
Ավետիք Իշխանյան․ Այդ չարաբաստիկ «եթե»-ները
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ «ԵԹԵ»-ՆԵՐԸ
Քննարկումներ, բավականին հաջող, նաև անհաջող կատակներ՝ հրաժարականների, հրաժարական տվածներին նոր նշանակումների, այդ թվում նոր՝ խեղկատակների նշանակումների առիթներով։Առավել քան լուրջ քննարկումներ, հարցազրույցներ, հայտարարություններ՝ Հայաստանի այսօրվա և վաղվա սպասվելիք դառը ճակատագրի մասին։ Բոլոր մտահոգ քննարկումներում հնչում է ԵԹԵ մեկ և ԵԹԵ երկու․․․մտքերը։Առաջին ԵԹԵ-ն, եթե բռնապետիկը մնա իշխանության։ Երկրորդ ԵԹԵ-ն՝ ինչ անել բռնապետիկին հեռացնելու և Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Արդեն 3-րդ տարին է այդ երկրորդ
ԵԹԵ-ն չի իրականանում։ Տպավորություն է ստեղծվում , որ բոլորս հանձնվել ենք և անցել «կառուցողական ընդդիմության» ոճին՝ քննադատություններ՝ ծաղր և այլն։Այս ամենից էլ օգտվում և շարունակում է իր դավաճանական գործունեությունը վարչապետ-բռնապետիկը, այդ թվում՝ խեղկատակներին բարձր պաշտոնների նշանակելով։Այսինքն իրականանում է առաջին ԵԹԵ-ն։
Իմ տպավորությամբ, չնայած դաժան շրջափակմանը,այդ երկրորդ ԵԹԵ-ն այսօր իրականացվում է Արցախ ամրոցում։ Այո՛, հույսս Արցախն է ու հերոս արցախցիները»։
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան
- Հայաստանի իշխանությունn Արցախը հանձնել է Ադրբեջանին, իսկ դուք դիմադրում եք․ Ավետիք Իշխանյան
- Դաժան ժամանակագրություն․ Ավետիք Իշխանյան
- Ոչ թե հրաժարական, այլ դատարան․ Ավետիք Իշխանյան
- Քծնանքի մրցույթը շարունակվում է․ Ավետիք Իշխանյան
- Նպատակ ունեն ռուս խաղաղապահներին հեռացնել և հայաթափել Արցախը․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր


