«ՀՀ իշխանությունից ունենք պահանջ՝ ավելի արդյունավետ գործելու»․ «Բացում» նախաձեռնություն
«Բացում» նախաձեռնության անդամները Երիտասարդական մետրոյի հարևանությամբ՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ քննարկում են նախաձեռնել ՝ Բերձորի փակ միջանցքի վերաբերյալ ։
«Միասին կարող ենք բարձրացնել հանրային իրազեկությունը և քայլեր ձեռնարկել բացելու ճանապարհը, որը Արցախը կապում է Հայաստանին և աշխարհին»,- ընդգծում են նախաձեռնության անդամները և քննարկում, թե ինչպես կարելի է նպաստել Բերձորի միջանցքի բացմամը ՝ քայլելով գնալ և ինչ-որ ձևով փորձել բացել, հասնել նրան, որ միջազգային հանրությունն այնպիսի ճնշում գործադրի, որի արդյունքում կբացվի միջանցքը,թե այլ ճանապարհներ կան։ Ակցիայի մասնակիցները նաև իշխանությունից պահանջ ունեն․
«ՀՀ իշխանությունից ունենք պահանջ՝ ավելի արդյունավետ գործելու»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։