Իրավունք 12:04 01/03/2023 Հայաստան

Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը, հաշվապահը

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված և կատարվող ծավալուն նախաքննությամբ պարզվել են «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու հանցավոր մեխանիզմի մի շարք էական հանգամանքներ։

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ,  առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։  Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, «Նոր Զովք» ՍՊ ընկերության բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023թթ․ ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ և վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ և միջոցներ:

ՔԿ փոխանցմամբ, մասնավորապես՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում ներդրված այդ ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։

Արդյունքում՝ 2019-2023թթ․ ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից  հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2.205.858.586 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և 1.921.752.578 ՀՀ դրամ շահութահարկ:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար, որոնք բավարարվել են։

Դատարան ներկայացնելու համար վերջիններս ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունավում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
«Սինլքորը «մոռացել է», որ ինքն է խոստովանել՝ զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և...
Աղբյուր` Panorama.am
23:40
Քըլըչդարօղլուն անցած ընտրություններն անարդար է անվանել
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո իր առաջին ելույթում, որում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով: «Շնորհավորում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:09
Գտնվում են տականքներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.  «Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները հավաքվել են Ստամբուլում երկրի իշխող կուսակցության գրասենյակի մոտ և բարձրաձայն տոնում են...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ալիև. Պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով
«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը սահմանների...
Աղբյուր` Panorama.am
21:42
Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի` Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց»-ի պարսպի մի հատվածը
Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է  «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող...
Աղբյուր` Panorama.am
19:51
Թուրքիայում ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն
Այսօր Թուրքիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Ընտրատեղամասերում ընտրություններն անցկացվել են ժամը 08:00-ից 17:00...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ձևավորվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը
Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով
Աղբյուր` Panorama.am
18:55
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ
Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
17:36
Ռուբեն Վարդանյան. Մեզ պակասում են խելացի առաջնորդներ
Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը գրել է. «Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը`...
Աղբյուր` Panorama.am
17:28
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնայում անցկացվող World...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ, Մոսկվայում հայ-ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:54
Վանեցյան. Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին, այսօր մեր հերթն է
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով․ «Սիրելի հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաշինյան. Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո
իկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սարդարապատից՝ Հանրապետության տոնի առիթով.  «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
10:35
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արայիկ Հարությունյան. Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ, նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, ուր...
Աղբյուր` Panorama.am
09:52
Գարեգին Երկրորդ. Մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունը, զորացնենք ազգային մեր միաբանությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով
Աղբյուր` Panorama.am
23:39
Վահե Դավթյան. Սա էր Վահագն Խաչատուրյանի վոյաժի ողջ ՕԳԳ֊ն
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «ՀՀ «նախագահի» գրասենյակից հայտնում են,  որ Վ. Խաչատուրյանը...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ
Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Անահիտ Սիմոնյան. Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը «Սրտի Տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է իրենց ամուսնալուծության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Մահվան ելքով դժբախտ պատահար Ստեփանակերտում
Գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Աղբյուր` Panorama.am
20:34
Ցեղասպանության թանգարան. Այրվող թղթերն դասախոսությունների կրկնօրինակների սևագրերն են
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժշկական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով կրկին չեղարկել է համերգները
Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել Է համերգները, որոնք նախատեսված էին Եվրոպայում մինչև 2024 թվականի ապրիլը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}