
Ավելի լավ է սա լինի, քան թե չլինի. Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ ԵՄ դիտորդական նոր առաքելության մասին
Օրերս «Ազատություն» ռադիոկայանը լուր տարածեց, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան՝ առնվազն երկու տարով:
Լուրում նշվում է, որ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում:
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Panorama.am-ին մեկնաբանեց լուրը՝ ասելով. «Լուրը միանշանակ դրական է: Ես կարծում եմ, որ նախորդ առաքելությունը, չնայած իր ձևական, համեստ արդյունքներին, այնուհանդերձ, սահմաններին խաղաղությունը պահպանելու հարցով շատ լուրջ դեր ունեցով և այն, որ սեպտեմբերյան, այսպես կոչված, սրացումներից հետո, առաքելության գործունեության շրջաններում սահմանին հանգիստ էր՝ մեծապես ԵՄ դիտորդական առաքելության հետ էր կապված:
Ըստ նախնական լուրերի՝ գալու է ավելի մեծ քանակի պատվիրակություն: Ես և՛ ուրախ եմ, և՛ լավատես եմ, և՛ հույս ունեմ, որ այս պատվիրակության գալը մեծապես կզսպի Ալիևի ագրեսիվ նկրտումները՝ գոնե Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ: Միանշանակ դրական եմ վերաբերում այս լուրին:
Ես նաև հույս ունեմ, որ սա կլինի Հայաստանի եվրոինտեգրման վեկտորի զարգացման հերթական քայլերից մեկը: Դրական եմ վերաբերում: Չեմ ուզում գերագնահատել առաքելության գործոնը, բայց ավելի լավ է սա լինի, քան թե չլինի»:
Լրահոս
Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց





