Առողջություն 15:27 07/03/2023

«Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». «Հրապարակ»

hraparak.am կայքը գրում է. 

«Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրատապ ասուլիս էր հրավիրել հանրապետությունում օրերս բռնկված սուր վարակիչ հիվանդության՝ կարմրուկի տարածման մասին լուրը հայտնելու համար։ Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում կարմրուկի հայտնաբերման 3-րդ օրը միանգամից 20 վարակակիր է հոսպիտալացվել, իսկ սա լուրջ ցուցիչ է` տարածման ռիսկի արագության ու կանխարգելիչ գործողությունների մասով, մանավանդ եթե հաշվի առնենք նախարարության բացահայտ անգործությունը մինչ այս պահը կամ, ավելի ճիշտ, մասնագիտությամբ իրավաբան նախարարի հանցավոր շահագրգռվածությունը վարակի դեմ պայքարի հարցում։ 

Խիստ ուշագրավ է, որ նախարարը երեկ շրջանցել է կամ խուսափել է բացահայտել այն կարևոր ինֆորմացիան, թե որտեղ ու ինչ պայմաններում են հիվանդացել և հոսպիտալացվել կարմրուկի վարակակիրները։ Բանն այն է, որ կարմրուկով հիվանդ 20 հիվանդներից մեծ մասը գտնվել է «Ուիգմոր» կենտրոնում, նրանցից միայն 4-ն են առավոտյան հոսպիտալացվել մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Իսկ երեկոյան արդեն 10 հիվանդ էր տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն կենտրոն։

Մեր աղբյուրն ասում է, որ վարակը տարածվել է հենց «Ուիգմորից», որտեղ բուժքույրերից մեկը հիվանդ է եղել և անզգուշաբար վարակել է տասնյակից ավելի մարդու։

Երբ հայտնաբերվել է, որ «Ուիգմոր» մասնավոր բուժկենտրոնում այսքան շատ կարմրուկով հիվանդ կա, խուճապ է առաջացել, և, ըստ ամենայնի, խուսափել են հիվանդներին տեղափոխել ինֆեկցիոն, որ աղմուկ չբարձրանա, և կլինիկայի հեղինակությունը չտուժի։ Բայց լուրն արագ տարածվել է և դժգոհություն առաջացրել բժիշկ ինֆեկցիոնիստների շրջանում։

«Հրապարակի» հետ մասնավոր զրույցներում բժիշկներն իրենց տարակուսանքն էին հայտնում, թե նախարար Ավանեսյանն իր մոր հետ փոխկապակցված բժշկական կենտրոնի բիզնեսին է փորձում աջակցել և անգամ պետպատվերի փողերն է ուղղում դեպի «Ուիգմոր»։ 

Պարզվում է՝ Երևանի Կենտրոն եւ Զեյթուն համայնքներում երկու խոշոր մասնաճյուղեր ունեցող այս բժշկական կենտրոնը պատկանում է առողջապահության նախարար Ավանեսյանի մորը։ Ավելին՝ վարկած կա, որ նախարարն էլ անձամբ իր բաժնեմասն ունի այս ԲԿ-ում։ Թեև նա բանավոր կերպով հերքել է այս լուրը, շատ վերացական ասելով, թե իրենցն էր՝ վաճառել են, սակայն կա այդ կապը հաստատող մի կարեւոր տեղեկություն․ միայն այս տարի 2023 թ․ պետական բյուջեից սույն «Ուիգմոր» կլինիկան առողջապահության նախարարությունից ստանալու է շուրջ 700 միլիոն դրամի պետպատվեր։

Մի կարևոր հանգամանք ևս. մասնագիտական շրջանակներում այս կլինիկայի պատկանելությունը, անգամ պետական միջոցների ուղղորդումը չէր քննարկվել, եթե չլիներ մի փաստ՝ «Ուիգմոր» կլինիկայում ու ցանկացած այլ բազմապրոֆիլ ԲԿ-ներում ուղղակի անթույլատրելի է կարմրուկի և այլ սուր ինֆեկցիոն հիվանդների հոսպիտալացումը։ Մասնագետները բացատրում են, որ վիրահատված կամ այլ առողջական խնդիրներ ունեցող երեխաները խիստ խոցելի են նման վարակի առաջ, եւ նրանց կողքին կարմրուկով հիվանդներ ունենալը մեծ ռիսկ է այս երեխաների համար։

Կապ հաստատեցինք «Ուիգմոր» կլինիկայի հետ, հեռախոսին պատասխանած աշխատակցուհին մեր հարցին՝ կարմրուկով հիվանդ աշխատակցուհի ունե՞ն, և արդյո՞ք իրենց մոտից է տարածվել վարակը, պատասխանեց. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, խոսեք տնօրինության հետ»:

Նա փոխանցեց փոխտնօրեն Շուշանիկ Մնացականյանի հեռախոսահամարը, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։ Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին նաև նախարար Անահիտ Ավանեսյանն ու անգամ նրա խոսնակը։

ՀԳ․ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարել է, թե, իր տեղեկություններով, Հայաստանում կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել: «Իմ տեղեկություններով՝ տարածումը ներհիվանդանոցային է եղել, այսինքն՝ հիվանդանոցի ներսից է տարածվել` հիվանդ երեխայից մյուսներին։ Նաև մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը, ինչն ինքնին ցավալի է»,- նշել էր Թորոսյանը։ 

Ի պատասխան` առողջապահության նախարարության խոսնակն արձագանքել էր՝ հղում անելով նախարարի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, թե կարմրուկի առաջին դեպքը եղել է բերովի, ՀՀ տարածք է բերվել այլ երկրից»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:13
Աշտարակ-Փարպի ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «VAZ-21011»-ը․ կան տուժածներ
Հունիսի 10-ին, ժամը 12։01-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Փարպի գյուղ գնացող...
Աղբյուր` Panorama.am
14:02
Զելենսկու նախկին խորհրդականը որոշել է իր հայրենակիցներին հույս տալ ադրբեջանցիների դժվար ձեռք բերած հաղթանակով
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն իր հիասթափված հայրենակիցներին թվիթերում չհուսալքվելու կոչ է արել՝ ...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ո՞րն է եղել Անկարայի հրթիռների գործարանում պայթյունի պատճառը
Անկարայի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարել է, որ հրթիռների գործարանում պայթյունի պատճառ կարող է լինել պայթուցիկների արտադրության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
13:30
Արմավիրի երեք համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև
Հունիսի 5-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ...
Աղբյուր` Panorama.am
12:50
15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Գիշեր, որին այդքան սպասել ենք»
Այսօր  Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում կկայանա Չեմպիոների լիգայի եզրափակիչ խաղը, որտեղ միմյանց հետ կմրցեն իտալական ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Կանանց աջակցման կենտրոն. Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ն արածել է հայտարարություն Լիանա Մարգարյանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
12:14
Գևորգ Դանիելյան. Վերջ տվեք երեխայական խաղիկներին
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Վերջ տվեք երեխայական խաղիկներին, հիմա էլ, թե՝...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  10- ին  պարբերաբար կրակ են բացել ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին, քանի որ , նրա գնահատմամաբ,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը, որը հայոց մեծ դարձի սկիզբ է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 34 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկի՝ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 34...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
ԻԻՀ նախագահի նահանգային երկօրյա այցի շրջանակում, նրան ուղեկցող պատվիրակության անդամներից ՆԳ նախարար Ահմադ Վահիդին այցելել է Իրան-Ադրբեջան...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ամազոնի անտառներում մոլորված երեխաներին 40 օր անց գտել են
Ամազոնի անտառներում անհետ կորած չորս երեխաներին ողջ են գտել։  Նրանք փրկվել են, ինչպես ջունգլիների երեխաները։ CNN-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:49
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.31 դրամ` հունիսի 8-ի համեմատ արժևորվելով 0․13 դրամով։...
Աղբյուր` Panorama.am
10:36
Տոկիոյի օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռ
Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում թռիչքուղու վրա իրար են բախվել երկու ուղևորատար ինքնաթիռ: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:24
Արտադրական դժբախտ պատահարների մեծ եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
10:11
Թրամփին կրկին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դաշնային խորհուրդը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Բաբկեն Հարությունյան. Ի դեպ` ինքնահրաժարման ախտով են տառապում ընդդիմադիր մի ստվար զանգված
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրում է. «GALLUP-ի վերջերս արած հարցման համաձայն` բնակչության 37...
Աղբյուր` Panorama.am
09:53
Իրավապաշտպան. Ուզում եմ, որ իրենց մաշկին վրա զգան «բարեփոխված» համակարգի ողջ «պերճանքն ու թշվառությունը»
Հելսինկյան Ասոցիացիայի  փաստաբան Նինա Կարապետյանցը գրում է. «Երբ խափանման միջոցի ընտրությունը/կիրառումը օգտագործվում ա որպես...
Աղբյուր` Panorama.am
09:46
Սուրենյանց. Մեր անզորության մեղքը եկեք չբարդենք մի անզոր կնոջ վրա
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Սա բոլորիս պարտությունն...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ալեն Սիմոնյանի կնոջ ծնունդը՝ օդանավակայանում
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանյանի կինը, որ ամուսնու գլխավորած պատվիրակության հետ մեկնել էր Լոնդոն, ծնունդը նշել է Վիեննայի...
Աղբյուր` Panorama.am
09:36
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Ալեքս Փադիլլան և Ֆլորիդայից նրա հանրապետական գործընկեր Մարկո Ռուբիոն ԱՄՆ Սենատ են ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն չորս ավտոմեքենա է վերանորոգել։ Այդ նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Իշխանություններն ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Իշխանությունները ցանկանում են այնպես անել, որ հարցը նույնիսկ ԱԺ չհասնի
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «ՀայաՔվե» նախաձեռնությունը քարոզարշավի շրջանակներում մեծ թվով աջակիցների և...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը մեծ ցանկություն ունի առաջադրվելու՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում աշնանը սպասվում են ավագանու ընտրություններ. մինչ հայաստանյան քաղաքական դաշտն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից
16:26 09/06/2023

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}