Քաղաքական 13:16 16/01/2023 Հայաստան

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է

«Մի քանի տարի առաջ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման հարց կծագի քաղաքական օրակարագում։ Բայց ցավոք սրտի, իրողություններն այնպիսին են, որ պետք է հարցերը դնել այնպես, ինչպես կան և դրանց ատասխանել հնարավորինս բաց ու անկեղծ»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած   «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական  քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով, մեկնարկած քննարկումների շարքի նպատակն է բնորոշելու առկա մարտահրավերները, իրավիճակի ողբերգականությունն ընդունել ոչ թե կայացած փաստ, այլ գործողությունների մեկնակետ՝ որտեղի՞ց ենք սկսում աշխատել, որտե՞ղ ենք որպես ժողովուրդ ու պետություն ցանկանում հասնել։

Բանախոսը ցավով նշեց մեկ այլ խնդրի՝ անկեղծության բացակայության մասին։

«Հատկապես քաղաքական շրջանակներում անկեղծության մեծ դեֆիցիտ կա։ Մենք փորձում ենք հարցերին տալ պատասխաններ, որոնք ականջահաճո են ժողովրդի, արտաքին ու ներքին գործընկերների համար, բայց իրականում քաղաքական վերնախավը, էլիտան վախենում են ժողովրդին ասել բաներ, որոնք ակնհայտ են։ Գոնե մենք քաղաքականգիտական ու փորձագիտական շրջանակներում պետք է որևէ բանով կաշկանդված չլինենք և հստակ ասենք մեր հանրությանը, որ Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է»,-ասաց նա։

Քաղաքագետի խոսքով, հանրության մեջ մեծ է նոր բախումների, պատերազմի վերաբերյալ մտահոգությունը։

«Բայց որևէ մեկը հստակ չի ասում, որ այդ պատերազմն առաջին հերթին պետք է հենց մեզ՝ որպես ժողովուրդ, որպես երկիր ու պետություն։ Դա մեզ համար անհրաժեշտ պատերազմ է, որն ուղղված է լինելու ոչ թե եղածը պահելու, այլ կորցրածը հետ բերելու համար։ Թող մեզ կոչեն ռևանշիստ, ինչ ուզում են ՝ կոչեն։ Սակայն փաստն այն է, որ ներկայիս ռեսուրսներով Հայաստանն ու Արցախը կենսունակ չեն, մրցունակ չեն տարածաշրջանում, չեն կարող լուծել մեր ժողովրդի անվտանգության տարրական խնդիրները, ամենապարզ հարցերը»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա համոզմամբ, Հայաստանին  իր շահը սպասարկելու, մրցակցային դառնալու համար պետք է պատերազմ ու հաղթանակ, ժողովրդին պետք է դրան պատրաստել։

«Մենք մեր ժողովրդին պետք է ասենք, եթե ուզում ենք ունենալ հայկական Արցախ, հայկական Հայաստանի Հանրապետություն, մենք ինքներս պետք է պատրաստվենք այդ պատերազմին, գնանք կորցրածը վերականգնելու ճանապարհով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արցախը հայկական պահելու քայլերից մեկն էլ հատվածային լուծումներից հրաժարվելն է։

Քաղաքագետը պարզ օրինակ բերեց. ունենք  օկուպացված Քաշաթաղի շրջանում այսպես կոչված Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանք։

«Վստահ եմ՝ առաջիկայում այդ ճանապարհը բացվելու է, բայց ինչպե՞ս ու ինչո՞ւ։  Եթե մենք տեսնենք «ինչպե՞ս ու ինչո՞ւ»-ի մեջ պարտվողական, զիջողական էլեմենտներ, ուրեմն ձեզ ասում եմ՝ ավելի լավ է ճանապարհը փակ մնա, մնանք այս կացության մեջ։ Ցանկացած զիջողական էլեմենտ պարտություն է, ինչքան էլ ներկայացվի որպես ոմանց հաղթանակ, իսկ հետևանքը լինելու է ողբերգական։ Եթե Արցախի ժողովուրդը տեսնի, որ ճանապարհը բացվել է իրենց պայքարի արդյունքում, ոչ թե ինչ-որ բան զիջելու,  կմնա Արցախում։ Հակառակ պարագայում բաց ճանապարհ նշանակում է արտագաղթ Արցախից, թշնամին տեսնելով՝ դրա արդյունավետությունը, հաճախ է դիմելու նման քայլերի։ Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր հայրենիքի, ժողովրդի ու ի վերջո մեր զավակների առջև, քաղաքական իրավիճակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ չկա պատասխանատվություն ստաձնող, կա պայքար արտաքին հովանավորների աչքին լավ երևալու համար, կա պայքար միմյանց դեմ միավորներ հավաքելու համար, իրական պատասխանատվություն ստանձնող  թեկուզ վատ արդյունքի, իմ նշած պատերազմին պատրաստվելու համար չկա»,-նշեց նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ պետք չէ ժողովրդին խաբել ու ասել, որ ռուս խաղապահներն են Արցախի անվտանգության պատասխանատուն, այո, նրանք պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները, բայց պատասխանատուն չեն։

«Պետք է ամեն հայ, ամեն մարդ, ամեն փորձագետ ու առավել ևս ամեն քաղաքական գործիչ իր անձնական պատասխանատվությունը զգա ու գործի դրա շրջանակում»,-ասաց նա։

Քաղաքագետը, որպես Արցախը հայկական պահելու հաջորդ կարևոր գործոն նշեց միասնական նպատակների ձևավորումը, միասնականությունը։

«Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում շատ լավ ներկայացված է խնդիրը՝ հինգ հոգով վեց երգ  ենք երգում, մինչդեռ  հարյուր հոգով պետք է մեկ երգ երգենք։ Այս խնդրի վատագույն օրինակը երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած զարգացումներն են, մենք տեսանք, որ լինելով շրջափակված, հումանաիտար աղետի առջև կանգնած, քաղաքական էլիտաները զբաղված են ոչ թե դրանց միասնական լուծում տալու, այլ արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցով։ Սա գալիս է այն բանից, որ չկա միասնական նպատակ, սա կարևոր խնդիր է, որն անպայման պետք է լուծել հայկական Արցախ ու Հայաստան ունենալու համար»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}