Քաղաքական 10:48 03/03/2023 Հայաստան

Փաշինյան. Ալիևի հայտարարությունը նշանակում է՝ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են ԼՂ-ում

«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում կայացած «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:

Նա ընդգծել է՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչը  հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։

«Սնունդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխաներ զրկվել է կրթության իրավունքից։

2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։

Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, Էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ»,-ասել է նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}