Իրավունք 13:50 30/01/2023 Հայաստան

Որ իրավունքներն են առավել շատ խախտվում Հայաստանում. Ամփոփում է ՄԻԵԴ-ը

ՄԻԵԴ ներկայացրած դիմումների թվով Հայաստանն առաջին տասնյակում է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Եվրոպական դատարանից՝ մանրամասնելով, որ  Հայաստանից ստացվել է 1 250 դիմում, որը կազմում է ընդհանուր դիմումների 1.7 տոկոսը։ 2022-ի ընթացքում Հայաստանից ստացվել է 111 նոր դիմում։

Ընդհանուր առմամբ, ըստ ՄԻԵԴ տրամադրած վիճակագրության   հաշվետու տարում պետությունների դեմ քաղաքացիների դիմումների թիվն աճել է 6 տոկոսով։

Առավել շատ ՄԻԵԴ են դիմել Թուրքիայի (20,115), Ռուսաստանի (16,742), Ուկրաինայի (10,403), Ռումինիայի (4,793), Իտալիայի (3,531) քաղաքացիները։

Նախորդ տարիների համեմատ ավելացել են Թուրքիայից, Սերբիայից, Հունաստանից, Բելգիայից ստացած դիմումների թիվը։

Հայաստանից ստացած 31 դիմումների մասով 2022-ին վճիռ է կայացվել,  177 դիմում համարվել է անընդունելի, իսկ 48 դիմում ուղարկվել է կառավարություն։

Ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ը 2022 թվականին կայացրել է 1163 վճիռ՝ 4168 դիմումների վերաբերյալ (մի քանի դիմումների վերաբերյալ կարող է կայացվել մեկ վճիռ)։ Դատարանից նշում են, որ 2012 թվականից ի վեր սա վճիռների կայացման ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ 1163 վճիռներից 1059-ում կամ 91.1%-ի դեպքում հայտնաբերվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում։

Մարդու իրավունքների խախտումների դեպքերով առաջատար են Ռուսաստանը (384 վճռից 374-ը վերաբերում է բռնությանը), Ուկրաինան ( 144 դիմումից՝ 141-ը),  Թուրքիան ( 80 դիմումից՝ 73-ը),  Ռումինիան ( 81 դիմումից՝ 72-ը),  Հունգարիան ( 35 դիմումից՝ 35-ը)։

Բնակչության թվի համեմատ առավել մեծ թվով դիմումներ ՄԻԵԴ-ը ստացել է Սերբիայից՝ 10 հզ բնակչի հաշվով 4.84 դիմում, Մոնտենեգրոյից՝ 4.77 դիմում, Մոլդովայից՝ 2.47 դիմում, Հյուսիսային Մակեդոնիայից՝ 2 դիմում։ Այս առումով առավել ցածր ցուցանիշ ունեն Միացյալ Թագավորությունը՝ 10 հզ բնակչի հաշվով 0.04 դիմում, Իռլանդիան և Գերմանիան՝ 0.06 դիմում, Նիդերլանդները՝ 0.11, Ֆրանսիան՝ 0.12 տոկոս։

2022 թվականին Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ,  բոլորում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում։ Առավել շատ խախտվել են ազատության և անվտանգության իրավունքը (7 վճիռ) և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու իրավունքը (6 վճիռ)։

1959 թվականից մինչև 2022 թվականը ՄԻԵԴ-ը կայացրել է 174 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի դիմումների վերաբերյալ։ Դրանցից 163-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում։

Ազատության և անվտանգության իրավունքը ամենաշատ խախտվածն է (60 վճիռ), որին հաջորդում են արդար դատաքննության իրավունքը (52 վճիռ) և սեփականության պաշտպանության իրավունքը (37 վճիռ):

2022 թվականին դատարանը ստացել է Հայաստանի դեմ գործերով միջանկյալ միջոցների կիրառման 12 միջնորդություն։ Դրանցից որևէ մեկը չի բավարարվել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով
Հանրապետության տարածքում մարտի 28-ի և ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ռուսաստանից Ղազախստան դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա ընթացքում աճել է յոթ անգամ
Ռուսաստանից Ղազախստան դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականին կազմել է 360 մլրդ տենգե (60,2 մլրդ ռուբլի)։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հարևան երիտասարդին դանակահարած 60-ամյա կինը ձերբակալվել է
«Ալավերդի» բժշկական կենտրոնից  մարտի 27-ին, ժամը 18.57-ին,հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով...
Աղբյուր` Panorama.am
15:20
Եվրոպայից ապաստան հայցողների թվով Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է...
Աղբյուր` Panorama.am
15:11
Վրաստանում Նորվեգիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու մրցանակը շնորհելուց հետո
Թբիլիսիում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Օսլոյում Վրաստանի նախկին նախագահին ժողովրդավարության և...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ալեն Սիմոնյանը Գերմանիա է մեկնել կնոջ հետ
ԱԺ նախագահի պաոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Գերմանիայում է։ Դրա մասին  նախ տեղեկացնում է  նրա կինը Ինստագրամի իր էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
14:43
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիայի գործողությունները հակասում են ՆԱՏՕ-ում դաշինքի ոգուն
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին Ֆրանսիայի Սենատ (խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Հենրիխ Դանիելյան. Ի՞նչ են արել այս իշխանությունները երիտասարդների համար, բացի նրանց ապագան խորտակելուց
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Երբ 2018 թվականին Նիկոլը խոստանում էր փայլուն ապագա, նա կարևորում էր սփյուռքահայ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լեռնակերտի պեղումները հնարավորություն են ստեղծել հետևել ուշբրոնզեդարյան պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին
ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ագնեսա Խամոյանն արձագանքել է Էդգար Ղազարյանի առաջադրման մասին հարցերին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն արձագանքել է ՄԻՊ թափուր պաշտոնում Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ հարցերին....
Աղբյուր` Panorama.am
14:07
Վլադիմիր Գասպարյան. Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը
«Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը»,-ի պատասխան նախագահող դատավոր Վարդգես Սարգսյան հարցի՝ Հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Թուրքայի երեք կուսակցություն պահանջում են հեռացնել Էրդողանի թեկնածությունը նախագահական ընտրություններից
Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ավինյանի օգնականը՝ Գրիգորյանի խորհրդական
Նիկոլ Փաշինյանի տեղակալ Մհեր Գրիգորյանը որոշում է  ստորագրել՝ Վիկտորյա Այդինյանին նշանակելով իր խորհրդական։   Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Շենգավիթի բազմաթիվ փողոցներում երկար ժամանակով ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, մարտի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
13:30
«Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո
Hայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արաբագետ. Ինչպե՞ս հաջողեց իսրայելական հասարակությունը, ո՞րն էր կառավարության նահանջի պատճառը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իսրայելում ընթացիկ տարվա սկզբից վերսկսված ներքաղաղաքական ճգնաժամի հերթական շրջափուլը...
Աղբյուր` Panorama.am
13:10
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը, հասնելով իր նպատակներին, միաժամանակ մեզ ընդհարում է հայ ժողովրդի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո վկայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Հայաստան»-ի համակիրները «Հայաստան»-ի պատգամավորներից պատասխան են պահանջում
«Հայաստան» դաշինքի համակիրներն ակտիվորեն տարածում են մի տեքստ, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից պահանջում...
Աղբյուր` Panorama.am
12:37
Ձմեռը վերադարձել է. Մինսկը ծածկվել է ձնով
Բելառուսի Մինսկի շրջանում ձնհալից հետո ձյուն է տեղացել, ինչը հանգեցրել է մի շարք բնակավայրերի տրանսպորտի և էլեկտրամատակարարման աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մեքսիկայում առնվազն 35 մարդ է զոհվել միգրացիոն կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 35 միգրանտ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքի ներգաղթյալների կենտրոնում բռնկված...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Այսօր ժամը 19:00-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Էլբակյան. Հայաստանի թյուրքացումը բխում է արեվմուտքի շահերից
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. «Հայաստանի թյուրքացման ամբողջ օպերացիան արևմուտքի սրտով է և նրա շահերին համահունչ, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Գոյ»-ի միավորման կողմերը
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոնին...
Աղբյուր` Panorama.am
11:54
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Էդգար Ղազարյանի առաջադրման արձագանքները
Էդգար Ղազարյանին ՄԻՊ թափուր պաշտոնում խորհրդարանական ընդդիմության որոշումը ճիշտ է գնահատում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։...
Աղբյուր` Panorama.am
11:40
«Լապտերիկ մանկապարտեզ» տնօրենի գործն ուղարկվել է դատախազին
Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու և կաշառք ստանալու դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Իրանի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել միջուկային ծրագրի բանակցություններից երկրի դուրս գալու մասին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերականգնման բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Վահե Հովհաննիսյան. «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «1. Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կանադան կոչեր է ուղղել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու համար. ԱԳ նախարար
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մարտի 27-ին խորհրդարանում անդրադարձել է Արցախի Հանրապետության շրջափակմանը Ադրբեջանի կողմից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}