Քաղաքական 12:48 25/01/2023 Արցախ

Մինչև Ադրբեջանը չպատժվի, նման ցեղասպան քաղաքականությունը շարունակելու է. Հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ

Հունվարի 24-ի երեկոյան  կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար  հավաք՝  «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ,  իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների,  գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից:

Միջոցառման նպատակն էր Արցախի  բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով  ստեղծված  իրավիճակը, օրեցօր խորացող  հումանիտար խնդիրները,  ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև՝ հումանիտար և քաղաքական հիմնախնդիրների հաղթահարման միջոցներն ու մոտեցումները:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ,


Որպես հիմնական  բանախոսներ հանդես են եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և  ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մասնակիցների բազմաթիվ  հարցերին պատասխանել են նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Պետնախարարը շնորհակալություն է  հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում  անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են: «Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու  կամքի ուժը, և  ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք  ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս:  Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի  պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է  շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա  նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք  հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների   խախտումներն են, տնտեսության  ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:

«Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որը միտված է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը։ Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի պաշտպանելու մարդու իրավունքները։ Մարդու իրավունքն այլևս պետության հայեցողության հարց չէ,- ասել է Գեղամ Ստեփանյանը:- Որպես Մարդու իրավունքների պաշտպան, օգտագործելով այս առիթը, ցանկանում եմ դիմել ձեզ և խնդրել, որ գործադրեք բոլոր ջանքերը, որ միջազգային հանրությունը ստանձնի իր պատասխանատվությունը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»։

Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից. «Միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու հանցագործությունների համար։ Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ և Արցախի միջազգային ներգրավվածության ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը շատ կարևոր է»:

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նկատել է, որ  տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային  իրավունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիվ գործողությունների անպատժելիությունն է  հանգեցրել այսօրվա իրավիճակին:
«Մինչև Ադրբեջանը չպատժվի,  նման ցեղասպանական քաղաքականությունը շարունակելու է։ Պատժամիջոցներ պետք է կիրառվեն ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ, այլ՝ կոնկրետ այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր բոլորի, առաջին հերթին՝ մեր բարեկամների ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս ուղղության վրա»,- ընդգծել է նա:

Պատգամավոր Դավիթ Մելքումյանը նշել է, որ  այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրավիչ» թեմա գտնել՝ հաշվարկելով, որ դրա քողի տակ  կարող են լեգիտիմացնել իրենց այդ հանցագործությունը. «Բայց նրանց  այդ հաշվարկները  չեն արդարացել: Այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները Արցախի բարեկամներին կոչ են արել  շարունակել  միջազգային հարթակներում իրենց ջանքերը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, կայուն անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմների բարելավման, ցամաքային բնականոն հաղորդակցության վերականգնման, օդային հումանիտար միջանցքի բացման ուղղությամբ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:41
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արսեն Բաբայան. Տեսնես Վովը բան չունի՞ ասելու
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝  համատեղությամբ փաստաբան լինելու խախտմանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:17
Սոս Հակոբյան. ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով
Հակառակ պարագայում՝ Սահմանդրական դատարանի դատավորները անգործությամբ կհեղինակազրկեն Սահմանադրական դատարանը և իրենց որպես ՍԴ դատավորների։
Աղբյուր` Panorama.am
20:35
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ
 Փետրվարի 2-ին՝ ժամը 20:00 դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո․ Փաշինյան
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
20:13
Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային աճ է գրանցվել․ Միշուստին
 Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ռեկորդային ցուցանիշի մասին՝ առաջարկելով նոր նախագծեր սկսել և հայ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է ինը երկրների դեսպանների
 Ինը երկրների, այդ թվում՝ Ստամբուլում իրենց հյուպատոսությունները փակած դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
19:39
Վարորդներին խորհուրդ է տրվում այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Ոստիկանություն
ՀՀ Ոստիկանությունը զգուշացնում է․ «Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր...
Աղբյուր` Panorama.am
19:25
Արսեն Մանուկյան. Հայաստան չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք FIA միջազգային ասամբլեայի տարվա փակման արարողությանը
«Հայաստանում ավտոսպորտը նոր փուլ է մտնում, թեև չունենք միջազգային ստանդարտներին համապատասխան մրցուղի»,- միջազգային լիցենզիա ունեցող...
Աղբյուր` Panorama.am
19:24
Այս գործն ի սկզբանե մեռելածին է․ Ամրամ Մակինյան
«Այդ փաստաթղթերին դատավարական կարգավիճակ տալու անհրաժեշտություն այս պահին չկա։ Դրանք հաստատված փաստեր են»,- անդրադառնալով ՀՀ երրորդ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PDS) պատգամավորները   քվեարկել են ԱՊՀ Միջխորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
18:52
Բաթումիում շարունակվում է բռնցքամարտի առաջնությունը
Բաթումիում այսօր՝ մրցութային երրորդ օրը, մեծահասակների կատեգորիայում ելույթ կունենան Արմեն Գրիգորյանը, Արտյուշ Գոմցյանը, Նաիր Մելիքյանը և Արշակ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայազգի արշավորդ Արթուր Գորոյան. Մեր հաջողությունները պետք է բերենք Հայաստան
B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ով վերջերս Աբու Դաբիում կայացած...
Աղբյուր` Panorama.am
18:36
Եթե Անկարան չհաստատի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությունը, ապա պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ․ Ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենն անդրադարձել է Թուրքիայի՝ ԱՄՆ-ից «F-16» կործանիչների գնման հարցին։ Նշյալ թեմայով Դեմոկրատական...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ամասիայի, Աշոցքի, Մարալիկի և Գյումրիի տարածաշրջաններում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:13
Վիճակը կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում․ Արցախի Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել, այդ թվում՝ կերային բազայի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Հաշվեքննիչ պալատի կողմից «Դպրոցների սեյսմիկ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Կենտրոնական բանկի հայտարարությունը
դրամագիտական հավաքածուն համալրելու վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
17:54
Նաիրիա Կարապետյան. Ինչո՞ւ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապոտյանը, արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար ՍԵրգեյ Լավրովի հայտարարությանն ու դրան հետևած քննադատություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:47
Շվեյցարիան դարձել է վեցերորդ երկիրը, որը Ստամբուլում փակել է իր գլխավոր հյուպատոսությունը
Ստամբուլում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունը հինգշաբթի դադարեցրել է աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սա արդեն վեցերորդ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք Գյումրիում
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Հայաստանի երկրորդ քաղաքից մի լուսանկար է հրապարակել ու գրել. «Ձյունն եկավ ու...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու ՌԴ դեսպանը
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Վրաստանի ընդդիմությունը ցանկանում է կրճատել Երկրում ռուսաստանցիների առանց վիզայի ռեժիմի ժամկետը
Ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել երկրում Ռուսաստանի քաղաքացիների առանց վիզայի գտնվելու ժամկետը...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ռուբեն Վարդանյան. Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում
Նա մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը։
Աղբյուր` Panorama.am
16:56
Իրանի թվայնացման նախարարը նշել է ողջ երկրով ինտերնետի ժամանակավոր անջատման պատճառը
Իրանում նախորդ շաբաթվա չորեքշաբթի օրը ինտերնետի խափանումը տեղի է ունեցել խոշոր կիբերհարձակման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:27
EADaily. «UNIAN-ի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի մասին. Բաքուն «կերակրում է» անորակ քարոզչությամբ»
Որտե՞ղ է ավարտվում լրագրությունը և սկսվում քարոզչությունը: Ինչո՞վ է մեդիան տարբերվում սոցիալական ցանցից կամ ցանկապատից: Ի՞նչ է ցածր մակարդակի...
Աղբյուր` Panorama.am
16:16
Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Ձմեռ-2023» զորավարժությունների շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացներ
Շրջակա միջավայրի նախարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է պետական քոլեջներում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Ղազինյան. Լավրովը որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել
Արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Հայաստանում հակառուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայազգի արշավորդ Արթուր Գորոյան. Մեր հաջողությունները պետք է բերենք Հայաստան
21:04 02/02/2023

Հայազգի արշավորդ Արթուր Գորոյան. Մեր հաջողությունները պետք է բերենք Հայաստան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}