Աննա Կոստանյան. Այս իշխանությունն աղետներից բացի ոչինչ չի բերել
«15 զոհերը լրահոսի հերթական վերնագիրը չեն ու չեն լինելու»,-երբեմնի ընդդիմադիր Փաշինյանին ու այժմ Հայաստանի դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսքն ուղղելով՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Էդմոն Մարուքյանի նախկին թիմակից Աննա Կոստանյանը։
Նա նշեց, որ գործող իշխանությունը շուրջ 5 տարի օգտվում այն փաստից, որ հասարակությունը թմբիրի մեջ է, կարողացել է ողջ իշխանությունն իր ձեռքը ուզուրպացնել, խաղալ հասարակության ամենանուրբ նյարդի վրա, համոզել, որ այլընտրանք չկա իրեն, առանց իրենց ապագա չկա։ Մինչդեռ, ըստ նրա, հասարակությանը պետք է հիշեցնել, որ 2018-ից հետո բոլոր փաստերը հակառակն են ապացուցել։
«Մենք անընդհատ կորցրել ենք տարածքներ, հազարավոր կյանքեր ու շարունակելու ենք կորցնել։ Ես մեր հասարակությանը ուզում եմ հարց ուղղել՝ հարմարվելո՞ւ ենք 15 զոհերի հետ։ Այս երեխաներն իմ երեխաներն են, ձր երեխաներն են, մեր հարևանների, բարեկամների երեխաներն են։ Ես չեմ ուզում, որ իմ երեխան, նրա դասարանցիները, ձեր հարևանների, բարեկամների երեխաներն արժանան այս ճակատագրին։ Այս իշխանությունն աղետներից բացի ոչինչ չի բերել»,-ասաց նա։
Նշենք, որ բողոքի ակցիան ավարտվեց դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի երթով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Ոչ ոք երկիրն այնպես չի թալանել, ինչպես թալանել են այս վերջին 4.5 տարում
- Կառավարության շենքից անընդհատ մեջքից խփում են բանակին. Ավետիք Չալաբյան
- «Մեղավորը քո ԴՆԹ-ն է». Ակցիայի մասնակիցները՝ Փաշինյանին
- Տպավորություն կա, որ ՊՆ-ն ու բանակն իրեր հետ շատ աղոտ կապ ունեն. Չալաբյան
- «Համախմբում»-ն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնելու