Տնտեսություն 11:12 27/01/2023 Հայաստան

«ԼՈՒՅՍ». ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը։

Այսպես՝

• ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր տնտեսական աճեր են արձանագրվել հիմնականում կապիտալի (առավելապես արտաքին դրամական փոխանցումների) զուտ ներհոսքի համեմատաբար մեծ ծավալների արձանագրման դեպքում։

Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է համեստ և տնտեսական աճին քիչ նպաստող: Արդյունքում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ՝ որոշ տարիների դառնալով տնտեսական անկման կամ աճի կտրուկ դանդաղման պատճառ:

• Միջերկրային համեմատությունները ցույց են տալիս, որ «արտահանելի» ճյուղերի՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մասնաբաժնի կրճատումը և «ոչ արտահանելի» ճյուղերի՝ մասնավորապես ծառայությունների մասնաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ճգնաժամերի նկատմամբ այդ երկրների դիմադրողականության անկման:

• 2022 թվականին, ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կտրուկ ակտիվացել է դեպի ՀՀ կապիտալի և մարդկային ռեսուրսի ներհոսքը, ինչը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա, մյուս կողմից հանգեցրել է ՀՀ դրամի զգալի արժևորմանը:

Այս գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացում, այսինքն՝ աճում են «ոչ արտահանելի» ճյուղերը (ծառայությունները, առևտուրը, ֆինանսական հատվածը), իսկ «արտահանելի» հատվածը բախվում է լուրջ խնդիրների (արտահանման եկամուտների նվազում, ներքին արտադրողների՝ ներմուծողների համեմատ մրցունակության նվազում):

• ՀՀ-ում իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության մասով առավել ակտիվ է ԿԲ քաղաքականությունը, որն առավելապես թիրախավորում է գնաճի զսպումը, իսկ դրամի կապիտալի ներհոսքի բացասական ազդեցությունների չեզոքացման ուղղությամբ նշանակալի քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ վերջինս «օգնում է» գնաճի զսպման նպատակին հասնելուն:

Այնուամենայնիվ, դրամավարկային քաղաքականության գործիքի կիրառման դեպքում անհրաժեշտ է չափազանց «զգույշ» լինել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն անխուսափելիորեն զսպող ազդեցություն է ունենում ամբողջական պահանջարկի այնպիսի բաղադրիչների վրա, ինչպիսիք են սպառումը և ներդրումները, որոնց կրճատումը ցանկալի չէ՝ հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական անկումից տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը։

• Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ հարկաբյուջետային քաղաքականության դերը պետք է ավելի ակտիվ լինի:

Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային քաղաքականության գործիքներով բարձրացնել «գերտաքացող» ոլորտների հարկային բեռը (օրինակ՝ շրջանառության հարկի շեմի վերանայում, պրոգրեսիվ եկամտային հարկի ներդրում, ֆինանսական ոլորտում հարկային բեռի ավելացում և այլն), որի արդյունքում գոյացած լրացուցիչ պետական ռեսուրսները ուղղել իրավիճակից տուժող ոլորտներին թիրախային աջակցության տրամադրմանը:

• Անհրաժեշտ է նաև հավաքագրել լրացուցիչ ռեսուրսները տնտեսությունից և ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը:

Այդպիսի միջոցառումներ կարող են լինել խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրականացումը, արտաքին պետական պարտքի մարումը: Խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրագործումը կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, հետևաբար՝ նաև արտադրողականության աճին, իսկ արտաքին պարտքի մարումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը և հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունների մեծացմանը: Այս գործոնները կկարևորվեն կապիտալի զուտ ներհոսքի նվազման պայմաններում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:01
Հունիսի 1-ից Երևանում կմեկնարկեն 7 նոր ավտոբուսային երթուղիներ
Վաղը` հունիսի 1-ից Երևանում կմեկնարկեն 7 նոր ավտոբուսային երթուղիներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։ Նոր...
Աղբյուր` Panorama.am
21:40
Փողերի լվացման, ապացույցներ կեղծելու, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն
 2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Իրեն կայսր զգացող էրդողանը հիմա ցանկացած քայլի կարող է գնալ․ Վիկտոր Սողոմոնյան
Alpha Newsroom-ի մայիսի 30-ի թողարկման ուղիղ եթերում Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները՝...
Աղբյուր` Panorama.am
21:11
Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Կանադա՝ «Հզոր Սփյուռք՝ Հզոր Հայաստան և Հզոր Արցախ» տեսլականով և հանձնառությամբ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացնում է, որ Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Կանադայի Հայոց թեմ։ «Ինչպէս...
Աղբյուր` Panorama.am
20:49
Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Երեսուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Բաքվի քաղաքականության խրախուսումը լավագույն միջոցը չէ խաղաղ կարգավորման գործընթացի համար․ ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ, որում ասվում է․ «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:26
Մալիշկա գյուղի տներից մեկի նկուղային հարկը ջրալցվել է․Փրկարարները հեռացրել են մոտ 20 տ ջուր
Մայիսի 31-ին, ժամը 15։39-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 27-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Առաջիկայում Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն
Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Էրմենիհաբերի փոխանցմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Անգիտակից ու անգափար հասարակությանը կառավարելու տարբերակներից մեկը բռնապատությունն է. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անգիտակից ու անգափար հասարակությանը կառավարելու տարբերակներից...
Աղբյուր` Panorama.am
19:49
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:38
Շուկայում միլիոնավոր «Անդրոիդ»-ի տակ աշխատող սարքեր են հայտնվել, որոնց մեջ հենց արտադրողն է վիրուսներ ներդնում․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Մի հատ մունդառ թեմա կա, քանի որ մարդկանց գրպանին ա խփում, բայց պետք ա խոսել։ Հարցը...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ
Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը․ ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության...
Աղբյուր` Panorama.am
19:04
ՊՆ պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը․ Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:50
Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Մարդասեր» օտարին ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին. Գևորգ Գևորգյան
Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է․ «Շառլ Միշելն իր «ԼՂԻՄ-ում ապրող հայեր» եզրույթով ի ցույց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է․ «Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի...
Աղբյուր` Panorama.am
18:11
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Բարձրագույն դատական խորհրդում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կիևը ԱՄՆ-ից ստացել է 1,25 միլիարդ դոլարի նոր դրամաշնորհ
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի նոր դրամաշնորհ է ստացել քաղաքացիների հանդեպ սոցիալական պարտավորությունները կատարելու համար: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ավագանու անդամները երեխաներն են լինելու
Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արթուր Ազարյանը նշանակվել է Եվրոպա լիգայի եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ
Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա»...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց, վերջացավ. Զարեհ Սինանյան
«Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը։ Ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը,  որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն
Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի
Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:52
Դիտահորի խողովակները վնասվել են. ջուրը լցվել է տան նկուղ և ավտոտնակ
Մայիսի 31-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալխասյանց փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը կցուցադրվի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում
Այս օրերին Մոսկվա քաղաքի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում  ընթանում են «Выбор Добычиной» խորագրով ցուցահանդեսի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն անվճար է բոլորի համար
Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը դադարեցնելու թեժ գծի միջոցով առավել հաճախ հնչած հարցերը. .Ո՞վ է նստած հեռախոսային գծի այն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Չնայած անասելի դժվարություններին՝ հաջողվել է գարնանացանն իրականացնել նախատեսվող հիմնական ծավալներով. Արցախի գյուղնախարար
«Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով, հաջողվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին
17:10 31/05/2023

Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}