
Իրանի թվայնացման նախարարը նշել է ողջ երկրով ինտերնետի ժամանակավոր անջատման պատճառը
Իրանում նախորդ շաբաթվա չորեքշաբթի օրը ինտերնետի խափանումը տեղի է ունեցել խոշոր կիբերհարձակման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է երկրի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը:
«Նախորդ շաբաթ ինտերնետի անջատումը պայմանավորված էր խոշոր կիբերհարձակմամբ, որը հետ է մղվել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների ջանքերի շնորհիվ... Նախաքննության մեջ խոսվում է շատ մեծ կիբերհարձակման մասին, որն առաջացրել է տրաֆիկի անկում»,-IRNA գործակալությունը հայտնել է նախարարը։
Իրանական լրատվամիջոցները հունվարի 25-ին հայտնել են, որ ամբողջ երկրում ինտերնետը մի քանի րոպեով անջատվել է: Նույն օրը ավելի ուշ Իրանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքային ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ խափանումը շտկվել է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հերքում է Ալբանիայի վրա կիբերհարձակումներին իր մասնակցությունը
- Հակերային խումբը համացանցում տեղադրել է Ուկրաինայի ռազմական հետախուզության 1000 աշխատակցի անձնական տվյալները
- Կիբերհարձակում` ընդդեմ Ուկրաինայի կառավարության, պաշտպանության եւ անվտանգության նախարարությունների
- Հատուկ ծառայությունների հակերները կոտրել են Վրաստանի Լուգարի լաբորատորիայի համակարգչային բազան
Լրահոս
Տեսանյութեր



