Փաստաբան. Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ խախտվել են Սոնա Մնացականյանի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ ՀՀ լավագույն դատավորներից՝ Ա.Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց ներկայացված հատուկ վերանայման բողոքը և արձանագրեց, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները և իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար և պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։
Բազմիցս նշել եմ, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։
Նաև չեմ բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը և ի վերջո փակել իր համար խոցելի թեման (քանի որ մեր հասարակության հիշողության աստիճանը լավ են «չափել»), իսկ անկախ դատավորին, տաղանդավոր իրավաբանին դարձնել ԲԴԽ կոչված՝ իրավունքի կառափնարանի հերթական թիրախ»։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն
- Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանի վարույթի ընթացքը ձգձգելու համար․ փաստաբան
- Ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի անունով ստեղծված կրթաթոշակային ֆոնդը կաջակցի 10 աղջիկների