Քաղաքական 08:11 25/01/2023 Արցախ

Պետքարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Նեդ Փրայս

Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, կապված պետքարտուղար Բլինքենի վերջին հեռախոսազրույցների Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։

«Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետ է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,-  «Ամերիկայի ձայն»-ի փխանցմամբ, ընդգծել է Փրայսը:

Պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը։

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները:

Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:09
«Ժողովուրդ». «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա». Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արևելյան մաքսատուն-վարչության ղեկավարին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.  ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». «Հրավեր առհասարակ չի եղել, թեև հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու». Տիրան Խաչատրյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:44
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
08:36
Մալաթիա փողոցում մեքենաներ են բախվել . վարորղներից մեկը հոսպիտալացվել է
Մարտի 23-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
08:25
Նոր երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում,։ «Ռիա Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
08:10
ԵՍ. 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այս խաղափուլում  հաղթեցին...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն  է տարածել ՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:25
ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Մարտի 23-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զավեշտ,թե՞ ողբերգություն․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Շատերի կողմից քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը․...
Աղբյուր` Panorama.am
20:01
Հրդեհ Երևանի Չեխովի փողոցում
Մարտի 23-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
«Քաղաքացիների կողմից ահազանգ ստացա առ այն, որ Կասկադի հատվածում  հատվում են խոշոր  ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը կկայնա մարտի 24-ին
Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հանրահավաքի կոչ Վրաստանում` հանուն քաղբանտարկյալների
 «Ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին երկրի գլխավոր պողոտայում՝ Ռուսթավելիում, անհրաժեշտ է հավաքվել հանուն քաղբանտարկյալների, հանուն Միշայի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Պետք է ցույց տանք, որ չի կարող մեր անունից նման փաստաթուղթ ստորագրվել․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «նիկոլը ասում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է, իսկ էսկալացիա չի լինելու։ Ներկա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Սա միայն մասնագիտական խնդիր չէ և ունի հանրային բաղադրիչ․ Արսեն Գասպարյան
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը գրում է․ «Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Անդրանիկ Թևանյան․ Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. ««Մշակույթն» իրենց մեջ կրող ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է է ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) և մի շարք բժշկական...
Աղբյուր` Panorama.am
18:18
Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
Թուրքիայում Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների հետևանքով արտահանմանն առընչվող խնդիրներ են ի հայտ եկել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առաջին անգամ Սարյանի մշակութային արժեքներից մեկի բացառիկ հետազոտությունն իրականացվել է Հայաստանի Փորձագիտական կենտրոնում
Հայաստանի Հանրապետության «Փորձագիտական կենտրոն»-ի Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում հերթական անգամ կատարվել է արվեստի...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՝ կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու գործով
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու...
Աղբյուր` Panorama.am
17:47
Արցախի ԱԳ նախարարը՝ միջազգային խաղաղապահների տեղակայման տարբերակի մասին
«Նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել»,-...
Աղբյուր` Panorama.am
17:32
Կասկադի տարածքում հաստաբուն ծառերը կտրում են
Արդեն քանի օր է, Երևանի բնակիչները բողոքում են, ահազանգում են, որ կանաչ ծառեր են հատվում։  Ի պատասխան  ահազաների,...
Աղբյուր` Panorama.am
17:05
ԲՏՃՄ ուղղություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման նոր համակարգ է սահմանվել
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով...
Աղբյուր` Panorama.am
16:57
Արձագանքը միայն հրապարակային չէ. Զախարովան՝ Հայաստանում ռուս զինծառայողներին վիրավորվելու մասին
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի Սյունիքի մարզում ռուս զինծառայողների վիրավորման...
Աղբյուր` Panorama.am
16:46
Աղավնաձորի շուկայում ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է
Մարտի 11-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}