
Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PDS) պատգամավորները քվեարկել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի քարտուղարությունում խորհրդարանի մշտական ներկայացուցիչ Իոն Լիպչյուին հետ կանչելու օգտին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Մոլդովան ողջ 2022 թվականին անտեսել է ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումները, որտեղ դիտորդ է։
«ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունում մշտական ներկայացուցիչ Լիպչիուին հետ կանչելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այս կառույցի աշխատանքում չկա արդյունավետություն։ Իսկ մենք անցյալ տարի ակտիվ չէինք»,- քվեարկության արդյունքներից հետո ասաց ԺԴԿ պատգամավոր Դոյնա Հերմանը։
Լրահոս
Տեսանյութեր



