Առողջություն 10:47 16/03/2023 Հայաստան

«Հայր և որդի Երեմյաններ»-ի, «Մարիաննա»-ի ու ևս 6 ընկերության կաթնաշոռ անվտանգ չէ. «Հետք»

«Հետք»-ը շարունակում է սննդամթերքի փորձաքննությունների շարքը։ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։

Աղբյուրն ընդգծում է՝ հրապարակման պահին փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են, և դրանց խմբաքանակն արդեն չի վաճառվում խանութներում։

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության կաթնաշոռը ( 27.02.2023-04.03.23 արտադրության՝)։ Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, յուղազերծ կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին։

Երկրորդ համարի տակ փորձաքննվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրության «Մարիաննա» կաթնաշոռը (02.03.2023-08.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթ կովի նորմալացված, կաթնաթթվային կուլտուրաներից պատրաստված մակարդ, կալցիումի քլորիդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։

Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ «Մարիաննա» կաթնաշոռի մեջ բորբոսասնկերի թիվը 120 է, ինչը գերազանցում է նորման 2,4 անգամ (նորմա՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի)։ Բացի այդ, այս կաթնաշոռում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խմորասնկեր (այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)։

Այսպիսով, «Մարիաննա» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Երրորդ համարի տակ փորձաքննվել է «Բիոկաթ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Ինչպես նշված է մակնշման մեջ, այն պարունակում է «կովի անարատ կաթ և կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 12%։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Բիոկաթ» կաթնաշոռում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Բացի այդ, այն պարունակում է մեծ քանակությամբ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Այսպիսով, «Բիոկաթի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Չորրորդ համարի ներքո փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի կաթ յուղազերծված, բակտերիալ մերան»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 0,6%։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, «Չանախ» կաթնաշոռի մեջ կա աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ 2,5 անգամ ավելի խմորասնկեր՝ 250 ԳԱՄ/գ։

Այսպիսով, «Չանախի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Հինգերորդ համարի տակ փորձաքննվել է «Արբան» ՍՊԸ արտադրության «Աշտարակ կաթ»-ի կաթնաշոռը (02.03.2023-07.03.23 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, չոր յուղազերծ կաթ վերականգնված, բակտերիալ մերան»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։ 

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Աշտարակ կաթի» կաթնաշոռում կա աղիքային ցուպիկ, բորբոսասնկերը գերազանցում են նորման 6 անգամ` 300 ԳԱՄ/գ, բացի այդ, առկա են մեծաքանակ խմորասնկեր (խմորասնկերի քանակն այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)։

Այսպիսով, «Աշտարակ կաթի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի կաթ» կաթնաշոռը (02.03.2023-08.03.23 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի կաթ նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան»։

Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։ Ունի EAC նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Արզնի» կաթնաշոռում առկա է աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Այսպիսով, «Արզնի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Յոթերորդ համարի տակ փորձաքննվել է «Թամարա և Անի» ընկերության «Անի» (Ani) յուղազրկված կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի յուղազրկված կաթ, կաթնաշոռի մակարդ/լակտոկոկերի խառնուրդ»։ Ունի EAC նշան։

«Անի» կաթնաշոռն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Անի» կաթնաշոռը համապատասխանում է սահմանված նորմերին։

«Մարիլա» ընկերության կաթնաշոռը փորձաքննության է ներկայացվել ութերորդ համարի տակ (28.02.2023-04.03.23՝ արտադրության)։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։ Ըստ մակնշման՝ կաթնաշոռը առանց հավելումների և հակաբիոտիկների է և 100% բնական։ Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում հայտնաբերվել է թույլատրելիից 5 անգամ ավելի խմորասնկեր՝ 500 ԳԱՄ/գ։ Բացի այդ, կաթնաթթվային մանրէների թիվը սահմանված և մակնշված 10^7 աստիճանից քիչ է՝ 10^4 ԳԱՄ է։

Այսպիսով, «Մարիլա» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

«Բոնիլատ» ընկերության կաթնաշոռը փորձաքննության է ներկայացվել իններորդ համարի ներքո (01.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթ նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան»։ Ապրանքը մակնշված է որպես «100% բնական (natural product)»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։

Փորձաքննության արդյունքում «Բոնիլատ»-ի կաթնաշոռի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ նորմայից ցածր կաթնաթթվային մանրէներ։

Այսպիսով, «Բոնիլատ» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Վերջին՝ տասներորդ համարի տակ փորձաքննվել է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Երեմյան փրոդաքթս» (Yeremyan products) կաթնաշոռը (02.03.2023-06.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթ նորմալացված, բակտերիալ մերան»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 12%։ Ունի EAC Նշան:

«Կաթը սեր է»՝ մակնշված է կաթնաշոռի վրա. փորձաքննությամբ պարզվել է, որ «Հայր և որդի Երեմյաններ»  կաթնաշոռում խմորասնկերի քանակը 3,5 անգամ գերազանցում է սահմանված նորման՝ 350 ԳԱՄ/գ է, բացի այդ շատ քիչ են կաթնաթթվային մանրէները։

Այսպիսով, «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ «Հետք»-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}