Քաղաքական 15:20 26/01/2023 Տարածաշրջան

Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մասիս Նազարյանին ու Էլեն Կիրակոսյանին

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին ու ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին, որոնք ձերբակալվել են հայկական եկեղեցու տարածքում ի աջակցություն դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի հավաք անցկացնելու համար։

Ռուսաստանի հայերի միությունը կտրականապես անհամաձայնություն է հայտնել Եկատերինբուրգի Լենինի շրջանի դատարանի որոշման հետ, ըստ որի, 5 օրով անազատության են դատապարտվել Մասիս Նազարյանն ու Էլեն Կիրակոսյանը։

«Այդ որոշումը մենք  համարում ենք պոտենցիալ պայթյունավտանգ քաղաքական սադրանք՝ ուղղված ռուսաստանյան հասարակության մեջ հակահայկական տրամադրություններ հրահրելուն և հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների խթանմանը։

Կարծում ենք, որ խաղաղ միջոցառումը՝ ի պաշտպանություն Արցախի նաև ակցիա է ի պաշտպանություն ռուս խաղաղապահների, ովքեր այսօր ապահովում են արցախցիների կյանքն ու անվտանգությունը, ինչն ակնհայտորեն դուր չի գալիս ոչ միայն պաշտոնական Բաքվին, այլև Ադրբեջանի օտարերկրյա գործակալներին, որոնք այսօր, ըստ ամենայնի, ներդրված են ռուսական բազմաթիվ կառույցներում և փորձում են ռուսներին թելադրել սեփական կանոնները։

Սվերդլովսկի մարզում երկար տարիներ, ցավոք սրտի, նման խնդրի առջև են կանգնել ոչ միայն հայերը, այլև այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնց պարբերաբար պարտադրվում են, այդ թվում՝ տեղական իշխանությունների թողտվությամբ կամ աջակցությամբ, իրենց խորթ բարոյական դրույթներ։

Այս ֆոնին Ռուսաստանում պաշտոնապես գործող հայկական հասարակական կազմակերպության կողմից անցկացված միջոցառման նկատմամբ իրավապահների անիմաստ զգոնությունը, որի էությունը համաքաղաքացիներին բարոյական աջակցություն ցուցաբերելն է, հուշում է դատավորի կողմից կայացված որոշման պատվիրված և կողմնակալ լինելու մասին»,-աված է հայտարարության մեջ։

Ռուսաստանում հայերի միությունը հրավիրել է ՌԴ նախագահի աշխատակազմի, գլխավոր դատախազության, ՌԴ ազգությունների գործերով դաշնային գործակալության, Սվերդլովի նահանգապետի ու այլոց ուշադրությունն այն վտանգների վրա, որոնք պարունակում են այդ գործողությունները, և սա այն պարագայում, երբ «Ռուսաստանը քաղհասարակության բոլոր ինստիտուտների համախմբման կարիք ունի՝ իր առջեւ ծառացած ճակատագրական խնդիրները լուծելու համար։ Ռուսաստանի հայերի միությունը վճռական կերպով վրդովմունք է հայտնում դատարանի որոշման առնչությամբ և պահանջում անհապաղ ազատ արձակել Մ.Նազարյանին և Է.Կիրակոսյանին, քանի որ նրանց գործողությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում առաջադրված մեղադրանքին։ Ռուսաստանի հայերի միությունը կապի մեջ է մեր հայրենակիցների հետ՝ նրանց անհրաժեշտ իրավական աջակցություն ցուցաբերելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:34
Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. «Առավոտ»
Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:28
9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ...
«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց»,- արցախցի Մարիամ Սարգսյանը՝ 10 ամսական դստեր Սաթէին
Աղբյուր` Panorama.am
11:28
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին
«Մենք պետք է Հայաստանին զինենք համապատասխան պաշտպանական զենքերով՝ ներխուժումը զսպելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թագուհի Թովմասյան. Չպիտի՛ թույլ տանք արցախցիների արտագաղթը
«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վարդան Օսկանյան. Ստեղծված վիճակը մի մարդու տգիտության, անգործության, սխալ քաղաքականության հետևանք է
«Այս իրադարաձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է կամ նրանց հատուկենտ արձագանքներն այս...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Ադրբեջանում Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի զինվորական...
Աղբյուր` Panorama.am
10:47
Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում տուն է այրվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
10:33
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում հոկտեմբերի 2-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ...
Աղբյուր` Panorama.am
10:09
Կյանքի և մահվան հարց է. Արմեն Այվազյան
Արցախի անկումից հետո առաջացած նոր սպառնալից պայմաններում ՀՀ ռազմական անվտանգության մեծապես աճած խոցելիությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է արագորեն լուծել հետևյալ խնդիրները
Աղբյուր` Panorama.am
10:05
Մեքսիկայում եկեղեցու փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում եկեղեցու տանիքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 40 մարդ տուժել է, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
09:56
Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը նվաճել է  Արթուր Դավթյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Մարմնամարզության...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Բայրաքթար»-ի կատարելագործված տարբերակը կարող է փոխանցվել Ուկրաինայի ԶՈւ-ին
Թուրքական կողմը դիտարկում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱԹՍ-ներ արտադրող...
Աղբյուր` Panorama.am
09:16
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 397.17 դրամ` սեպտեմբերի 30-ի համեմատ արժևորվելով 0.16...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սիրիան Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի տարածքից
Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա. Թուրքիան պետք է դուրս բերի իր զորակազմը, հակառակ դեպքում...
Աղբյուր` Panorama.am
08:50
Հոկտեմբերի 2-6-ը Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
08:40
13 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված...
Աղբյուր` Panorama.am
08:27
Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական, ո՞վ է հաջորդ թիրախում․ Կարպիս Փաշոյան
Սա չտեսնել ու պայքարել հետևանքների դեմ, նշանակում է մերժել տրամաբանությունն ու հետևողականությունը։
Աղբյուր` Panorama.am
08:12
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ մեքենաների բախումից «Opel»-ը գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրել է. ...
Աղբյուր` Panorama.am
21:49
Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա...
Աղբյուր` Panorama.am
21:05
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան։  «Այս երեքշաբթի կայցելեմ...
Աղբյուր` Panorama.am
20:56
Արմեն Գրիգորյանը Իրանում պատմել է Արցախի վրա Ադրբեջանի կատարած հարձակման մանրամասները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. ՄԻՊ
«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Մի հատ էլ անհամբեր սպասում եք, թե ե՞րբ է արցախցին գալու հրապարակ ու ձեր փոխարեն Նիկոլ հեռացնելու. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «STOP. Ամոթ է ՀՀ հպարտ քաղաքացի, արցախցին մեղավոր չի, որ 2018-ին, դուք, ես էլ ձեզ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:11
Ստեփնակերտի դպրոցի նկուղում մնացած մայրն իր 7 երեխաների հետ Հայաստանում է
Նախորդ օրը համացանցում մեծ արագությամբ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի դպրոցի նկուղում է մնացել մայրը 7 երեխաների հետ նրան անհրաժեշտ է օգնություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անկարայում ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան է թեթև վիրավորվել
Անկարայի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերի մոտ, պայթյուն է որոտացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՀՀ իշխանությունները դիտավորյալ թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս հայտնելով համաձայնագիր կնքել հումանիտար ճգնաժամը վերջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է
11:08 02/10/2023

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}