Քաղաքական 11:27 06/02/2023 Հայաստան

ՀՅԴ Բյուրոյի անդամ. Այո, մենք խանգարում ենք այս իշխանություններին, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թրքական վիլայեթ

Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելույթները համագումարի մասնակիցները հոտնկյաս ունկնդրեցին Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Համագումարի նպատակն է  քննարկել ու հստակեցնել առաջիկա չորս տարիների գործունեությունը։

«Այս համագումարը տեղի է ունենում հայ ժողովրդի համար ճակատագրական շրջանում։ Այսօրվա մարտահրավերներն ու վտանգները լի են պետականակործան ու ազգակործան հետևանքներով։ ՀՅԴ երիտասարդական միությունն իր աշխույժ գործունեությամբ պետք է կարողանա դիմակայել այս վտանգներին և հակառակ տիրող աննպաստ պայմաններին հանձնառու է հզոր, ժողովրդավար, ընկերվար ու նմանատաիպ այլ արժեքներ կրող պետություն կերտել։ Հավատում ենք, որ հայրենիքի շուրջ ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար մեր իրականությունից պետք է արմատախիլ անել հարմարվողականությունն ու պարտվողական մոտեցումները»,-իր ելույթում ասաց  ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ավելացնելով, որ ՀՅԴ երիտասարդական միությունը պետք է շարունակի դիմակայել ու ընդդիմանալ Հայաստանի ներկա իշխանությանը։

Նա հիշեցրեց, որ վերջին ամիսներին իշխանությունը արգելել է դաշնակցական գործիչների, երիտասարդների մուտքը Հայաստան։

«Նիկոլ Փաշինյանի վարչախումբն իր հակադաշնակցական մոլուցքով փորձեց դարձյալ հարվածել հայկական հիմնական երիտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի, ազերիի նկրտումների դեմ։

«Այո, մենք խանգարում ենք այս իշխանությունների  քաղաքականությանը, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թրքական վիլայեթ, և մեր պայքարը չպետք է կանգ առնի։ Եվ ոչինչ չի կարող մեզ շեղել մեր նպատակներից»,-ասաց Տեր-Գևորգյանը։

Իր խոսքում նա ցավով փաստեց, որ համագումարին չեն մասնակցում շրջափակված Արցախում գտտնվող իրենց ընկերները։

«Այս խորհրդաժողովը պետք է տեղի ունենար Արցախում»,-ասաց նա՝ նշելով, որ դրանով պետք է ցույց տային՝ արցախցու կողքին են, պետք է ծանոթանային իրավիճակին ու մշակեին օժանդակության ծրագրեր։

Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, ու պատրանք է այն միտքը, թե կարելի է առանց Արցախի խաղաղ ու հանգիստ ապրել Հայաստանի տարածքում։

«Արցախում նոր ցեղասպանությունը կանխելու և մեզ պատկանող հավելյալ տարածքներ չկորցնելու, գրավված Շուշին ու Հադրութն ազատագրելու համար նորօրյա ազատագրական պայքարի կենսավորումը հրամայական է։ Երբ հայկական պետությունը հրաժարվել է այս պատասխանատվությունից, հանձնառու հայ երիտասարդությունը պետք է ստանձնի այս առաքելությունը և պարտադրի հայ ժողովրդին ինքնապաշտպանության ու արժանապատվության հաստատման օրակարգը»,-ասաց նա։

Համագումարը համախմբում է 40-ից ավելի ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների վարչությունների ներկայացուցիչներին` քննարկելու և համադրելու առաջիկա քառամյակի գործունեությունն ու աշխատանքները: Այն կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:36
Լուկաշենկո. Բելառուսի իշխանության մեջ՝ նույնիսկ բարձր պաշտոններում գեյեր կան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն կարծում է, որ կանանց «լեսբի» դառնալու մեղավորը տղամարդիկ են։ Պատասխանելով Արևմուտքում...
Աղբյուր` Panorama.am
11:25
Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ականներին. Ձեզ իշխանությունը պետք է մարդկանց ցասումից պաշտպանվելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Երեկվանից հետևում եմ սոցիալական տարբեր հարթակներում...
Աղբյուր` Panorama.am
11:14
ՊՆ. ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, մեկ զինվոր մահացել է
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև...
Աղբյուր` Panorama.am
11:09
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերից 5202-ը քննվում են 8 ամսից ավելի
2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:58
ԵՀ ղեկավարը Ստոլտենբերգի հեռանալուց հետո կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մասնակցում է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարին՝ կապված սեպտեմբերին Յենս...
Աղբյուր` Panorama.am
10:45
Քաղաքագետ. Խնդիրը լուծել է պետք օպերատիվ, էլ ժամանակ չկա, եթե անկեղծ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «ՀՀ-ն փաստացի Ադրբեջանին տարածքներ է փոխանցում (վերջինը 4 քառ կմ տարածք Տեղ գյուղի մոտ), որ Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում համերգի ժամանակ փլուզվել է թատրոնի տանիքը
Երեկ երեկոյան համերգի ժամանակ եղանակի պատճառով փլուզվել է ԱՄՆ Իլինյոս նահանգի Բելվիդեր քաղաքի Ապոլլո թատրոնի տանիքը։ CBS-ը գրում է, որ դրա...
Աղբյուր` Panorama.am
10:23
ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ
Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և  հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վարդան Ոսկանյան. Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք,...
Աղբյուր` Panorama.am
10:01
Ապրիլի 1-ից կառավարությունը կթաքցնի պաշտոնյաների գործուղման ծախսերը, դատախազների աշխատավարձերը կբարձրացնի 92 %-ով, և այլն
ՀՀ կառավարությունը նախորդ տարվա ընթացքում ընդունել է մի շարք օրենքներ և որոշումներ, վավերացրել համաձայնագրեր, որոնք ուժի մեջ են մտնում սույն...
Աղբյուր` Panorama.am
09:48
Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Քաղաքացու որոշումը» բողոքարկել է Սիսիանի ընտրությունների արդյունքները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բողոքարկել է անցած կիրակի՝...
Աղբյուր` Panorama.am
09:33
Ծաղկած ծառերը ձյունածածկ դարձան
Երեկ տեղացած ձյան, եղանակի կըրուկ անկման հետևանքերի մասին դեռ վաղ է խոսել։ Գյուղատնտեսներն անհանգստացած են՝ ծառերի ծաղիկները պատվել են ձյան հաստ...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Իշխանությունների գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» ու պարզապես ձեռք քաշեն Ոսկերչական գործարանից
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Դատական համակարգը շունչը պահած սպասում է ԲԴԽ անդամ ընտրելու օրվան՝ ապրիլի 7-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգը շունչը պահած սպասում է...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Երկու համերգ Երևանում և 7 մլն 700 հազար դրամ համայնքային բյուջեից
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն ապրիլի 8-ին և 29-ին Երևանում համերգներ կկազմակերպի։ Այդ կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». Արցախում ապրանքների գնման համար նախատեսված կտրոնների համակարգը «պայթել» է
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ապրանքների գնման համար նախատեսված կտրոնների հետ կապված հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Ի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». , Օնիկ Գասպարյանի պատասխանները ՔՊ-ականների դուրն եկե՞լ է. Որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». ՔՊ-ում մարտական են տրամադրված
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված, երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Թադևոս Ավետիսյանը տեղեկացնում է, որ կեսգիշերին մոտ այցելել են ձերբակալված պատգմավոր...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Թոռնիկ Ալիյանը անհանգստություններ ունի, որ շուտով փոխվելու է իր կարգավիճակը
«Փաստ» թերթը գրում է. ««Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են՝ ցուցմունքներ կտրվեն, և գլխավոր դատախազը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են ընթացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
09:10
Գարեգին Նժդեհի փողոցում մեքենաներ են բախվել. երեք մարդ հոսպիտալացվել է
Ապրիլի 1-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք»...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ձյուն, մառախուղ. դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:38
Լորան Վոքիե․ Արցախի և իմ ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ ավելի է խորանալու
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն, անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորի հետ կապված միջադեպին, գրում է․ «Մհեր Սահակյանը...
Աղբյուր` Panorama.am
20:17
Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը
Մարտի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}