Լրահոս

ՀԱՄԱՑԱՆՑ

09:35 Աշխարհում
Լիոնել Մեսսին տեղափոխվում է «Ինտեր Մայամի»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ կարիերան կշարունակի «Ինտեր Մայամիում»։

«Ես չեմ վերադառնա «Բարսելոնա», կխաղամ Մայամիի «Ինտերում», - ասել է Մեսսին։

sport.ru-ի հաղորդմամբ, արգենտինացու հայտարարությունը հեռարձակել են իսպանական Mundo Deportivo 7  Sport հրատարակությունները։

Մինչ այդ ինսայդերները գրել էին, որ Մեսսին որոշել է մեկնել ԱՄՆ՝ մերժելով «Ալ-Հիլալի» ու «Բարսելոնայի» առաջարկները։

championat.com-ը գրում է, որ MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբը պաշտոնապես հայտարարել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխության մասին։ Ակումբի Twitter-ի պաշտոնական էջում հայտնվել է տրանսֆերի մասին պրոմո հոլովակ։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում էր 2022/23 մրցաշրջանի վերջում։

Նախորդ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ փարիզցիների ճամբար տեղափոխվելը, հարձակվողն իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։

Մեսսին աշխարհի չեմպիոն է, Հարավային Ամերիկայի չեմպիոն։ Իսպանիայի, Բարսելոնայի և Արգենտինայի առաջնության պատմության լավագույն ռմբարկու. «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է, «Բարսելոնայի» ակադեմիայի ուսանող։

11:27 Աշխարհում
Խաչանով. Գիտակցում եմ, որ լավ եմ ելույթ ունեցել, բայց, ինչպես միշտ, կատարելագործվելու տեղ կա

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովն առաջին սեթում հաղթել է 6։4 հաշվով, սակայն մյուս սեթերում պարտվեց 6։7, 2։6, 4։6 հաշիվներով։ Մրցախաղը տևեց 3 ժամ 43 րոպե։

Աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում կրած պարտությունը. «Այժմ զգացողությունը սովորականի պես է, հավանաբար գլխումս խառն է. ամեն դեպքում ես հասկանում եմ, որ արել եմ առավելագույնը, բայց ինչպես ցանկացած պարտությունից հետո միշտ մտածում ես, որ կարող էիր ավելի լավ բան անել: Ես գիտակցում եմ, լավ եմ հանդես եկել, բայց, ինչպես միշտ, կատարելագործվելու տեղ կա։

Ես 100 տոկոսով վայելեցի այսօրվա խաղը: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ մենք խաղում ենք հանուն նման հանդիպումների. կենտրոնական կորտում, աշխարհի լավագույն թենիսիստներից մեկի դեմ, այստեղ նրան հաղթելու հնարավորություն և մոտիվացիա կա։ Սրանք այն հանդիպումներն են, որոնց համար պետք է ոչ միայն լարվել, այլև պարզապես նաև հաճույք ստանալ։

Ալկարազը պատմել է, որ հանդիպումներին անընդհատ ժպտում է և վայելում է կորտը։ Սա մասամբ ճիշտ է. կան պահեր, երբ ամեն ինչ չէ, որ ստացվում է, և դու սկսում ես զայրանալ, բայց կան նաև դրական պահեր, և դրանք նույնպես պետք է ինչ-որ կերպ ընդգծվեն», - sport.ru-ին ասել է Խաչանովը  Больше!" յութուբյան ալիքին։

15:28 Աշխարհում
132 տարի անց արքայական տան ներկայացուցիչը՝ Հարրին սկսում է ցուցմունք տալ Լոնդոնի Գերագույն դատարանում

Արքայազն Հարին երեքշաբթի օրը սկսեց ցուցմունք տալ Լոնդոնի Գերագույն դատարանում՝ դառնալով բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը համաձայնեց 132 տարվա ընթացքում առաջին անգամ անցնել այդ գործընթացը: Այս մասին հայտնում է The Times թերթը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Լսումները տեղի են ունենում The Daily Mirror տաբլոիդի դեմ ուղղված գործընթացի շրջանակներում: 38-ամյա արքայազնը պնդում է, որ ինքը դարձել է թերթի կողմից կազմակերպված անօրինական տեղեկատվության հավաքման զոհը, որը, ըստ նրա, առողջական խնդիրներ է առաջացրել, այդ թվում՝ «դեպրեսիայի և պարանոյայի ծանր նոպաներ»: Արքայազնը նաև պնդում է, որ 1996-2010 թվականներին հրապարակված իր կյանքի մասին մոտ 140 հոդվածներ պարունակում էին անօրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկություններ։

Ամբաստանյալի ներկայացուցիչները՝ Mirror Group Newspapers (MGN) ընկերությունը, պնդում են, որ արքայազն Հարիի մասին տեղեկություններ պարունակող բազմաթիվ պատմություններ հիմնված են թագավորական ընտանիքի, թագավորական ընտանիքի անդամների կամ նրանց անունից բացահայտված տեղեկատվության վրա:

17:34 Աշխարհում
Շակիրան վերադարձել է Իսպանիա՝ դիտելու Լյուիս Հեմիլթոնի մասնակցությամբ «Ֆորմուլա 1-ի» ավտոմրցարշավին

Երգչուհի Շակիրան մասնակցել է Իսպանիայի գրան պրիին։ Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

46-ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Ֆորմուլա 1-ի մրցավազքից, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։ «Ուրախ եմ վերադառնալու համար»,- գրել է երգչուհին, որն ապրիլին Իսպանիայից Մայամի է տեղափոխվել որդիների՝ 10-ամյա Միլանի և 8-ամյա Սաշայի հետ։

Մրցավազքին, որին եկել էր Շակիրան, մասնակցել է 38-ամյա Լյուիս Հեմիլթոնը։

Անցյալ ամիս պապարացիները Շակիրային և Լյուիս Հեմիլթոնինտեսել էին Մայամիի ռեստորաններից մեկում, որտեղից զույգը զբոսանավով զբոսանքի էր գնացել: Այդ ժամանակ էլ լուրեր տարածվեցին նրանց սիրավեպի մասին։

13:16 Հայաստան
«Ինչ ադրբեջան, ինչ բա՛ն»

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Սարգսյանն երկու ամիս առաջ է գրել, մենք էլ ևս մեկ անգամ հիշեցնենք. 

«Տեսեք ինչ եմ գտել.

1918 թ. Բաքվի թղթադրամը՝ 5 ռուբլիանոցը: Ինչն է հետաքրքիր. 5 թվի ներքևում, դրված է նաև հայոց այբուբենի 5-րդ՝ Ե տառը: Ե տառի վերևում խաչեր:
Ինչ ադրբեջան, ինչ բա՛ն»։

17:46 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում զուգարանը՝ նաև մշակութային և ժամանցի վայր

«Սանկտ Պետերբուրգում նույնիսկ զուգարանը մշակութային և ժամանցի վայր է։
Երկու անգամ վայելելու համար»,- գրել ու լուսանկար է հրապարակել Санкт-Петербург ֆեյսբուքյան էջը։ 

10:50 Աշխարհում
Ալ Պաչինոն 83 տարեկանում 4-րդ անգամ հայր կդառնա

Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալ Պաչինոն մեկ ամսից չորրորդ անգամ հայր կդառնա: Նրա 29-ամյա ընկերուհին ՝ կինոպրոդյուսեր Նուր Ալֆալան, հղիության 8-րդ ամսում է։ Այս մասին հայտնել Է «TMZ» պորտալը։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Ալֆալան հանդիպում է Պաչինոյի հետ 2022 թվականի ապրիլից: Մինչ օսկարակիր դերասանը, քուվեյթցի գործարարի դուստրը հանդիպել է Միք Ջագերի, Քլինթ Իսթվուդի, միլիարդատեր Նիկոլաս Բերգգրուենի հետ:

Պաչինոն երեք երեխա ունի երկու տարբեր կանանցից՝ Ջուլին և երկվորյակներ Անտոն Ջեյմսն ու Օլիվիա Ռոուզը։

 

12:43 Հայաստան
Պատմության մեջ առաջին անգամ սեքսի առաջնություն կանցկացվի

Շվեդիայի սեքսի ֆեդերացիան պատմության մեջ առաջին անգամ սեքսի առաջնություն կանցկանցնի։ Այն կմեկնարկի հունիսի 8-ին շվեդական Գոթենբուրգ քաղաքում։ Ֆեդերացիան ստեղծվել է մոտ մեկ ամիս առաջ, ունի 3 հազար անդամ։

Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, առաջնությունն անցկացվելու է հանդիսատեսի առջև։ Այս պահի դրությամբ առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել  20 մասնակից տարբեր երկրներից։

Առաջնության մասնակիցները կմրցեն 16 փուլերում՝ դիրքերի փոփոխություն, օրգազմի քանակություն, տոկունություն և այլն: Դրանցից յուրաքանչյուրը տևում է 45 րոպե: Հաղթողները կորոշվեն երեք ժյուրիի և հանդիսատեսի գնահատման արդյունքում։

17:21 Հայաստան
«Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-ում ձագուկ է լույս աշխարհ եկել

«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-  վերջին օրերին կենտրոնը համալրվել է  ձագուկով։ Այս մասին հայտնում են շևջակա միջավայրի նախարարությունից ու հիշեցնում, որ 2022 թվականի հոկտեմվեր ամսին եղջերուների առաջին խմբաքանակը կենտրոնից բաց է թողնվել բնություն:



13:17 Աշխարհում
Շվեյցարիայում Թինա Թյորների տունը կվերածվի թանգարանի

Շվեյցարիայի Շտեֆա քաղաքում գտնվող Թինա Թյորների կալվածքում կբացվի երգչուհու հիշատակին նվիրված թանգարան: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Առանձնատունը ձեռք է բերվել 2021 թվականին Թինա Թյորների և նրա ամուսնու՝ Իրվին Բախի կողմից ։ Այն ունի լողավազան, լճակ և նավահանգիստ ։ Նույն թաղամասում է ապրում թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։

Միաժամանակ նշվում է, որ վերջերս Թինա Թյորները ապրում էր մեկ այլ տանը՝ Ցյուրիխից ոչ հեռու։
ԱՄՆ Թենեսի նահանգի Բրաունսվիլ քաղաքում նույնպես նախատեսվում է Թինա Թերների հիշատակին համալիր ստեղծել։ Վերջերս քաղաքապետ Բիլ Ռոուլզ կրտսերը հայտարարել է, որ մտադիր է երգչուհու հուշարձանը կանգնեցնել՝ ենթադրվում է, որ այն կկանգնեցվի այն դպրոցի մոտ, որտեղ նա սովորել է։
 

Տեսանյութեր

Առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 12–ից
14:33 08/06/2023

Առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 12–ից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}