Քաղաքական 15:34 25/02/2023

Երևանը պետք է զերծ մնա գայթակղություններից. Արամ Սաֆարյան

«Շատ բարդ տարի էր թե՛ մեր տարածաշրջանի, և՛ աշխարհի համար: Բայց այսօր էլ  ՀՀ առաջ ծառացած ամենագլխավոր խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որին ավելացել է նաև Ադրբեջանի հետ բանակցություններն առաջ տանելու ու խաղաղություն հաստատելու օրակարգը»,-«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի հրավիրած «Ռազմական հատուկ գործողության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա. տարվա ամփոփում և հնարավոր զարգացումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասել է քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Ըստ նրա՝ սա բարդ իրագործելի է, բայց մենք պետք է փորձենք հասնել դրան: 

«Ուկրաինական զարգացումների այս մեկ տարվա ընթացքում բյուրեղացավ այն մոտեցումը, որ ՀՀ-ն այս իրավիճակում պետք է կարողանա այնպիսի արտաքին քաղաքական կուրս ունենա, որը մեր երկիրը հեռու կպահի փորձություններից ու հնարավորություն կտա նվազագույն հետևանքներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: ՌԴ-ն մեր դաշնակիցն է և մենք պետք է օգտագործենք ողջ գործիքակազմը այդպես պահելու համար: Բայց Արցախի ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանելու համար մեզ բնական դաշնակիցներ են պետք, որոնք նշմարվում են, բայց հստակ պետք է լինի մեկ բան՝ այդ ամենը չպետք է արվի մեր դաշնակցային հարաբերությունների հաշվին, ՌԴ համար Երևանը պետք է լինի հասկանալի ու վստահելի գործընկեր»,- ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, սա քննություն է, որից Հայաստանը պետք է պատվով դուրս գա, և Մոսկվայում պետք է իմանան, որ այս բարդ վիճակում Հայաստանը չի հեռանալու ու չի դավաճանելու: «Երևանը պետք է զերծ մնա գայթակղություններից: Սխալ կլինի ՀՀ կողմից փորձել խաղալ ռուսների, ամերիկացիների և ֆրանսիացիների հակասությունների վրա: Եվ մեծագույն սխալ կլինի, եթե մենք կարծենք, թե կարող ենք ՌԴ-Արևմուտք առճակատումից դիվիդենտներ շահել»,- հավելել է Սաֆարյանը:

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, կիսելով նախորդ բանախոսի կարծիքը, նշել է, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր շահը, բայց այն չպետք է փնտրի գերտերությունների առճակատման մեջ, և առավելապես կարևոր է, որ ՀՀ-ն չդառնա թատերաբեմ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները պարզելու համար, և շարունակի կառուցել հարաբերությունները բոլոր բևեռների հետ, բայց իր հստակ խաղի կանոններով:

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ մեր երկիրը պատրաստ է հարաբերությունները զարգացնել այլոց հետ՝ չվնասելով դաշնակցային հարաբերություններին և, հատկապես, ոչ այդ հարաբերությունների հաշվին: ԵՄ հետ հարաբերությունները կառուցելիս ՀՀ-ն պետք է խուսափի ծայրահեղություններից և, օրինակ, հետևի, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները, որոնք ժամանում են Հայաստան, մեր դաշնակիցների դեմ ուղղված հայտարարություններ չանեն: Հայաստանը ՌԴ հետ կապված է հազարավոր թելերով և ԵՄ պաշտոնյաները դա հստակ գիտեն»,- ասել է նա:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ուղերձին, Բալասանյանն ասել է.
«Պուտինի ուղերձը լավ հնարավորություններ է բացում ՀՀ համար, բայց մենք պետք է հստակ գծենք մեր կարմիր գծերը, հասկանալի լինենք մեր գործընկերների, դաշնակիցների ու նաև թշնամիների համար, որոնց համար ընկալելի պետք է լինի, որ կան գծեր, որոնցից Հայաստանը չի կարող անցնել»,- հավելեց միջազգայնագետը:

Փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն ու Մոսկվայի արձագանքին այդ հանգամանքին նշել է, որ այս փուլում Հայաստանը պետք է շատ կշռադատված քաղաքականություն վարի իր հարևանների ու դաշնակիցների նկատմամբ:

Նրա խոսքով, բրյուսելյան շատ հանդիպումներից ու քննարկումներից իր համար հասկանալի է դարձել, որ այս առաքելությունը Բրյուսելում չեն համարում որպես փոխարինող մեխանիզմ, այլ համարում են դա հավելյալ արժեք, ինչը կարևոր է ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին և Երևանը դա պետք է կարողանա հասցնել իր դաշնակցին՝ ՌԴ-ին:

«Երևանը պետք է կարողանա իր ողջ դիվանագիտական գործիքակազմը օգտագործելով այնպես անել, որ այս հավելյալ մեխանիզմը չառաջացնի խնդիր բնական դաշնակցի հետ»,- ասել է նա:

Եզրափակելով կլոր սեղանի աշխատանքը՝ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշել է, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական առճակատման էպիկենտրոնում, քանի որ դա հղի է մեր երկրի համար բացասական հետևանքներով։

«Մեր կազմակերպությունը կշարունակի կազմակերպել նման միջոցառումներ, ներգրավելով լավագույն փորձագետներին՝ քննարկելու այսօր Հայաստանի առջեւ ծառացած ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական մարտահրավերները։ Մեզ համար կարևոր է, որ հայ երիտասարդները տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան, այսպես ասած, հենց առաջին ձեռքից»,- ամփոփել է Ծ. Կոստանյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}