Քաղաքական 18:12 06/02/2023 Արցախ

Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ․ Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

«Քննարկվել են Հանրապետության իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները:

Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավապահ կառույցների գործունեությանն՝ ընդգծելով, որ նրանց արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կարճ ժամկետում հնարավոր է եղել երկրի ներքին կյանքը վերադարձնել բնականոն հուն: Նախագահը երախտագիտություն է հայտնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին իրենց ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին անվերապահորեն հետևելու համար:

«Երբեք չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքն աննկատ է մնում, այն գնահատում է և՛ ժողովուրդը, և՛ պետությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով Հանրապետությունում ներքին կյանքի կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, նախագահն ընդգծել է, որ անելիքներ դեռ շատ կան՝ հանրային կյանքում կարգապահության մակարդակի բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար: 

«Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ: Բայց վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ հարցերում և իրավիճակներում պետական բարձրագույն իշխանության լռությունը ոչ թե անգործություն է, այլ անհրաժեշտություն: Վերջապես պետք է լիարժեքորեն ընկալենք այն իրավիճակը, որում ապրում ենք և հասկանանք, որ հաճախ ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է», -  նշել է նախագահը:

Խորհրդակցությանընթացքում նախագահ Հարությունյանը հանրության կողմից ստացված բողոքների ու մտահոգությունների հիման վրա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ.

ա) ավելացնել գործադրվող ջանքերը՝ Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանության մակարդակը որակապես նոր հարթության հասցնելու, ինչպես նաև հասարակական վայրերում հասարակական անվտանգության վիճակը բարելավելու ուղղությամբ,

բ) լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ, իսկ դրանց հանցավոր դրսևորումներին տալ իրավական գնահատական: 

Երկրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հետաքրքրության կենտրոնում մշտապես գտնվող դեպքերին մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, Հարությունյանը համապատասխան մարմիններին հանձնարարել է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում տարբեր տնտեսվարող սուբյեկտների բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները մարելու համար ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացում թույլ տրված ցանկացած հանցավոր խախտում վեր հանելու և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հարությունյանը անհրաժեշտ է համարել նաև ձեռնարկել բոլոր միջոցները Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներից՝ հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած,  աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:12
Վարդան Ոսկանյան. Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
21:04
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է «Փաստինֆո»-ն։
Աղբյուր` Panorama.am
20:59
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
 Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան -Կիպրոս ընկերական խաղը։ Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1...
Աղբյուր` Panorama.am
20:39
ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիրը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստան-Կիպրոս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արտակ Զաքարյան․ Փակուղի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է. «Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով․ ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվն աճել է 64%-ով, Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերյոժա Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների ընթացքում․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների...
Աղբյուր` Panorama.am
18:37
Բաթումիի քաղաքային դատարանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:26
ԱԽ քարտուղարը Էստոնիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու...
Աղբյուր` Panorama.am
18:16
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան․ Բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:09
5 ջրամբարներից որևէ մեկը նույնիսկ կիսով չափ լցված չէ
Ջրամբարների լցվածությունը մարտի 28-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
18:00
Սեքսոպաթոլոգ. Ինչպես վերականգնել տեստոստերոնը
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կիպրոսի հետ հանդիպման մեկնարկային կազմը հայտնի է
ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի ընտրանու հետ հանդիպման մեկնարկային կազմը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:48
Իսպանիայում անտառային խոշոր հրդեհներ են
Պատճառը՝ կլիմայի փոփոխությո՞ւնն է
Աղբյուր` Panorama.am
17:40
Արարատ Միրզոյան. Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
17:33
Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ
Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:24
The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի»
Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրեց թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների  պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
Հրեական StopAntisemitism և American Jewish Committee կազմակերպությունները պատասխանել են ռեփեր Քանյե Ուեսթի՝ հակասեմական արտահայտությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Երկրաշարժ Ճապոնիայում. սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»
6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու (Ճապոնիա) հարավային ափին՝ Հակոդատե քաղաքից 197 կմ հարավ-արևելք։...
Աղբյուր` Panorama.am
16:41
Բագրատ Սրբազան. Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից մի հատված. ««Չափազանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}