Բաբայան. «Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ խմբակցությունն արդեն կազմել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության:
Գնդակն այժմ իշխանության դաշտում է: ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունն է այժմ որոշելու, թե ինչպես վարվել. թույլ տալ, որ իրենց նշանակած (ընտրած) դատավորը ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնավարի որպես «կասկածյալ» դատավո՞ր, թե՞ դիմեն Սահմանադրական դատարանին, որպես իրավասու բացառիկ մարմին, այս հարցը լուծելու համար:
ՍԴ չդիմելու դեպքում այս հակասահմանադրական վիճակի պատաախանատվությունն ամբողջությամբ կմնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը՝ Սաֆարյանի «հերթական ստերի» մասին
- Փաստաբանները ԱԺ հանձնեցին Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը
- Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը վաղը կհանձնվի Ալեն Սիմոնյանին ու խմբակցությունների ղեկավարներին
- Արսեն Բաբայան. Փաստացի, արձանագրենք, որ ապօրինի կերպով զավթված այս կառույցը օրեցօր գրավում է նոր բարձունքներ
- Արսեն Բաբայանը Սեդա Սաֆարյանի մասին անակնկալներ է խոստանում