Կառավարության այսօրվա նիստում վարժական եռամսյա հավաքներ անցկացնելու որոշում կընդունվի
ՀՀ գործադիր մարմնի փետրվարի 2-ի նիստի օրակարգում ընգրկված է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: նախագծով սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման նախագծում ասվում է. «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով»:
Հարակից հրապարակումներ`
- Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին