Տիգրան Խաչատրյանը Փաշինյանի փոխարեն թվարկեց 1 մլրդ 412 մլն դրամի բոլոր սուբվենցիոն ծրագերը
Կառավարության նիստը նախագահող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փորձեց առանց քվեարկության անցկացնել չզեկուցվող նախագծերի փաթեթը, ինչը կանխեցին նեկա նախարարները և անցկացվեց միաձայն քվեարկություն:
Զեկուցվող հարցերից առաջինը ներկայացնելով՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Նախագծով առաջարկում ենք 2021-22 թթ. հաստատված և հիմնականում ավարտված սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից վճարել 1 մլրդ 412 մլն դրամ 17 համայքնների 25 սուբվենցիեն ծրագրի՝ պետության մասնաբաժինը վճարելու համար»:
Նախարարի տեղեկացմամբ՝ 25 ծարգրերից 19-ը 2022 թվականինն են և այդ գումարները կտրամադրվեն 7 մարզի:
«Արագածոտնի մարզի մեկ ծրագրի համար բյուջեից կտրամադրվի 3.5 մլն դրամ, Գեղարքունի մեկ ծրագրին՝ 81.5 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիրը կհամաֆինանսավորվի 32 մլն դրամով, Կոտայքի 10 ծրագրի համար՝ 185 մլն դրամ, Շիրակի 4 ծրագրի համար՝ 548 մլն դրամ, Սյունիքի 4 ծրագրի համար՝ 198 մլն դրամ և Տավուշի 3 ծրագրի համար 366 մլն դրամ»,-գումարների մարզային բաշխվածությունը ներկայացրեց Գնել Սանոսյանը:
Տիգրան Խաչատրյանն էլ, նիստը վարողի իրավունքով, Նիկոլ Փաշինյանի փոխարեն ընթերցեց համայքների կոմղից իրականացվող սուբվենցիոն բոլոր ծրագրերը:
Վերջում ՏԿԵ նախարարը հավելեց, որ Գյումրում 50 ՀՈԱԿ-ի վրա տեղադրվել են արևային կայաններ և նախագիծն ընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դրամաշնորհային միջոցների մնացորդը կառավարությունը կուղղի անձանց էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերմանը
- Կառավարության այսօրվա նիստում վարժական եռամսյա հավաքներ անցկացնելու որոշում կընդունվի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ