Քաղաքական 13:42 03/02/2023 Հայաստան

«Ո՞վ եք, արա, դուք». Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ

«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն պատահականորեն լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք»,-Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին տարբեր քաղաքական գործիչների ելույթներից հետո ԱԺ ամբիոնից մոտից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։

Նա նշեց. «Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք։ Էն որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում,  հենց դրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր  գործողությունների հետևանքները, իր ասածից ու արածից ինչ կարող է  լինել։ Այսօր նստած  հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական  հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում։ Ինչ-որ բան երևի մոռացել եք իրականությունից, մոռացել եք,  թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց,  ինչի առջև ենք մենք կանգնած՝  Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի  ժողովուրդը։ Անընդհատ Ղարաբաղի 120 հազար  բնակիչներ... 3 միլիոն Հայաստանի բնակիչներ։ Պատասխանատու ենք մենք այդ  մարդկանց համար, մեր երկրի համար։

Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»։

Այս հայտարարություններից հետո դահլիճից արձագանքներ հնչեցին, մասնավորապես՝ «տո դու սկի քո որդու համար պատասխանատու չես» (panorama.am)։ 

«Դուք ի՞նչ կապ ունեք իմ ընտանիք հարաբերությունների հետ։ Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք։ Ո՞վ եք, արա, դուք։ Դատավարություն եք անո՞ւմ»,- ասաց Արսենյանը։

Դահլիճից կրկին սկսեցին արձագանքել նրա հայտարարություններին։

«Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդն ընտրությունների ընթացքում։ Մենք քաղաքակիրթ իշխանություն ենք, գիտենք ...»,- ասաց Արսենյանը, սակայն խոսքը կիսատ մնաց դահլիճից հնչող ձայների պատճառով։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Պարոն Արսենյան, խնդրում եմ թեմայով խոսեք, Լաչինի միջանցքից և իզուր մի հրահրեք»։

«Մինչև հիմա դուք Լաչինի միջանցքից էիք խոսո՞ւմ։ Մինչև հիմա դուք խոսում էիք Հայաստանի ժողովրդի ընտրության սխալ լինելու մասին։ Սա է ձեր խոսակցությունը։ Միայն դրա մասին եք խոսում, ուրիշ բանի մասին չեք խոսում, չեք կարողանում խոսել, որովհետև խոսելու նյութ չունեք, առաջարկ չունեք Հայաստանի բանկիչներին»,- արձագանքեց Արսենյանը։

Դահլիճում կրկին իրավիճակը սրվեց։

Արսենյանը շարունակեց իր խոսքը. «Ղարաբաղյան  հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ։ Մոռացեք  դա։ Հայաստանում իշխանության կարող եք   գալ և Հայաստանի քաղաքականությունը որոշեք միայն այն դեպքում, երբ  Հայաստանի ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը։ Միակ ձևն է։ Ավարտվել են մնացած բոլոր սցենարները։

Մենք պատասխանատու իշխանություն ենք, որն իրականացնում է  իր կողմից հռչակած քաղաքականությունը, ապահովում է  Հայաստանի պետական շահերի սպասարկումը»։

Դահլիճից հարց հնչեց՝ Թուրքիան սպառնալի՞ք է Հայաստանին։

«Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից։ Քսենոֆոբիան է վտանգ Հայաստանի համար,  որի տարածմամբ զբաղվում եք»,- ասաց Արսենյանը։

«Թողեք խոսի, հետո կստանա իր պատասխանը»,- փորձում էր դահլիճին հանգստացնել Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի քաղաքական պատասխանատուներն իրականացնում են իրենց աշխատանքը, շարունակելու են իրականացնել, դուք դրա վար չեք կարող ազդել։ Կկարողանաք ազդել իշխանության վրա, եթե դուք դառնաք այդ իշխանությունը՝ ընտրություններով միայն»,- ասաց Արսենյանը։ 

«Լռություն, լռեք դահլիճում։ Պարոն Արսենյան... Բոլորին խնդրում եմ լռեք, պետք չի հրահրել։ Ամփոփեք պարոն Արսենյան»,- ասաց Օհանյանը։ 

Արսենյանը շարունակեց. «Հայաստանի ժողովուրդը շատ պարզ ընկալել է մեր ծրագիրը»։ 

Սակայն նա չկարողացավ շարունակել խոսքը, քանի որ դահլիճում աղմուկ է։ 

«Ձախողված քաղաքականության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու վերադարձնել մեր երկիրն այն  ռեյլսերին, որից նոր դուրս ենք եկել։ Ավգյան ախոռների մասին եմ ասում։ Մինչև հիմա մարքում ենք, դեռ չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչքան բան պետք է հանենք։ Առավոտից իրիկուն զբաղված ենք դրանով, չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչ պետք է մաքրենք, էլ որտեղից մաքրենք։ 

Տեղեկացնում եմ՝ ձեր գործունեությունը ուղղեք Հայաստանի պետական շահերի սպասարկմանը։ Այն, ինչ անում եք, չի  բխում մեր երկրի շահերից։ Այն գործողությունները, որոնք փորձում եք իրականացնել, այն նպատակները, որոնք փորձում եք սպասարկել, դուք բերելու եք նոր պատերազմի, դուք դառնալու եք  պատերազմի նոր հրձիգներ։ Դա  պաշտոնապես հայտարարում եմ այստեղից»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}