Սուրենյանց. Հերթական անգամ Փաշինյանի իշխանությունը գնացել է համաձայնությունների՝ առանց ռիսկերը հաշվարկելու
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:
Նիկոլ Փաշինյան
03.03.2023
• Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից տարանջատելու օրակարգը Երևանինը չի եղել ու մեր իշխանությունը համաձայնել է Բաքվի մոտեցմանը:
Այստեղ կատարենք մի քանի կարևոր արձանագրում.
▪︎Ստեփանակերտ- Բաքու դիալոգն այլընտրանք չունի: Ի սկզբանե պարզ է, որ այդ դիալոգը սիմետրիկ լինել չի կարող, բայց գոնե պետք է միտված լինի ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտության ապահովմանը,
▪︎երկու առանձին տրեկներով(հայ- ադրբեջանական և Բաքու- Ստեփանակերտ) կարգավորման գնալու պարագայում՝ Հայաստանն ամբողջովին դուրս է մղվում ԼՂ ճակատագիրը որոշող գործընթացից,
▪︎ այն, ինչ առաջարկված է կարգավորման արևմտյան կարգավորմամբ, ցավոք՝ միտված է ոչ թե Ստեփանակերտ- Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը, այլ մեծ հաշվով՝ իմիտացիոն գործընթացը «տեսանելի» է դարձնում միջազգային հանրության համար: Սրա հանրագումարում՝ ԵՄ/ԱՄՆ-ն կարող են հասնել Արցախից ռուսական ուժերի խաղաղապահ առաքելության դուրսմղմանը, սակայն չեն ստեղծում միջազգային երաշխիքներ ԼՂ ժողովրդի անվտանգության համար՝ դա թողնելով Բաքվի ողորմածությանը,
▪︎հերթական անգամ Փաշինյանի իշխանությունը գնացել է համաձայնությունների՝ առանց ռիսկերը հաշվարկելու կամ դա անում է ուշացումով՝ պոստֆակտում»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Այո, պարոն Շոլց, ստիպված եմ Ձեզ շնորհակալություն հայտնել
- Փաշինյան. Ալիևի հայտարարությունը նշանակում է՝ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են ԼՂ-ում
- Փաշինյան. Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է
- Տիգրան Աբրահամյան. Գերմանիան կանցլերի մակարդակով խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին
- Փաշինյան. Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում
- Մենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք․ Շոլց