Հասարակություն 13:55 27/01/2023

Գնալով բարդանում է պետական մարմիններից անհրաժեշտ տեղեկություններ ստանալը. Մելիքյան

«2022 թվականը բավականին լարված ժամանակահատված է  եղել լրագրողների, լրատվամիջոցների համար, ինչը պայմանավորված է  եղել բազմաթիվ գործոններով, օրինակ, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիա, հայ-ադրբեջանական  հակամարտության սրացումներ, ներքաղաքական լարվածություն և դրանով պայմանավորված բողոքի ակցիաներ»,- Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2022թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս՝ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով, նման իրադարձությունների լուսաբանումն, իհարկե, բավականին բարդ էր։

«Մեր դիտարկումներում և եզրակացություններում ասում ենք, որ սովորաբար այսպիսի լարված իրավիճակներում, բնականաբար, բարդանում է լրատվամիջոցների աշխատանքը, նաև այն պատճառով, որ լարված, էքստրեմալ իրավիճակներում ավելանում են ճնշումների, բռնությունների քանակը»,- ասաց Ա. Մելիքյանը։ 

2022-ին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք 16 տուժողով։ Ըստ նրա, հատկանշական էր 2022 թվականի երկրորդ եռամսյակը, երբ բողոքի ակցիաների ալիք էր և այդ ժամանակահատվածում ամենաշատ ֆիզիկական բռնությունների դեպքերն են արձանագրվել։

Եթե առաջին եռամսյակում 1 դեպք էր արձանագրվել, ապա երկրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական  բռնության 11 դեպք 12 տուժողով։

Բայց հենց բողոքի ակցիաները լուսաբանելիս կամ այլ կոնֆլիկտային իրավիճակներում արձանագրվել է 10 ֆիզիկական բռնության դեպք 11 տուժողով։

2022 թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնության 2 դեպք 3 տուժողով, 4-րդ եռամյակում նման դեպք չի արձանագրվել։

Տարվա ընթացքում ԶԼՄ-ների և դրա աշխատակիցների նկատմամբ ճնշումների (ըստ եռամսյակների՝ 12, 11, 18, 14) 55 դեպք է արձանագրվել։

«Իհարկե, 55 դեպքը բավականին մեծ թիվ է»,- ընդգծեց Մելիքյանը։

2022-ին տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտումների 115 դեպք է արձանագրվել, ըստ եռամսյակների՝ 45, 24, 20, 26։

«Սա 2022-ի ամենախնդրահարույց թեման է։ Մենք նկատում ենք, թե գնալով ինչքան է բարդանում պետական մարմիններից  անհրաժեշտ տեղեկություններ ստանալը»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Համեմատության համար նշվեց, որ 2021-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 18 դեպք 20 տուժողով, ԶԼՄ-ների և դրա աշխատակիցների նկատմամբ ճնշումների՝ 108 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտման՝ 99 դեպք։

«Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտման դեպքերն ավելացել են։ Այս առումով, իհարկե, պետությունը, հատկապես իշխանությունները մեծ անելիքեր ունեն, պետք է և կադրերի պատրաստման առումով, և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու միջոցով այս խնդիրը լուծել»,- ասաց նա։

Ըստ Ա. Մելիքյանի, երբ խոսում են  ճնշումների մասին, պետք է արձանագրել նաև լրագրողների նկատմամբ վիրավորական, արհամարհական վերաբերմունքը. «Ցավոք, 2022-ին էլ արձանագրվեցին նման դեպքեր, հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են եղել, մասնավորապես իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները»։

2022-ին արձանագրվել է 32 նոր դատական հայց ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։

«Սա երկու անգամ պակաս է 2021-ին արձանագրված թվից՝ 61, այդուհանդերձ, 30 նոր հայցը բավականին մեծ թիվ է։ Այդ 32 դատական գործերից 30-ը  հիմնականում վիրավորանքի և զրպարտության հիմքով են, քաղաքացիական  օրենսգրքի 1087.1 հոդվածն է, իսկ 2-ն այլ դատական վեճեր են՝ կապված հիմնականում ՀՌՀ-ի կողմից անցկացված մրցույթներից հետո վեճերին»,- նշեց նա։

Ա. Մելիքյանի խոսքով, երբ տեղեկատավան վեճ է ծագում, շատ քիչ են օգտագործվում վեճերի լուծման արտադատական մեխանիզմները. «Ցավոք, մեր հորդորները, որ սկզբից անպայման պետք է դիմել խմբագրությանը, փորձել հերքման կամ պատասխանի իրավունքով վեճը լուծել, եթե դա չի ստացվում, միգուցե դիմել ինքնակարգավորման կառույցներին։ Եթե դա էլ չի ստացվում, նոր դիմել դատական ատյաններ։ Մեզանում ընդունված է միանգամից գնալ դատարան։ Դրանում, իհարկե, մենք տեսնում ենք միտում, այսինքն մարդիկ փորձում են ինչ-որ կերպ, չասեմ վրեժխնդիր լինեն, բայց պատժեն լրատվամիջոցին նաև ֆինանսական տեսանկյունից։ Շատ հաճախ այդ հացվորների վարքագծից դա երևում է, երբ մաքսիմալ փոխհատուցման պահանջ է ներկայացվում կամ դատարանին խնդրում են հայցապահանջի չափով  գույքի և  բանկային հաշիվների վրա կալանք կամ արգելանքներ կիրառել։ Այս ամենը խոսում է  այն մասին, որ  գլխավոր նպատակը ոչ թե տեղեկատվության ճշգրտումն է և հանրությանն արդեն ճշտկված տեղեկատվություն հասցնելը, այլ լրատվամիջոցի հետ հաշիվներ մաքրելը»։

Նա հայտնեց, որ 2022 թ. ստորագրված հուշագրով նախատեսվում է նախապատրաստել  տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիաօրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, ըստ որի հիմնարար սկզբունքների հիման վրա ապագայում անհրաժեշտ կլինի փոխել մեդիաօրենսդրությունը, որը բավականին հնացել է ու չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին։

Մելիքյանը նաև ասաց, որ միջազգային ասպարեզում խոսքի ազատության և  ինտերնետի ազատության  տեսանկյունից 2022 թ. զեկույցներում Հայաստանի իմիջն ու դիրքերը բավականին բարելավել են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:12
Վարդան Ոսկանյան. Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
21:04
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է «Փաստինֆո»-ն։
Աղբյուր` Panorama.am
20:59
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
 Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան -Կիպրոս ընկերական խաղը։ Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1...
Աղբյուր` Panorama.am
20:39
ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիրը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստան-Կիպրոս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արտակ Զաքարյան․ Փակուղի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է. «Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով․ ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվն աճել է 64%-ով, Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերյոժա Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների ընթացքում․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների...
Աղբյուր` Panorama.am
18:37
Բաթումիի քաղաքային դատարանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:26
ԱԽ քարտուղարը Էստոնիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու...
Աղբյուր` Panorama.am
18:16
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան․ Բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:09
5 ջրամբարներից որևէ մեկը նույնիսկ կիսով չափ լցված չէ
Ջրամբարների լցվածությունը մարտի 28-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
18:00
Սեքսոպաթոլոգ. Ինչպես վերականգնել տեստոստերոնը
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կիպրոսի հետ հանդիպման մեկնարկային կազմը հայտնի է
ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի ընտրանու հետ հանդիպման մեկնարկային կազմը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:48
Իսպանիայում անտառային խոշոր հրդեհներ են
Պատճառը՝ կլիմայի փոփոխությո՞ւնն է
Աղբյուր` Panorama.am
17:40
Արարատ Միրզոյան. Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
17:33
Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ
Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:24
The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի»
Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրեց թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների  պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
Հրեական StopAntisemitism և American Jewish Committee կազմակերպությունները պատասխանել են ռեփեր Քանյե Ուեսթի՝ հակասեմական արտահայտությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Երկրաշարժ Ճապոնիայում. սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»
6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու (Ճապոնիա) հարավային ափին՝ Հակոդատե քաղաքից 197 կմ հարավ-արևելք։...
Աղբյուր` Panorama.am
16:41
Բագրատ Սրբազան. Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից մի հատված. ««Չափազանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}