասխանատվությունում․ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է․ «Արցախը արդեն 100 օր...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
 ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW/  հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:33
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
 Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որում ասվում է․ «Արդեն 100 օր է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
19:22
100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «100 օր...Արցախը շրջափակված է ադրբեջանի կողմից...100 օր...Արցախը աղետի մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի ալիքում գրում է․ «Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ՔՊ խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանը մոտենալով ամբիոնին՝ ասաց. «Աստղերը հուշում են,...
Աղբյուր` Panorama.am
18:26
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում փոփոխություններ են եղել
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Արցախում բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը.Թադևոս Ավետիսյան
«Անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին հիշեցրեց բանակցային նախկին գործընթացներն ու առաջարկեց համեմատել այսօրվա հետ
«Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
17:49
Զաքարյան. ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «2022թ. Հայաստանում իրավիճակի  վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
«Մեր սիրելի հայրենակիցները՝ 120 հազար ՀՀ քաղաքացիները, Հայաստանում իշխանություն օկունպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախպապատրաստելով...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ի վերջո ի՞նչ է գրված այդ «Խաղաղության պայմանագրում. Սոս Հակոբյան
«Այս մարդկանց համար մարդկային մահը ոչ թե ողբերգություն է, այլ ստալինյան հայտնի տրամաբանության համաձայն՝ ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
16:54
«Լույս». 2022թ.-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքային...
Աղբյուր` Panorama.am
16:47
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքից» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
16:38
Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Արմավիրի մի գյուղում վաղը մի քանի ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Իրանագետ. Ադրբեջանը Իրանի հետ սահմանի վրա խոչընդոտներ է ստեղծում իր տարածքով դեպի ՌԴ գնացող բեռնատարների համար
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է. «Սոցցանցի իրանական որոշ ալիքներ տարածում են տեղեկություններ, որ Ադրբեջանը Իրանի հետ սահմանի վրա...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ ական պատգամավորները օպերատորներին ստիպում են Հանրային Հեռուստաընկերությանն տրամադրել առաջին ալիքը
«Այս պահի դրությամբ որևէ կարգավորում չկա հեռուստաալիքների հերթականության հետ կապված և երբ հեռուստացույց եք միացնում, անկախ նրանից՝ դա որևէ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հակամարտությունը միայն Արցախի հարցով չի սահմանափակվում. նախկին պատգամավոր
«Երեք ոլորտներում՝  ազգային անվտանգություն, արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, ունենք բացարձակ ձախողված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}