Քաղաքական 19:09 24/01/2023 Հայաստան

Որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային կոռուպցիան. Երվանդ Թարվերդյան

Եթե ժամանակին ինքս գովերգում էի, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այսօր արձանագրում եմ, որ իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային խուլիգանությունը, կոռուպցիան: Եթե մի ամբողջ մաքսային պահեստում տեսչական անձնակազմին ԱԱԾ են հրավիրում ցուցակներ են հայտնաբերում, ուրեմն վերականգնվում է համակարգային կոռուպցիան: Ստացվում է, մենք ժամանակավո՞ր ուրախացանք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Նրա գնահատմամբ, տնտեսության այսօրվա վիճակը շատ դեպքերում կապված է այսօրվա լարված
քաղաքական իրավիճակից, կառավարության անկարողությունից, երբ իրենք չեն կարողանալով
կարգավորել խնդիրները և չեն էլ ցանկանում որևէ մեկի աջակցությունն ընդունել:

«Տարօրինակ է, բայց փաստ, որ մենք ներդրումներ չունենք մեր մի շարք պաշտոնյաների անգործության
հետևանքով: Այսօր չկա պատասխանատվության կարգ: Ամենակարևորը խոշոր ներդրումների համար
քաղաքական կայուն դաշտն է, որովհետև խոշոր ներդրողը հարաբերություններ է ստեղծում պետական
մարմինների հետ և նա պետք է հասկանա, թե այդ երկրում ինչ քաղաքականություն է տարվում: Մեր
պետությունում 2018 թվականից մինչ օրս ընդամենը մեկ ու կես տարի է կայուն քաղաքական իրավիճակ
եղել: Ամբողջ աշխարհում անվտանգությունը համարժեք է ռիսկերին, շահութաբերությանը, այսինքն
ոլորտներ կան, որ էական չէ անգամ ծայրահեղ անվտանգային համակարգը: Մեր պետությունը, իհարկե,
պատերազմական վիճակում է, սակայն որոշ ճյուղերի համար ներդրումներն անվտանգ են, օրինակ`
գյուղատնտեսության ոլորտը: Ներդրողի համար էական չի Հայաստանը կունենա պետականություն, թե ոչ, իրեն իր ոլորտն է հետաքրքրում և իր ներդրած գումարների շահը, իսկ խոշոր պետությունների ներդրողը
գիտի, որ իր պետությունը պաշտպանելու է իր շահը: Արձանագրենք, որ այս գեոպոլիտիկ լարված
իրավիճակում էլ միևնույն է պատերազմական գործողությունները երբեք չեն հասնելու այն վայրերին,
որտեղ հնարավոր է ներդրումներ անել, Հայաստանում հիմա էլ կան ոլորտներ, որոնք բավականին
հետաքրքիր են ներդրողի համար: Օրինակ՝  հանքարդյունաբերությունը, շինարարությունը: Ի դեպ, կառուցապատումը, որպես ամենաշահութաբեր ճյուղ՝ շինթույլտվությունների բյուրոկրատական քաշքշուկների անվերջանալի շղթա  է, որը լուրջ խոչընդոտ է ներդրողների համար կամ շատ տարօրինակ է քաղաքի գլխավոր հատակագծով քաղաքի գոտեւորման տարբերությունները, երբ քաղաքի միևնույն տարածքում մի շենքը կարող է կառուցվել ընդամենը 4 հարկ, մյուսը՝ 15 հարկ: Վառ օրինակ է, Աջափնյակ թաղամասի նոր կառուցապատման ծրագիրը, որը սակայն տեղից չի շարժվում, իմ գնահատմամբ այն ևս քաղաքական ճգնաժամի հետևանք է»,-նշեց Թարվերդյանը: Նրա դիտարկմամբ, այս իրավիճակից ելքը՝ պետական կառավարումը պրոֆեսիոնալներին հանձնելն է: Այնինչ ներկայումս հատկապես գործադիրում աշխատում են ոլորտից անտեղյակ անձինք, որոնց միակ առավելությունը քաղաքական թիմի անդամ լինելն է:

Ի դեպ, Միացյալ Նահանգներում քաղաքական շրջանակների հետ շփումներից հետո, Երվանդ
Թարվերդյանը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանն այլևս Նահանգներում չունի
ժողովրդավարության այն համբավը, ինչ ունեցել է 2018 թվականին: Ներդրումների բացակայությունն էլ նա պայմանավորում է արտաքին վատ քաղաքականության հետ:

Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչպես է Համաշխարհային բանկը «Գլոբալ տնտեսական
հեռանկարներ» զեկույցում Հայաստանի համար 2022 թվականի տնտեսական աճը կանխատեսել 10.8%,
որն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։

«Երբ ինքս որպես նաև փորձառու գործարար, հետևում էի տնտեսական ակտիվության թվերին., ուսումնասիրեցի կառուցվածքը, պարզվեց 5,5 տոկոսը առևտրին է բաժին ընկել, 5,5 տոկոսը՝ սպասարկման ոլորտին, այսինքն ընդհանուր՝ 11 տոկոս, իսկ կլասիկ տնտեսական ակտիվությունն ընդամենը 3 տոկոս էր: Իմ ունեցած տեղեկություններով, նախորդ տարի կլասիկ արտահանումը նվազել է, եթե տարանցիկ փոխադրումը մենք դիտարկում ենք ներմուծում և արտահանում, մասնավորապես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ամբողջ ապրանքաշրջանառությունը, որ ավելացել է դեպի ՌԴ՝ չի կարելի վերագրել որպես Հայաստանի տնտեսության աշխուժացում, դա վտանգավոր է: Առաջիկայում այդ 5,5 տոկոս աճը չի լինելու, պետք է արտադրությունն ապահովել, չէ՞ որ գյուղատնտեսությունը նվազել է, քաղաքաշինությունն ընդամենը 0,1 տոկոս է աճ արձանագրել:

Մասնագետների գնահատմամբ, ռուս-ուկրաինական պատերազմից հետո ամենաքիչը 5 տարի է
անհրաժեշտ տնտեսական հարաբերությունների վերականգնմանը, այսինքն` այդ ընթացքում Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստանի համար: Երբ պետությունները միմյանց նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում, միաժամանակ նրանք ելքեր են փնտրում այդ պատժամիջոցները շրջանցելու համար: Նույն Եվրոմիության երկրներն իրենց արտադրողների շահերի պաշտպանության նպատակով ճանապարհներ են փնտրում արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար»,-նշեց Թարվերդյանն ու հավելեց․

«Պետության անկախությունը, անվտանգությունը կախված է նրա տնտեսությունից: Այսօր մեր պետությունում, ոչ գործադրի կառավարումը, ոչ տնտեսական գործունեության կառավարումը արդյունավետ չէ, մենք հետ ենք գնում, թվեր են նկարում,, ասում ենք, թե առաջ ենք գնում, իրականում զբաղված ենք ինքնախաբեությամբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:58
Յակոբսոնի անվան բալետի թատրոնը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ «Յակոբսոնի» անվան բալետի թատրոնը մարտի 3-ին և 4-ին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի օպերայի և բալետի ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:50
ՄՕԿ-ը՝ ռուսների մասին. նրանց ընդունելության հայեցակարգը դրական է գնահատվել
Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ է տալիս ռուս մարզիկների վերադարձը համաշխարհային մրցումներ։ ՄՕԿ-ը հայտարարել է, որ Ռուսաստանից մարզիկները...
Աղբյուր` Panorama.am
12:44
Defense Express. ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել
Շաբաթ երեկոյան, Defense Express կայքը գրել է, որ արբանյակային պատկերների համաձայն՝ Սպահանում Իրանի ՊՆ արտադրամասերից մեկի վրա ԱԹՍ-ով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
12:35
Գողացածների փոխարեն դիտահորերին նոր կափարիչնե՞ր եք դրել… Ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ ձեզ. Հրաչյա Սարգսյան
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավա՛ր, ոնց որ ձեր վարչական շրջանում էլի դիտահորերի կափարիչներն են գողացել»,-Երևանի քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ցանկացել են մոտ 23 կգ ոսկի տանել Թուրքիա և ԱՄԷ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված...
Աղբյուր` Panorama.am
12:24
Եվրոպայում բիզնեսին օգնելու խոստումները չեն խանգարում ձեռներեցներին փախչել օվկիանոսից այն կողմ
ԵՄ-ի տնտեսության վերականգնման ծրագրերին կարող է խանգարել ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Էներգետիկ...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է դադարեցնել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը
«Արտարժութային և դրամային հիպոտեկային վարկերում վերջին երեք տարում չաշխատող վարկերի դրամային կշիռը 1.5-2 % է, և 4.5-6 %-ն արտարժութային...
Աղբյուր` Panorama.am
11:52
Մոսկվայում Նժդեհ պարախմբի համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված
«Արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Ստեփանյանն ու Թաթոյանը ներկայացրել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային...
Աղբյուր` Panorama.am
11:22
«Mitsubishi Pajero»--ի՝ էլեկտրասյանը բախվելուց տուժել են երեխաներ
Հունվարի 30-ին, ժամը 09:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Հայանիստ գյուղի խաչմերուկում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա
Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի և...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է
Նախօրեին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել...
Աղբյուր` Panorama.am
11:00
Զինծառայողի վիրավորվելու գործով ձերբակալվել է համածառայակիցը
Հունվարի 29-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի  հրազենային վիրավորում ստանալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ օրենսգրքի ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այդ մասին կիրակի օրը լրագրողներին հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արդարադատության դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանն ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Թուրքիան վերջնաժամկետ է սահմանել նաև ՌԴ-ից մատակարարվող գազից կախվածությունը վերացնելու համար
Թուրքիան մտադիր է մինչև 2030 թվականը վերացնել գազի մատակարարումներից կախվածությունը: «ՌԻԱ նովոստի»-ին գրում  է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ջենիֆեր Լոպեսը նկարահանումների ժամանակ հազիվ է խուսափել ժայռից ընկնելուց
Ամերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, որ Դոմինիկյան Հանրապետությունում «Իմ ծովահենային հարսանիքը»...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչներին
«Ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»։
Աղբյուր` Panorama.am
10:10
Արմեն Պետրոսյանը՝ Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածի մասին
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածը Հունվարի 28-ի գիշերն Իրանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:00
ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ
Ամերիկացի զինվորականները չեն մասնակցել Իրանին հասցված հարվածներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Սկսվում է Առաջավորաց պահքը
Այն հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:
Աղբյուր` Panorama.am
09:40
Տիգրան Աբրահամյան. Արցախի մասով պետք է շտապել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ճանապարհները 09:00-ի դրությամբ` մառախուղ, մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:16
ԱՄՆ-ն իր տանկերն Ուկրաինա կուղարկի տարեվերջից ոչ շուտ
Ամերիկյան Abrams տանկերի մատակարարումը հնարավոր կլինի միայն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.56 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր...
Աղբյուր` Panorama.am
08:53
Երևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը
Հունվարի 29-ին, ժամը 20։58-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
08:39
Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան
Իրանում Բելառուսի դեսպանի, ԻԻՀ արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարի, իրանական Saipa և բելառուսական LCC ընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
08:23
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան
Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը ցնցելու է Շվեդիային։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
08:10
Մերկասառւյց՝ Արագածտնի մարզի, Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանը ձյունից հետո
12:07 30/01/2023

Երևանը ձյունից հետո

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}