
Ավինյանը հայտնում է այս գիշեր տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է գիշերը տեղի ունեցած հանցագործության մասին։
«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է նա։
Կատարվածի մասին ոստիկանության պաշտոնական էջում այս պահին որևէ տեղեկություն չկա։
Լրահոս
Տեսանյութեր




