Վահե Հովհաննիսյան. Երկիրն ապագա է ուզում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։
Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։
Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզում։ Մեր քաղաքացուն և ժողովրդին ապագա է պետք։
Մենք ունենք որակյալ, ակտիվ հանրային-մարդկային ռեսուրս, որն ունակ է ձևակերպել նոր տեսլական, որը կարող է, որպես սերունդ, վերցնել պատասխանատվությունը ու նոր էջ բացել Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Սա առայժմ չի արվում։
Մենք լավ չեն պատկերացնում ժողովրդի մոլորվածության և իրականությանը տոտալ չտիրապելու ծավալները։ Իր գլխին գալիք ծայրահեղ վտանգների մասին խավարի մեջ է հայ հասարակությունը՝ ինչպես միշտ, գրեթե բոլոր դարերում։ Իսկ երբ չի լինում նոր բովանդակային առաջնորդություն, պետությունը դառնում է անմիտ, անհեռանկար։ Մեր տարածաշրջանում դա միշտ վերջանում է աղետով։
Իշխանությունը Հայաստանը տեղավորել է Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի «Բախմուտը»։ Բայց մեր հասարակությունը սա չի հասկանում, որովհետև գրագետ, մարդկային լեզվով ու ճիշտ պատկերացումներով բացատրողի ինստիտուտը չկա։ Անհատներ կան, ձևաչափը չկա։ Ուրեմն, որպես առաջին քայլ, դա պետք է ստեղծել»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին
- Վահե Հովհաննիսյան. Ինչի միջև է մեր ընտրությունը
- Վահե Հովհաննիսյան. Օգնության և արժանապատվության մասին
- Վահե Հովհաննիսյան. Երկիր Նաիրի, երկիր դատախազություն
- Վահե Հովհաննիսյան. Ինչի մասին է այս խորհրդարանը
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ