Հասարակություն 17:17 18/01/2023 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Սահմանամերձ Տիգրանաշենում լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել

Արարատի և Վայոց ձորի մարզերը միացնող Տիգրանաշեն գյուղը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Դեպի Սյունիք տանող միջպետական ավտոճանապարհի աջ կողմում, լեռներով շրջապատված ձորակում է ծվարած սահմանամերձ Տիգրանաշենը: Արտաքին լուսավորությունն այստեղ է անվտանգության, ապա նաև՝ համայնքի զարգացման ու ծախսերի խնայողության խնդիր է:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ նախորդ տարեվերջին, նորագույն տեխնոլոգիաները մարզեր հասցնելու և ենթակառուցվածքների արդի համակարգ ներդնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ աշխատանքներ են սկսել: Տիգրանաշենում կառուցվել է փողոցային լուսավորության նոր համակարգ: Տեղադրվել է 40 LED-լուսարձակ, լուսավորվել 1500 մ ճանապարհահատված:

«Տիգրանաշենի համար լուսավորությունն առաջանային խնդիրներից մեկն է. լինելով սահմանամերձ վարչական տարածք՝ առաջնայինը մարդկանց հարմարավետությունն է: Գյուղի ռելիեֆն այնպիսին է, որ ժայռերի ու սարերի միջև է գտնվում: Ավելի շատ ձորակի մեջ է: Մթությունն այստեղ ավելի շատ խանգարող հանգամանք է: Ինչքան լուսավորությունը լինի, այնքան ժողովրդի հարմարավետությունը շատ կլինի: Որքան գյուղը հարմարավետ ու ապահով լինի, այնքան բնակիչն էստեղ իրան հարմարավետ կզգա և ուրիշ տեղ գնալու կարիք չի զգա»,- ասել է Տիգրանաշեն և Պարույր Սևակ վարչական տարածքների ղեկավար  Լյուդվիգ Ստեփանյանը:

Շուրջ 11 տարի առաջ, գյուղն իր միջոցներով փորձել է ապահովել կենտրոնական փողոցի լուսավորությունը, սակայն ստացած արդյունքը չի արդարացրել սպասումները: էկոնոմ լամպերով աշխատող հին լուսարձակները տեղադրվել են գյուղի էլեկտրամատակարարման հենասյուների վրա: Դրանց ապահոված լուսատվությունը եղել է ցածր, օգտագործված էներգիան՝ շատ: Հաճախակի շարքից դուրս գալու պատճառով, վերանորոգման կամ փոխարինման համար էլ առաջացրել են չնախատեսված լրացուցիչ ծախսեր: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործակցության արդյունքում, Տիգրանաշենում նախորդ տարի կառուցվել է լուսավորության ամբողջությամբ նոր ցանց: Գյուղում լուսավորել է կենտրոնական և երկրորդական 4 փողոց: Տիգրանաշենն ապահովվել է 80% լուսավորությամբ:

Տիգրանաշենում ապրող նոր սերունդը համացանցի միջոցով փորձում է հետևել աշխարհում կատարվող տեխնոլոգիական առաջխաղացմանն ու զուգահեռներ տանել քաղաք-գյուղ զարգացման տեմպերի միջև: Իններորդ դասարանցի Լիանան արդեն ունի իր վերլուծությունն ու եզրահանգումները. տեխնոլոգիաների զարգացումը կարևոր է նաև Տիգրանաշենի համար: Նա վստահ է, որ ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրումը և նոր տեխնոլոգիաներով աշխատող ցանցը, երկարաժամկետ դրական ազդեցություն կապահովեն իրենց գյուղում:

Լինելով տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ը կարևոր արդարացված առաջնահերթություն է համարում ծախսարդյունավետ ենթակառուցվածքներ ներդնելու ռազմավարությունը: Ծրագիրը թույլ է տալիս կիրառել բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ, ապահովել բարձր լուսատվություն, բայց  սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:







Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:42
Թբիլիսին հայտարարել է, որ հակամարտության դեպքում Վրաստանը միայնակ կմնա Ռուսաստանի դեմ, ինչպես՝ Ուկրաինան
Ռուսաստանի հետ զինված հակամարտության դեպքում Վրաստանը կմնա միայնակ, և ոչ ոք նրա համար չի պայքարի, ինչպես Ուկրաինայի դեպքում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ակցիա Երևանում. Փողոցներից մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը կոչ է անում երևանցիներին՝ ամեն մեկն իր համայնքի շենքերի վրայից ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Դատարանը Բատալովի ժառանգության գործով դատապարտել է դերասանուհի Դրոժժինային և նրա ամուսնուն
Դերասանուհի Նատալյա Դրոժժինան, որը հայտնի է բազմաթիվ ֆիլմերում իր երկրորդական դերերով, դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման: Նրա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ադրբեջանի ագրեսիվության դրսևորումներին ավելացրել են Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները. Ավանեսյան
«Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՀՊԹ-ում կբացվի «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագրով ցուցադրությունը
Մայիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»...
Աղբյուր` Panorama.am
15:55
Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել: Պարո՛ն...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նախատեսված է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Հիքմեթ Հաջիևի հետ
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GLOBSEC 2023...
Աղբյուր` Panorama.am
15:44
«Հայաստանը կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա»
Կենցաղային տեխնիկա արտադրող «Թաքսազան» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ «Թաքսազան» ընկերության արտադրած...
Աղբյուր` Panorama.am
15:25
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
Թուրքիան համարվում է բանտարկյալների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիր Եվրոպայում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիայում 100․000 բնակչից 356...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկումների դրական արդյունքների մասին կիրազեկենք. Վահե Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին Հայաստան վերադարձնելու մասին
«Թմրամիջոցների հետ կապված իրավիճակն իրոք մտահոգիչ է, ունենք հայտնաբերման ցուցանիշներ որոնք և գոհացնող են և մտահոգիչ»,-ԱԺ մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Վաղը Արմավիրի մի քանի համայնքներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթողները
Ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի է արժանացել Իվան...
Աղբյուր` Panorama.am
14:54
Հովսեփ Սարգսյան. Գայանե Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը երեկ հանդիպել է անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանին՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը։ «Նա...
Աղբյուր` Panorama.am
14:45
Տեղումները կշարունակվեն
Հանրապետության տարածքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-3-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ցեղասպանության թագարանի շենքի մոտ թղթերի այրման գործով հարցաքննություններ են իրականացվել
Ցեղասպանության թագարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
14:31
Փաստաբան. Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել
«Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել։ Սա է ամենակարևորը։ Վարույթն իրականացնող մարմինն...
Աղբյուր` Panorama.am
14:28
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ինչու՞ եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում. Գնել Սանոսյանը՝ «անկլավների» մասին
«Անկլավների ուղղությամբ բանակցությունները ընթանում են և տարբեր սցենարներ կան»,-պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱԺ-ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:15
Փաստաբան. Տիկին Գայանեի գործով քննությունը տևել է շատ քիչ, այն ուղարկվել է դատարան
Աշոտ Փաշինյանին առևանգելու գործը, որի շրջանակում կալանավորված Է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ուրբաթ օրն...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը հայտնում է, որ Ադրբեջանի  մշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:42
Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Քուվեյթ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կարմրուկով հիվանդացել է 133 երեխա
Հայաստանում այս պահին հոսպիտալացված է կարմրուկով 3 հիվանդ։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից՝ մանրամասնելով, որ այս պահին գրանցվել է ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար հունիսի 1-ին
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է...
Աղբյուր` Panorama.am
13:17
Շվեյցարիայում Թինա Թյորների տունը կվերածվի թանգարանի
Շվեյցարիայի Շտեֆա քաղաքում գտնվող Թինա Թյորների կալվածքում կբացվի երգչուհու հիշատակին նվիրված թանգարան: Այս մասին հայտնում է «Daily...
Աղբյուր` Panorama.am
13:09
«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանը՝ Կենտրոնի ծառահատման մասին
Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ»,...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
«Պետության պարտքը ՀՆԱ-ի 50%-ից ցածր լինելը համարվում է ցածր ռիսկային, թեև ֆիսկալ ռիսկը շարունակում է բավականին բարձր մնալ»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ֆարինգիտ. մասնագետի անդրադարձը
Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:...
Աղբյուր` Panorama.am
12:44
Թունավորման պատճառ դարձած մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։ ՍԱՏՄ-ից...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Փաշինյան
«Ամենամեծ խնդիրն ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև այս ոլորտում 2022 թ.-ին արձանագրել ենք 0.7 % անկում»,-«ՀՀ 2022 թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}