
Բուք Գյումրիում
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Հայաստանի երկրորդ քաղաքից մի լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ձյունն եկավ ու մի բան էլ ավելին՝ թիփի-բորան է»։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն այսօր հայտնել էր, որ Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր



