
«Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացներ
Շրջակա միջավայրի նախարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է պետական քոլեջներում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացների անցկացման մասին: Երկշաբաթյա դասընթացների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի մարտի 6-ից:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ վերապատրաստումը կանցկացնեն «Սառեցման, օդորակման, ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի» սերտիֆիկացված մասնագետները (վերջիններիս սերտիֆիկացումն իրականացվել է EU REAL Alternatives 4 LIFE-ը ծրագրի շրջանակում) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել հայտ, ինչպես նաև կից ներկայացնել բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը:
Հայտը կարող են ներկայացնել հետևյալ մասնագիտություններով որակավորում ստացած անձինք՝
• սառնարանային տեխնիկա և տեխնոլոգիա,
• օդի կոնդիցիոնացում,
• ջեռուցում,
• կաթսայատան տեղակայանքներ,
• ճարտարագիտություն:
Վերապատրաստում անցած մասնագետները կկարողանան աշխատանքի անցնել պետական քոլեջներում: Մասնակցության հայտերը լրացվում են ազատ ոճով և էլեկտրոնային եղանակով ներկայացվում [email protected] էլ. հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր



